Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունի Հենրիկ Նավասարդյանը Արթուր Չախոյանի նկատմամբ մահափորձ իրականացրած Կուչուկյանի հետ

Հոկտեմբեր 17,2023 12:08

Հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող Արթուր Չախոյանը օրեր առաջ «Հետքի» հետ զրույցում հայտարարեց` պարզել է, որ իր վրա մահափորձ կատարած անձը՝ Էդգար Կուչուկյանը, facebook-ում նկարներ ունի, որոնք համակապակցված են Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանի հետ:

«Էդգար Կուչուկյանն ո՞վ է»,- Aravot.am-ի հետ զրույցում զարմացավ Հենրիկ Նավասարդյանը, հետո հարցրեց Կուչուկյանի տարիքն ու շարունակեց. «Ես 70 անց մարդ եմ, թոշակառու, ի՞նչ գործ ունեմ Էդգար Կուչուկյանի հետ, ո՞վ է դա: Ես չեմ կարծում, որ միտումնավոր է անունս կապվում մահափորձ իրականացնողի հետ, որովհետեւ նման բաներից շատ հեռու մարդ եմ: Չեմ բացառում, որ քաղաքապետարանում կամ տարբեր տեղերում աշխատած տարիներիս ինչ-որ մեկը հետս նկարված լինի, ես ինչ իմանամ՝ ում մասին է խոսքը»:

Սոս Քարամյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Կուչուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Սոս Քարամյանն էլ ասաց՝ տեղեկություն չունի՝ ինչ նկարների մասին է խոսքը ու արդյոք Կուչուկյանը որեւէ կապ ունի Հենրիկ Նավասարդյանի հետ. «Բայց ինչպես միշտ՝ Արթուր Չախոյանը փորձում է ինչ-որ չնչին համակցություն օգտագործել իրական նպատակները շեղելու համար: Այսինքն՝ այս երկրում անհնար է ինչ-որ մեկը ցանկացած պետական համակարգում ծանոթ չունենա կամ ինչ-որ կյանքի բերումով առնչված չլինի: Իսկ տնտղել, գտնել, որ ինչ-որ քաղաքապետարանի, ինչ-որ տրանսպորտի վարչության աշխատողի հետ ինչ-որ մի պահ հանդիպել է, դա որեւէ կերպ պատճառ չէր էլի Արթուր Չախոյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու համար: Ի վերջո, Արթուր Չախոյանն իր գործունեության ընթացքում էնպիսի արարքներ կամ բացահայտումներ չի արել, որի համար անձին կարելի էր սպանել, թող վերջացնի էս խոսակցությունները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031