Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մարտական գործողությունների չեմ մասնակցել»․ Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել

Հոկտեմբեր 17,2023 12:24 Share

Բաքվի զինվորական դատարանում դատախազը Վագիֆ Խաչատրյանի գործով հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել։

«Ես մարտական գործողությունների չեմ մասնակցել, ճանաչել եմ այնտեղ ապրող ադրբեջանցիներին, մենք մտերիմ էինք»,-հայտարարել է նա:

Դատարանը հնչեցրել է նաև մի քանի տասնյակ հայերի անուններ, որոնք իբրև թե Վագիֆ Խաչատրյանի հանցակիցներն են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանում հայերեն բացատրել են իր իրավունքները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել