Օրվա լրահոսը

Ռուդոլֆ Գարբոյանը եւ Նարեկ Մանասյանը մտան բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկության եզրափակիչ

Չերնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում այսօր կայացան կիսաեզրափակիչ մենամարտերը։ Հայաստանն այս փուլում ուներ վեց ներկայացուցիչ, որոնցից եզրափակչում պայքարը շարունակելու իրավունք նվաճեցին միայն 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, որը մեկ գլխով բարձր գտնվեց  մալթացի Ինձագի Հուբերից՝ յուրաքանչյուր ռաունդում մեկական անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին, եւ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը միավորներով առավելության հասավ

Արարատ Միրզոյանին է փոխանցվել Սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշանը

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

Ժամանակն է պատժամիջոցների լեզվով խոսել Ադրբեջանի հետ. Անդրե Ֆրիչե

Զարգացած ու ամուր տնտեսությունը հնարավորություն կտա հաղթահարել բոլոր խնդիրները. Գեւորգ Պապոյան

Բանակում վերջին 3 տարիներին ունենք ինքնավնասումների ու մահացության դեպքերի աճ. Անդրանիկ Եղոյան

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել են ոչ մարտական պայմաններում բանակում մահվան դեպքերի և կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրները, վարժական հավաքների գործընթացում անձանց իրավունքների վիճակը, ինչպես նաև մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների

Արցախը լուծարելու հրամանագիր ստորագրած մարդը չի կարող Արցախի անունից բանակցել․ Սամվել Բաբայան. «Ա1+»

«Պետք է դիմենք դատարան և մինչև հունվարի 1-ը հասկանանք, Արցախը լուծարելու մասին այդ հրամանը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ։ Հետո մի կառույց ստեղծենք, որն Արցախից եկած մարդկանց խնդիրներով պետք է զբաղվի։ Այսօր Գագիկ Բաղունցն է Արցախի ԱԺ-ի փաստացի նախագահը, հանդիպել եմ նրա հետ և խնդրել, որ կազմակերպի դա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԼՂ ՊԲ նախկին հրամանատար

«Արցախից ձեռքերս դատարկ՝ հեռանում էինք, իսկ իրենք ծիծաղելով՝ հաջող էին անում»․43-ամյա տղամարդու հիշողությունները

Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում կամ ինչպես առավել հայտնի է Գանձասարում ծնված 43-ամյա Աշոտ Լազարյանը, որն իր կնոջ ու երեք անչափահաս զավակների հետ ժամանակավոր բնակություն է հաստատել  Շիրակի մարզ Աշոցք խոշորացված համայնքի  Թորոսգյուղի «Աղաջանյան» ճամբարում, Արցախից հեռանալիս՝ իր հետ վերցրել է ծննդյան ամենաթանկ նվերը՝ փայտյա նարդի, որի մի կողմում Գանձասարն ու Ղազանչեցոց եկեղեցին են, մյուսում՝

Ժնևում բարձրաձայնվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը

Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի (CESCR) 74-րդ նստաշրջանի ընթացքում համանուն դաշնագրի շրջանակում ներկայացված Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի (2014-2019թթ.) քննարկումը, որին մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը: Կոմիտեին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների

«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն». ՀՀ ՄԻՊ

Բաքվում ընթացող Լաչինի միջանցքում ադրբեջանական ուժերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվում են. X-ում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ անդրադառնալով Բաքվում Վագիֆ Խաչատրյանի գործով տեղի ունեցած դատական նիստին։ «Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն»,– գրել է Անահիտ Մանասյանը՝ հրապարակելով այսօրվա դատական նիստից լուսանկար։

Աշխարհում ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսական աճի տեմպերով. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը մեկնաբանել է ԱՊՀ երկրների հետ ինտեգրմամբ: «ԱՊՀ-ն պահպանում է իր արդիականությունը: Նայեք Հայաստանի տնտեսության աճի տեմպերին: Աշխարհում ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսական աճի տեմպերով, այնտեղ կարծեմ 15 տոկոս է»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ավելի լավ ժամանակներում միայն Չինաստանն է

Մոտ 300 մարդ հյուրանոցներից տեղափոխվել է առանձին բնակարաններ կամ առանձնատներ, հյուրանոցներում հիմա կա 7782 անձ

Միանվագ 100-հազարական դրամներն այս պահի դրությամբ ստացել է ավելի քան 81 հազար անձ

Պուտինը և Ալիևը Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը չեն քննարկել. Պեսկով

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը չեն քննարկել ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը։ Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ոչ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երկու երկրների ղեկավարների հանդիպմանը բարձրացվել է այս հարցը: Միևնույն ժամանակ Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինի և Ալիևի զրույցի մի մասը փակ է

Պուտինը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության, խաղաղապահների հետագա գործունեության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ղարաբաղյան իրադարձություններից հետո չի տեսնում այնպիսի պատճառներ, որոնք կարող են խոչընդոտել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը: «Կարծում եմ, դա լիովին հավանական է, ոչ մի խնդիր ուղղակի չեմ տեսնում Ղարաբաղում իրադարձություններից հետո, որոնք կարող են խանգարել խաղաղության պայմանագրի ստորագրմանը հիմա»,- ասել է Պուտինը Բիշքեկ կատարած այցի արդյունքներով

«Հայաստանը կորցրեց իր անվտանգ, խաղաղ և ապահով ապրելու իրական հնարավորությունը». Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ՌԴ նախագահը, մամլո ասուլիսում հստակեցրեց երկու կարևոր հարց: Փաստերը վաղուց հայտնի էին, սակայն ևս մեկ անգամ հնչեցվեցին ՌԴ ամենաբարձր մակարդակով: Արցախի կարգավիճակի հարցը փակել է Նիկոլ Փաշինյանը` 2022թ. Պրահայում արված և քառակողմ ընդունված իր հայտարարությամբ, որով և խորտակվել է Արցախի

Ժաննա Անդրեասյանը Բելգիայի Թագավորության դեսպանին ներկայացրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-բելգիական բարեկամական կապերի զարգացման: Նախարարը համոզմունք

Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ-ից, Փաշինյանի բացակայության պատճառները հասկանալի են. Պուտին

Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ-ից, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառները լիովին հասկանալի են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում լրագրողների հետ հանդիպմանը: «Որքանով, որ հասկանում եմ, Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից: Վարչապետ Փաշինյանը ինձ զանգել է, մենք խոսել ենք իրար հետ, այդ թվում՝ այսօրվա համաժողովի մասին։ Այնտեղ հանգամանքներ կան, որոնք

ԱԶԲ ներկայացուցիչները հայտնել են Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը շարունակելու մտադրության մասին

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Պահանջում ենք քաղաքապետ Տիգրան Ավինյանից և քաղաքապետարանի աշխատակազմից ներողամտություն հայցել լրագրողներից՝ քամահրական վերաբերմունքի համար. ՀԿ-ներ

Հոկտեմբերի 13-ին՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության օրը, արգելվել է լրագրողների մուտքը քաղաքապետարան՝ այդ արարողությանը մասնակցելու համար։ Ըստ պաշտոնական բացատրության՝ պատճառը տարածքի սահմանափակ լինելն է։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ լրատվամիջոցները նախապես զգուշացված են եղել այդ մասին, սակայն դա որևէ կերպ չի կարող արդարացնել կիրառված մոտեցումը։ Ինչպեսև երդմնակալությունից հետո Տիգրան

Ի՞նչ պայմաններում են բնակվում արցախցիները Թորոսգյուղի ճամբարում

Աշոցքի Թորոսգյուղի «Աղաջանյան» ճամբարում Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ ընտանիքներ են բնակվում․ այս պահի դրությամբ 86 հոգի, թեև թիվն անընդհատ փոփոխվում է․ որոշ ընտանիքներ հեռանում են ժամանակավոր կացարանից, նորերին են հյուրընկալում։ Սեպտեմբերի 27-ից սկսած 100 մարդու են ընդունել, հետո թիվն ավելացել է, դարձել 154։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Հայկական կարիտաս» բարեսիրական կազմակերպության Արցախից բռնի

«Ցանկացած տոնակատարություն, որն այս ծանր իրավիճակում այսպես շքեղությամբ ու ճոխությամբ կատարվում է, բարոյալքման մասին է խոսում». Նինա Կարապետյանց

«Ցավոք, տարբեր ժամանակներում մենք ունեցել ենք իրավիճակ, երբ իշխանությունները լրիվ կտրված են եղել մեր հանրային խնդիրներից, այսօր էլ, այո, մեր իշխանությունները ոչ միայն իրենց տոնակատարությամբ, Երեւանի քաղաքապետի երդմնակալության պրոցեսով, այլ առհասարակ տարբեր իրավիճակներում լրիվ կտրված են իրականությունից: Եվ ակնկալիք, ես անձնապես իմ անունից կարող եմ ասել, որ այս իշխանությունից չունեմ»:

«Բարեփոխումների այս ծրագրերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն». քննարկում՝ նախադպրոցական կրթության կազմակերպման խնդիրների վերաբերյալ

«Պետական բյուջեի հաշվին այս տարվանից արդեն իրականացվելու է զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի (ծնողների) երեխաների, ինչպես նաև ՀՀ տարածքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունը»

Քննարկվել են ֆրանսերենի դասավանդմանն ուղղված նոր ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Գիյոմ Նարջոլեի և կրթական համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ֆրանսիական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության իրականացման բնագավառներում՝ շեշտադրելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության դերակատարությունը նշյալ

Թեման երկրաշարժն էր. կայացավ «HOPE-2023» լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի գործնական փուլը

Հայաստանում անցկացվեց «HOPE-2023» որոնողափրկարարական դաշտային ուսումնավարժանքը, որի գործնական փուլը սկսվեց հոկտեմբերի 10-ին: Պատահական չէ, որ ուսումնավարժանքի թեման երկրաշարժն է: Ըստ սցենարի՝ վաղ առավոտյան Հայաստանը ցնցվել էր ավերիչ երկրաշարժից։ Երկրաշարժի օջախը Գառնիից 8 կիլոմետր հյուսիս-արևելք էր, ցնցման ալիքը` 8-9 բալ ուժգնությամբ, հիպոկենտրոնը` մակերևույթից 10 կիլոմետր խորության վրա: Առավելապես մեծ ավերածություններ են առաջացրել Կոտայքի մարզում։ ՆԳՆ փրկարար

Ադրբեջանի կողմից մարդկային վերաբերմունք ակնկալել առևանգված մեր քաղաքացիների նկատմամբ, բացառված է. Արման Թաթոյան

Քանի դեռ Հայաստանի գյուղերի ու քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու ենք գտնվել վտանգի տակ:

Ռուսաստանը չի դադարեցնում կապերը Երևանի հետ՝ Փաշինյանը չգալու համար ունի իր պատճառները. Պեսկով

Գոնե նրա համար, որ մենք ավելի շատ հայեր ունենք այստեղ, քան հենց Հայաստանում: Եվ դա կարևոր է, որ բոլորը հիշեն

«Ոսկե ծիրան»-ի միջազգային պատվավոր խորհրդի անդամ է դարձել աշխարհահռչակ պրոդյուսեր, Օսկար մրցանակի դափնեկիր Ջերեմի Թոմասը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային պատվավոր խորհրդի նոր անդամ է դարձել աշխարհահռչակ պրոդյուսեր, Բեռնարդո Բերտոլուչիի «Վերջին կայսրը» ֆիլմի համար Օսկար մրցանակի դափնեկիր, Եվրոպական կինոակադեմիայի «Կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար» մրցանակի դափնեկիր, Ջիմ Ջարմուշի, Տակեշի Կիտանոյի, Յեժի Սկոլիմովսկու, Դեյվիդ Քրոնենբերգի և 20-րդ դարի բազմաթիվ այլ մեծանուն ռեժիսորների ֆիլմերի հռչակավոր բրիտանացի պրոդյուսեր Ջերեմի Թոմասը: «Ոսկե ծիրան»-ի միջազգայի

Ժամանակն է, որ ԵՄ-ն հստակ քայլեր ձեռնարկի. ԵԽ պատգամավոր

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 13-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին` հոկտեմբերի 5-ին ընդունած` «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031