Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ-ից, Փաշինյանի բացակայության պատճառները հասկանալի են. Պուտին

Հոկտեմբեր 13,2023 19:15

Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ-ից, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառները լիովին հասկանալի են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում լրագրողների հետ հանդիպմանը:

«Որքանով, որ հասկանում եմ, Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից: Վարչապետ Փաշինյանը ինձ զանգել է, մենք խոսել ենք իրար հետ, այդ թվում՝ այսօրվա համաժողովի մասին։ Այնտեղ հանգամանքներ կան, որոնք ես հասկանալի եմ համարում։ Չեմ խոսի այդ մասին, ավելի լավ է՝ հարցրեք Հայաստանի վարչապետին»։

Պուտինը միևնույն ժամանակ ընդգծել է, որ շփման մեջ է Փաշինյանի հետ: «Հրավեր էլ կա, Ռուսաստան հրավեր էլ կա: Կտեսնենք»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք առաջիկայում նախատեսվում է հանդիպում Փաշինյանի հետ և արդյոք Հայաստանի վարչապետը հրավիրել է նրան այցելել Երևան:

Միևնույն ժամանակ Պուտինն ասել է, որ բոլորն են հասկանում, թե ինչ է տեղի ունենում այժմ Հայաստանում: «Սա Ղարաբաղի հայերի ողբերգությունն է: Նա, հավանաբար, հիմա ժամանակ չունի ճանապարհորդելու համար: Բայց մենք մնում ենք կապի մեջ, աշխատում ենք նրա հետ, անընդհատ կապի մեջ ենք, այնպես որ նորմալ իրավիճակ կստեղծվի, և ես կգնամ իրենց մոտ, և նրանք կգան»,-հավելել է Պուտինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Բա դու կթողես?, որ քո նշանակած ճուտիկը ԱՊՀ-ից հիմա դուրս գա?: Այ երբ որ ուզենաս Հայաստանին պատերազմ հայտարարես և նրա պետականությունը վերացնես, Воваеаич-իդ միջոցով կկազմակերպես ԱՊՀ-ից և ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու փորձը։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031