Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրան»-ի միջազգային պատվավոր խորհրդի անդամ է դարձել աշխարհահռչակ պրոդյուսեր, Օսկար մրցանակի դափնեկիր Ջերեմի Թոմասը

Հոկտեմբեր 13,2023 17:39

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային պատվավոր խորհրդի նոր անդամ է դարձել աշխարհահռչակ պրոդյուսեր, Բեռնարդո Բերտոլուչիի «Վերջին կայսրը» ֆիլմի համար Օսկար մրցանակի դափնեկիր, Եվրոպական կինոակադեմիայի «Կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար» մրցանակի դափնեկիր, Ջիմ Ջարմուշի, Տակեշի Կիտանոյի, Յեժի Սկոլիմովսկու, Դեյվիդ Քրոնենբերգի և 20-րդ դարի բազմաթիվ այլ մեծանուն ռեժիսորների ֆիլմերի հռչակավոր բրիտանացի պրոդյուսեր Ջերեմի Թոմասը:

«Ոսկե ծիրան»-ի միջազգայի խորհրդի կազմում Ջերեմի Թոմասն ընկերակցելու է այնպիսի կարկառուն կինեգործիչներին, ինչպիսիք են Բեռլինի Ոսկե արջի, Կաննի կինոփառատոնի գրանպրի մրցանակների դափնեկիր, կրկնակի օսկարակիր իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին, Կաննի կինոփառատոնի FIPRESCI և լավագույն սցենար, ինչպես նաև Վենետիկի կինոփառատոնի Արծաթե արջ մրցանակի դափնեկիր կորեացի ռեժիսոր Լի Չան Դոնը, Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակակիր և Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր լեհ ռեժիսոր, սցենարիստ Կշիշտոֆ Զանուսին, հոլանդացի ռեժիսոր Յոս Ստելինգը, աշխարհահռչակ դոկումենտալիստ Գոդֆրեյ Ռեջիոն, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր, գերմանացի ռեժիսոր Մարգարտե Ֆոն Տրոտտան, կանադացի ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի գրանպրի մրցանակի դափնեկիր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային պատվավոր խորհրդի հիմնադիր նախագահն է Շառլ Ազնավուրը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031