Օրվա լրահոսը
Անահիտ Մանասյանը Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների դեպքերը, որոնք արձանագրվել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման ընթացքում:
«Սա կնշանակի էթնիկ զտման արդարացում։ Ականներն ի՞նչ կապ ունեն, դուք փորձելու եք գտնել արդարացում նրանց հարձակման համա՞ր»․ Ռուբինյանը՝ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի բանաձևի հետ կապված ադրբեջանցիների առաջարկների առիթով
ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձև և խորհրդատվություն․ ադրբեջանցիները մի շարք փոփոխություններ էին առաջարկում, որոնցից մեկում նշվում էր, թե ԵԽԽՎ-ն ողջունում է ՄԱԿ-ի առաքելության այցը, մյուսով նշվում էր, թե իրավիճակը սրվեց, քանի որ ականի պայթյունից ադրբեջանցիներ զոհվեցին և այլն։
Անծանոթ անձինք հետապնդել եւ սպառնացել են Տաթեւի համայնքապետարանի աշխատակցուհուն․ ահազանգ ոստիկանությանը
Փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե
Հալիձոր գյուղում կենտրոնի բացմանը մասնակցել է նաև Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը
Տաթև համայնքում բացվել է համայնքային կենտրոնը, որը ուսուցման նոր մշակույթ ու հնարավորություններ կընձեռնի համայնքի գյուղերի բնակիչներին։ Այն կուսակցության նախընտրական կարևոր ծրագրերից է։ Հալիձոր գյուղում բացված կենտրոնը ստեղծվել եւ գործելու է՝ հիմք ընդունելով Դիլիջանի համայնքային կենտրոնի (Dilijan Community Center) հաջող մոդելն ու փորձը։ Ինչպես Դիլիջանի, այնպես էլ այս կենտրոնի իրականացումը շնորհիվ «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի է։ Յուրահատուկ
Ավարտվել է «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության համահիմնադրի և տնօրենի կողմից ընկերությունից և բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ.Ասրյանը, հանդիսանալով «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության 50 տոկոս, այնուհետև 99.9 տոկոս բաժնեմասի բաժնետեր Գ.Ամանշիևայի ամուսինը, փաստացի մասնակցելով Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի 26/13
«Մենք պատրաստ ենք վիճարկել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը որքան հնարավոր է շուտ, այլևս չենք հանդուրժելու»․ Ֆրանկ Շվաբե
Ֆրանկ Շվաբեն հայտարարեց՝ ճանապարհը մեկն է՝ կամ երկիրը համաձայնում է և գործում մեր կազմակերպության սկզբունքների հետ մեկ գծով, կամ տվյալ երկիրը պետք է լքի այս կազմակերպությունը»։
Անահիտ Մանասյանը Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են Պաշտպանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում: Պաշտպանի կողմից
«Ամեն ինչ կանենք, որ ձեզ միայնակ չզգաք»․ աշխատանքի տոնավաճառ Գյումրիում՝ արցախցիների համար
Այսօր Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Մանթաշյանց գործարարների միության մասնաճյուղը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն ու Գյումրու հայորդաց տունը կազմակերպել էին աշխատանքի տոնավաճառ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Տոնավաճառին մասնակցում էին մոտ 20 գործատուներ՝ առաջարկելով 100-ից ավելի թափուր աշխատեղեր։ Առաջարկվող աշխատատեղերը տարբեր էին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից ու հաշվապահությունից մինչև հյուրատներում մաքրուհիներ,
ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունել է Սերգեյ Կոպիրկին
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
«Մենք նման ենք պատերազմող երկնքում սավառնող խարխուլ ինքնաթիռի, որի ղեկին առայժմ կապիկ է նստած»․ Դավիթ Ամալյան
«Առայժմ դժվարությունները մեզ հետ են, մենք դատապարտված ենք այդ դժվարություններին ու մարտահրավերներին դիմակայելու, մինչեւ հաղթանակ»։
ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոցների լաբորատորիա
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի 33-ամյա մի բնակչուհի և ՌԴ 31-ամյա մի քաղաքացի իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերում, պատրաստում և պահում առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվեց, որ նրանք համատեղ բնակվում են Կոտայքի մարզի Գառնի գյուղի
Ինչպես Փաշինյանի եւ ԱԽ քարտուղարի խոսքերն օգտագործվեցին մեր դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարանում
Ադրբեջանի ներկայացուցիչն ասաց. «Իրականում 2022-ի հուլիսին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է, որ հայկական զորքերը դեռեւս գործում են Ղարաբաղում եւ հայտարարվեց, որ դրանք դուրս կբերվեն մի քանի ամիս անց, ինչը այդպես էլ տեղի չունեցավ»: Նա հիշեցրեց նաեւ ՀՀ վարչապետի խոսքը, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում:
Արմեն Գևորգյան. «Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը»
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում «Եվրոպայի խորհրդի դերը հակամարտությունների կանխարգելման, միջազգային կառույցների վստահության վերականգնման և համընդհանուր խաղաղության խթանման գործում» թեմայով քննարկման ժամանակ Հարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի և այս վեհաժողովի ապագայի վերաբերյալ երկու դիտարկում կկատարեմ՝ հաշվի առնելով հետխորհրդային տարածքում տիրող իրավիճակը։ Առաջին. Այսօր Եվրոպայի խորհուրդը մեր ժողովուրդներին
Բնակարանի վարձակալության համար յուրաքանչյուր անձի կտրվի 40 000 դրամ, իսկ կոմունալ ծախսերի համար՝ 10 000 դրամ:
Հայաստանի կառավարությունը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերը
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի հետ խաղում
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումից առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է մեր ընտրանու մեկնարկային կազմը։ Հանդիպումը կսկսեն Իգնեն Չանչարեւիչը, Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Վարազդատ Հարոյանը, Նաիր Թիկնիզյանը, Ուգոչուկվու Իվուն, Արտակ Դաշյանը, Էդուարդ Սպերցյանը, Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բրիասկո-ԲԱլեկյանը, Տիգրան Բարսեղյանը։ Պահեստայիններն են․ Ստանիսլավ Բուչնեւը, Արսեն Բեգլարյանը, ՏԱրոն
«Մենք դատապարտել ենք ուժի գործադրումը Ադրբեջանի կողմից․ ԼՂ տարածքում մնալը Ղարաբաղի հայերի իրավունքն է»․ ԵՀ հանձնակատարը՝ Վլադիմիր Վարդանյանի հարցի առիթով
Վլադիմիր Վարդանյանը Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության հանձնակատար Դիդիե Ռեյնդերսին հարցրեց՝ ի՞նչ եք կարծում, արդյոք Ադրբեջանի գազն ու նավթը բավարա՞ր են, որպեսզի աչք փակեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի և իր պարտավորությունների բացահայտ խախտումների և մարդու իրավունքների տագնապալի վիճակի վրա»։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելի հետ Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը՝ հատուկ կարևորելով հոկտեմբերի
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարները առաջարկներ են ներկայացրել
Հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ։ Այս անգամ հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող եւ ներդրումներ իրականացնող գործարարների հետ էր։ Հանդիպումն անցկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։ Հանդիպման ընթացքում գործարարները բարձրացրել են հարցեր՝ կապված գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններում իրենց
Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» անվանելը ցույց է տալիս, որ Ադրբեջանը սպառնալիք է դարձել միջազգային կարգի եւ միջազգային իրավունքի համար. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: «Հարգելի’ գործընկերներ, Կարծում եմ, որ այժմ ամեն ինչ պարզ է: Ադրբեջանը հստակ մտադրություն ուներ հայերի էթնիկ զտում իրականացնելու Լեռնային Ղարաբաղում, ինչը նա արեց: Բայց այս քննարկման մեջ ապշեցնում է մեր ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը, որոնք ստանձնել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի
«Հրետանին տարել են առաջնագիծ, հետո հրամանատարները փախել են»․ լրացավ Ցորի հրետանավորների մահվան երրորդ տարելիցը
Զոհված հերոս Լեւոն Գրիգորյանի հիշատակին նվիրված հուշաքարի մոտ տեղի ունեցավ հիշատակի ցերեկույթ։
Մատենադարանն արժեքավոր ձեռագրերով համալրելու համար պարգևատրվել է Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայագիտության ոլորտում նշանակալի ավանդի և Մատենադարանի ձեռագիր ու արխիվային հավաքածուն արժեքավոր նյութերով հարստացնելու համար Տեր Ներսես ավագ քահանա (Վրեժ) Ներսիսյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:
Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակով աշխարհում 9-րդ տեղում է
Worldpopulationreview.com հանրահայտ կազմակերպության աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանային երկրների շարքում՝ 1-ին հորիզոնականը։ Առաջատարների հնգյակում են Կատարը, ԱՄԷ-ն, Թայվանը, Օմանը և Նոր Զելանդիան։ Հոնկգոնգից, Ճապոնիայից, Սլովենիայից հետո ցածր հանցավորություն ունեցող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Տասնյակը եզրափակում է Վրաստանը։ Հայաստանի
ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հետաքրքրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներից
🔹ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը: 🔹Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել հանդիպման կարևորությունը՝ հաշվի առնելով վերջին զարգացումները կապված բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ: 🔹Տերտերյանը շեշտել է, որ ԵԽ-ն համարվում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և
Մթնոլորտային օդի որակը մարզերում
Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հոկտեմբերի 1-7-ը ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ▪️ Հրազդանում՝ չի գերազանցել, ▪️ Վանաձորում ՝ հոկտեմբերի 1-ին, ▪️ Ալավերդիում՝ հոկտեմբերի 1-ին և 4-ին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
ԼՂ-ից փախստականների կարիքների հասցեագրման առումով նշվել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի փոխաջակցության կարևորությունը
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալ Մարիա Ալկասար Կաստիլյայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և ԿԽԿՄՄՖ հայաստանյան գրասենյակի ղեկավար Հիշամ Դիաբը: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի փախստականների
Նույն կերպ ադրբեջանցիները վարչապետի ելույթներն են վերցնում ու հանրայնացնում, ինքը գնալու է Նիկոլ Փաշինյանի հետ խոսելո՞ւ, ասի նյութեր է տալիս ու մահափորձ կատարի՞. Չախոյան
Ուշ ժամին հետս ի՞նչ է խոսել, ոչինչ չի խոսել. Արթո՛ւր, Արթո՛ւր, չճանաչեցի՞ր, ասացի՝ չէ ու խփեց. Չախոյան
Փաշինյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, կարևորվել է դրա շարունակականությունը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի
Վենետիկի հանձնաժողովը բարձր է գնահատել ՀՀ ջանքերը՝ ընտրական օրենսդրությունը համապատասխանեցնելու ԵԽ չափանիշներին
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 136-րդ լիագումար նստաշրջանին ներկայացրել է ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը, ինչպես նաև հայկական կողմի դիրքորոշումները և հանձնառությունները հանձնաժողովի առաջարկությունների վերաբերյալ: Նստաշրջանի ընթացքում հաստատվել է ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերի վերաբերյալ հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ կարծիքը: Նախագիծն
«Մոսկվա» կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի պահպանության գոտում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է
Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հավանաբար այսօր էլի կլսեք Ալիեւի հեքիաթը…պահանջե՛ք, որ Ալիեւը հաշվետվություն տա դատարանին, դա արեք ձեր հեղինակության համար». Պիեռ դ’Արգեն
Առաջին պատճառը՝ ինչու չի կարելի հավատալ Ադրբեջանին, այն է, որ Ադրբեջանի խոսքը բավարար չէ վերադարձնելու տրավմայի ենթարկված հայերին իրենց բնակավայրեր: Եթե կարծում եք, որ խոսքը բավարար է, դուք չարաբաստիկ օգնություն ցուցաբերած կլինեք նախագահ Ալիեւի մեծն աշխատանքին։


















































