Լրահոս
Օրվա լրահոսը

Հալիձոր գյուղում կենտրոնի բացմանը մասնակցել է նաև Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը

Հոկտեմբեր 12,2023 21:35

Տաթև համայնքում բացվել է համայնքային կենտրոնը, որը ուսուցման նոր մշակույթ ու հնարավորություններ կընձեռնի համայնքի գյուղերի բնակիչներին։ Այն կուսակցության նախընտրական կարևոր ծրագրերից է։

Հալիձոր գյուղում բացված կենտրոնը ստեղծվել եւ գործելու է՝ հիմք ընդունելով Դիլիջանի համայնքային կենտրոնի (Dilijan Community Center) հաջող մոդելն ու փորձը։

Ինչպես Դիլիջանի, այնպես էլ այս կենտրոնի իրականացումը շնորհիվ «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի է։ Յուրահատուկ այս միջավայրի ստեղծումը Տաթևում Ռուբեն Վարդանյանի հերթական և կարևոր ներդրումն է մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող անկյունում․ նպատակն էլ՝ որակյալ կրթության և ստեղծագործ միջավայրի ապահովման շնորհիվ Տաթևը հզոր ներուժով համայնք դարձնելն է։

Համայնքային կենտրոնում առանձնահատուկ ուշադրություն կդարձվեն տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված կրթական ծրագրերին, որոնք ներառելու են դասընթացներ, մասնագիտական ուսուցումներ, ինչպես նաեւ առօրյա կյանքում անհրաժեշտ հմտությունների դասավանդում։ Կենտրոնը դառնալու է նաև համայնքի բնակիչների հանդիպումների, շփումների, գաղափարների քննարկման, տարատիպ ցուցահանդեսների, համերգների և այլ միջոցառումների կազմակերպման վայր։

Կենտրոնի բացմանը մասնակցել է նաև Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը։

«Ապրելու Երկիր» Կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031