Օրվա լրահոսը
«Մենք դատապարտել ենք ուժի գործադրումը Ադրբեջանի կողմից․ ԼՂ տարածքում մնալը Ղարաբաղի հայերի իրավունքն է»․ ԵՀ հանձնակատարը՝ Վլադիմիր Վարդանյանի հարցի առիթով
Վլադիմիր Վարդանյանը Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության հանձնակատար Դիդիե Ռեյնդերսին հարցրեց՝ ի՞նչ եք կարծում, արդյոք Ադրբեջանի գազն ու նավթը բավարա՞ր են, որպեսզի աչք փակեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի և իր պարտավորությունների բացահայտ խախտումների և մարդու իրավունքների տագնապալի վիճակի վրա»։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելի հետ Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը՝ հատուկ կարևորելով հոկտեմբերի
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարները առաջարկներ են ներկայացրել
Հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ։ Այս անգամ հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող եւ ներդրումներ իրականացնող գործարարների հետ էր։ Հանդիպումն անցկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։ Հանդիպման ընթացքում գործարարները բարձրացրել են հարցեր՝ կապված գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններում իրենց
Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» անվանելը ցույց է տալիս, որ Ադրբեջանը սպառնալիք է դարձել միջազգային կարգի եւ միջազգային իրավունքի համար. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: «Հարգելի’ գործընկերներ, Կարծում եմ, որ այժմ ամեն ինչ պարզ է: Ադրբեջանը հստակ մտադրություն ուներ հայերի էթնիկ զտում իրականացնելու Լեռնային Ղարաբաղում, ինչը նա արեց: Բայց այս քննարկման մեջ ապշեցնում է մեր ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը, որոնք ստանձնել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի
«Հրետանին տարել են առաջնագիծ, հետո հրամանատարները փախել են»․ լրացավ Ցորի հրետանավորների մահվան երրորդ տարելիցը
Զոհված հերոս Լեւոն Գրիգորյանի հիշատակին նվիրված հուշաքարի մոտ տեղի ունեցավ հիշատակի ցերեկույթ։
Մատենադարանն արժեքավոր ձեռագրերով համալրելու համար պարգևատրվել է Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայագիտության ոլորտում նշանակալի ավանդի և Մատենադարանի ձեռագիր ու արխիվային հավաքածուն արժեքավոր նյութերով հարստացնելու համար Տեր Ներսես ավագ քահանա (Վրեժ) Ներսիսյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:
Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակով աշխարհում 9-րդ տեղում է
Worldpopulationreview.com հանրահայտ կազմակերպության աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանային երկրների շարքում՝ 1-ին հորիզոնականը։ Առաջատարների հնգյակում են Կատարը, ԱՄԷ-ն, Թայվանը, Օմանը և Նոր Զելանդիան։ Հոնկգոնգից, Ճապոնիայից, Սլովենիայից հետո ցածր հանցավորություն ունեցող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Տասնյակը եզրափակում է Վրաստանը։ Հայաստանի
ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հետաքրքրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներից
🔹ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը: 🔹Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել հանդիպման կարևորությունը՝ հաշվի առնելով վերջին զարգացումները կապված բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ: 🔹Տերտերյանը շեշտել է, որ ԵԽ-ն համարվում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և
Մթնոլորտային օդի որակը մարզերում
Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հոկտեմբերի 1-7-ը ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ▪️ Հրազդանում՝ չի գերազանցել, ▪️ Վանաձորում ՝ հոկտեմբերի 1-ին, ▪️ Ալավերդիում՝ հոկտեմբերի 1-ին և 4-ին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
ԼՂ-ից փախստականների կարիքների հասցեագրման առումով նշվել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի փոխաջակցության կարևորությունը
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալ Մարիա Ալկասար Կաստիլյայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և ԿԽԿՄՄՖ հայաստանյան գրասենյակի ղեկավար Հիշամ Դիաբը: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի փախստականների
Նույն կերպ ադրբեջանցիները վարչապետի ելույթներն են վերցնում ու հանրայնացնում, ինքը գնալու է Նիկոլ Փաշինյանի հետ խոսելո՞ւ, ասի նյութեր է տալիս ու մահափորձ կատարի՞. Չախոյան
Ուշ ժամին հետս ի՞նչ է խոսել, ոչինչ չի խոսել. Արթո՛ւր, Արթո՛ւր, չճանաչեցի՞ր, ասացի՝ չէ ու խփեց. Չախոյան
Փաշինյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, կարևորվել է դրա շարունակականությունը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի
Վենետիկի հանձնաժողովը բարձր է գնահատել ՀՀ ջանքերը՝ ընտրական օրենսդրությունը համապատասխանեցնելու ԵԽ չափանիշներին
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 136-րդ լիագումար նստաշրջանին ներկայացրել է ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը, ինչպես նաև հայկական կողմի դիրքորոշումները և հանձնառությունները հանձնաժողովի առաջարկությունների վերաբերյալ: Նստաշրջանի ընթացքում հաստատվել է ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերի վերաբերյալ հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ կարծիքը: Նախագիծն
«Մոսկվա» կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի պահպանության գոտում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է
Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հավանաբար այսօր էլի կլսեք Ալիեւի հեքիաթը…պահանջե՛ք, որ Ալիեւը հաշվետվություն տա դատարանին, դա արեք ձեր հեղինակության համար». Պիեռ դ’Արգեն
Առաջին պատճառը՝ ինչու չի կարելի հավատալ Ադրբեջանին, այն է, որ Ադրբեջանի խոսքը բավարար չէ վերադարձնելու տրավմայի ենթարկված հայերին իրենց բնակավայրեր: Եթե կարծում եք, որ խոսքը բավարար է, դուք չարաբաստիկ օգնություն ցուցաբերած կլինեք նախագահ Ալիեւի մեծն աշխատանքին։
Անհետ կորած համարվող արցախցի Մադաթ Բաբայանը Բաքվից կապ է հաստատել թոռան հետ. «Հետք»
«Հետք». Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա հարձակման առաջին օրը։ Այդ օրվանից գյուղի 71-ամյա բնակիչ Մադաթ Բաբայանը համարվում էր անհետ կորած։ Հարազատի ճակատագրի մասին տեղեկություն չունեցող ընտանիքը հոկտեմբերի 9-ին զանգ է ստացել Բաքվից։ «Ընտանիքով Արտաշատում էինք, առավոտյան 10։30-ին հեռախոսիս երկար համարով զանգ եկավ, մտածեցի՝ Ռուսաստանից բարեկամներն
Հույս ունենք, որ հայրս ազատ կարձակվի. Ռուբեն Վարդանյանի որդի. news.am
News.am–ի թղթակիցը զրուցել է Արցախի նախկին պետնախարարի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ -Դուք տեղեկություն ունե՞ք Ռուբեն Վարդանյանի մասին։ Կարողացա՞ք կապ հաստատել նրա հետ։ -Այո, երեկ և անցած երեքշաբթի նա զանգել է մայրիկիս, ես ներկա չեմ եղել։ Ինչքան հասկացա՝ զանգը շատ կարճ է եղել։ Նա ասել է, որ լավ վիճակում է: Այլ մանրամասներ չեն քննարկել։ Նա ասել
«Ամենածանր պահերին Հայաստանն աջակցել է, համալսարանը պահել ենք, հիմա ո՞նց եղավ, որ չի աջակցում». Արցախի պետական համալսարանի ամբիոնի վարիչ
Ռեկտորը նամակ է պատրաստում՝ ուղղված ՀՀ կառավարությանը
Պապոյանը և Գրոսե-Բրյոմերը քննարկել են ՀՀ-ում գերմանական կողմի ներդրումային հետաքրքրությունները
Գևորգ Պապոյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միխաել Գրոսե-Բրյոմերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, պղնձի հանքաքարի վերամշակման, միկրոչիպերի դիզայնի և այլ ոլորտներում Հայաստանի ներդրումային միջավայրին վերաբերող հարցերը և գերմանական կողմի ներդրումային հետաքրքրությունները: ՀՀ ազգային ժողով
Ալեքսանդր Պետրակով. «Լատվիայի հետ խաղի արդյունքից են կախված լինելու մեր հետագա ծրագրերը»
Մենք յուրաքանչյուր խաղի վրա կենտրոնանում ենք առանձին-առանձին: Երբ եկա եւ գլխավորեցի հավաքականը, ասացի, որ մեր նպատակը Եվրո 2024-ի եզրափակիչ մտնելն է, սակայն մենք խաղում ենք խաղից-խաղ:
Արմավիրի մարզում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի 5-րդ զավակը
Արմավիրի մարզում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի 5-րդ զավակը Արմավիրի մարզի Էջմիածնի ծննդատանը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված չորրորդ երեխան՝ 3040 գրամ քաշով, 50 սանտիմետր հասակով։ Աղջիկ երեխային անվանակոչել են Արփինե։ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն այսօր այցելել է ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորելու մայրիկին:
«Ունե՞ք պատասխանատվության որևէ զգացում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ սեպտեմբերին իրականացված էթնիկ զտումների համար»․ Արմեն Գևորգյանը՝ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահին
Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Նախարարների կոմիտեի նախագահ Կրիշյանիս Կարինշը պատասխանեց՝ սա այն դեպքը չէ, որ միայն մեկն է ճիշտ, մյուսը՝ սխալ։
Կառավարությունը տարբեր ծրագրերով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին այս պահի դրությամբ հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար
Վարձակալությամբ բնակարաններ տվող մեր հայրենակիցներին ասում ենք՝ բոլորդ պետք է գաք օրինական դաշտ, որովհետև թափանցիկության այդ քաղաքականությունը, որն ակնկալվում է կառավարությունից, պետք է ակնկալվի բոլորից
Վեցերորդ տուրը ԱՄՆ առաջնության մրցաշարային աղյուսակում էական փոփոխություններ չարձանագրեց
Հայ շախմատիստները հանդես են գալիս Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում: Վեցերորդ տուրը առանձնապես նշանակալի ոչինչ չփոխեց նրանց զբաղեցրած դիրքերում: Տղամարդկանց առաջնությունում Լեւոն Արոնյանը եւ Սամուել Սեւյանը միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Ուեսլի Սոի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ ու պահպանեցին իրենց դիրքերը. Սեւյանը՝ 6-րդ հորիզոնականում, Արոնյանը՝ 8-րդում: Միավորը բաժանեց նաեւ կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը
Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներին
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին: Կողմերը քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները: ՀՀ Անվտանգության խորհուրդ
Ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ձեռքբերած նախկին զինծառայողի վիճակը սրընթաց վատանում է․ ՀՀ-ն չի կարարում իր պարտավորությունները. ՀՔԱՎ
Զինվորական պարտականությունները կատարելիս հիվանդություն ձեռք բերած անձանց նկատմամբ պետությունը պետք է դրսևորի առանձնահատուկ վերաբերմունք
«Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ողջ ռազմական եւ իրավապահ ուժերը ԼՂ քաղաքացիական բնակավայրերից». ՄԱԿ-ի դատարանում ներկայացրեցին հայկական կողմի պահանջները
Լինոս Ալեքսանդր Սիսիլիանոսը նշեց, որ ԼՂ-ի գործիչները Բաքվի կողմից ազատազրկված են ու ադրբեջանցիները նախատեսում են կրկին հայերի ձերբակալել, շուրջ 300 մարդու ձերբակալության ցուցակ ունեն, ուստի պահանջեց, որ Ադրբեջանը հրաժարվի ձերբակալված պաշտոնյաների նկատմամբ պատժիչ միջոցներից։
Սըր Կառլ Ջենքինսի ստեղծագործությունների կատարմամբ ամփոփվեց «Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնը
Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնի փակման համերգը։ Ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Ծրագրում հնչեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Սըր Կառլ Ջենքինսի Երգչախմբային պասակալիան‚ որը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին‚ և «Սիմֆոնիկ Ադիեմուս» ստեղծագործությունը։ Ջենքինսի «Սիմֆոնիկ Ադիեմուսն» արժանացել է 17 ոսկե և 2
Շուշիի կանաչ գեղեցկուհին
Կանաչ ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին գտնվում է Արցախի բերդաքաղաք Շուշիում, սարահարթի բարձրադիր՝ արևմտյան մասում, որտեղից երևում է ամբողջ համայնապատկերը։ Եկեղեցին կառուցվել է 1818 թվականին նախկին Ղարաբաղցոց փայտյա եկեղեցու փոխարեն: Եկեղեցու գմբեթները կանաչով ներկված լինելու հետևանքով Ժամը կոչվել է Կանաչ։ Ժամը տեսանելի է քաղաքի գրեթե բոլոր բնակելի վայրերից՝ շնորհիվ ներդաշնակորեն վեր խոյացող գմբեթի և
Երևանում մթնոլորտային օդի որակը
Երևանում մթնոլորտային օդի որակը. հոկտեմբերի 5-11-ը (2023թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 5-ին և 6-ին, Արաբկիրում՝ հոկտեմբերի 8-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 5-ին, Շենգավիթում՝ հոկտեմբերի 8-ին և 9-ին։ ☑️ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 6-11-ը, Արաբկիրում՝ հոկտեմբերի 5-8-ը և 11-ին, Շենգավիթում՝ հոկտեմբերի 7-11-ը։


















































