Լրահոս
Օրվա լրահոսը

Սըր Կառլ Ջենքինսի ստեղծագործությունների կատարմամբ ամփոփվեց «Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնը

Հոկտեմբեր 12,2023 17:04

 Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնի փակման համերգը։ Ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Ծրագրում հնչեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Սըր Կառլ Ջենքինսի Երգչախմբային պասակալիան‚ որը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին‚ և «Սիմֆոնիկ Ադիեմուս» ստեղծագործությունը։ Ջենքինսի «Սիմֆոնիկ Ադիեմուսն» արժանացել է 17 ոսկե և 2 պլատինե մրցանակների։  Այն  «Ավատար» ֆիլմի հանրահայտ երաժշտությունն է։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Սըր Կառլ Ջենքինսը մեր օրերում ամենահաճախ կատարվող ժամանակակից կոմպոզիտորներից է։ Երևանյան լեփ-լեցուն դահլիճը մեծ ընդունելության արժանացրեց Ջենքինսի ստեղծագործությունների կատարումները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կազմակերպված «Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 14-ին։ Փառատոնի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել են բազմաթիվ անվանի երաժիշտներ՝ ջութակահարներ Սթիվեն Ուորթս‚ Շյաոժուո Վանգ‚ Մարկ Բուշկով‚ դաշնակահարներ Եկվոն Սունվու‚ Զի Զի‚ թավջութակահար Գաբրիել Շվաբե։ Փառատոնային համերգները ղեկավարել են դիրիժորներ Ռոլեն Հենքենսը‚ Ռիկարդո Կասեռոն‚ Սերգեյ Սմբատյանը‚ Դանիել Բոյկոն‚ Ջոն Ուորները։

Փառատոնի շրջանակում կատարվել են նաև Արամ Խաչատրյանի‚ Երվանդ Երկանյանի‚ Գագիկ Հովունցի‚ Ալեքսեյ Շորի‚ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի‚ Էդվարդ Միրզոյանի‚ Պյոտր Չայկովսկու‚ Ալեքսանդր Բորոդինի ստեղծագործությունները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031