Լրահոս
Օրվա լրահոսը

Վեցերորդ տուրը ԱՄՆ առաջնության մրցաշարային աղյուսակում էական փոփոխություններ չարձանագրեց

Հոկտեմբեր 12,2023 17:20

Հայ շախմատիստները հանդես են գալիս Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում:

Վեցերորդ տուրը առանձնապես նշանակալի ոչինչ չփոխեց նրանց զբաղեցրած դիրքերում:

Լեւոն Արոնյան

Տղամարդկանց առաջնությունում Լեւոն Արոնյանը եւ Սամուել Սեւյանը միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Ուեսլի Սոի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ ու պահպանեցին իրենց դիրքերը. Սեւյանը՝ 6-րդ հորիզոնականում, Արոնյանը՝ 8-րդում:

Սամուել Սեւյան

Միավորը բաժանեց նաեւ կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը եւ 3,0 միավորով մրցաշարային աղյուսակում մեկ աստիճան վեր բարձրացավ՝ հանգրվանելով 6-րդ տեղում:

Տաթեւ Աբրահամյան

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031