Օրվա լրահոսը
Մի նորմալ խորհրդատու չունի՞, որ հուշի՝ ի՞նչ և ե՞րբ ասել: Ստեղծե՛ք այդ պայմաններն իմ հայրենիքում, հետո կխոսենք. «Ազգ»
Ելույթն ակամա՞ է նվաստացնում հայ կնոջը, թե՞ միտում կա մեջը
Պարտավորությունները չի կատարել, դիմել են դատարան. դատական հարուստ կենսագրություն ունի Բաբկեն Թունյանը. «Հրապարակ»
2019 թվականին Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ Բաբկեն Թունյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ քաղաքացու մեքենայի։ Թունյանին պատկանող մեքենան չի ունեցել ԱՊՊԱ տեսակի ապահովագրություն, իսկ մյուս մեքենան ԱՊՊԱ ունեցել է։ Փորձաքննությունը պարզել է, որ մեքենաների բախման համար մեղավոր են 2 վարորդներն էլ, ուստի քաղաքացու մեքենային պատճառված 719 հազար դրամի վնասն
Ակամա թշնամին նույնպես թշնամի է. «Ազգ»
Այս պայմաններում պետք է հստակ որոշենք: Ովքե՞ր են մեր բարեկամները, ներառյալ նրանք, որոնք «շրթունքի ծառայությունից» բացի ոչնչով չեն կարող կամ չեն ուզում օգնել մեզ, եւ ովքե՞ր են մեր թշնամիները, ներառյալ նրանք, որոնք փողի, նավթի կամ այլ շահագրգռությունների պատճառով, ինչպես Իսրայելը, ծանրածանր հարվածներ են հասցնում մեզ:
«Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների թվում մի քանի արտառոց անուն նկատեցինք. «Հրապարակ»
Անհասկանալի է, թե պետական բյուջեից սնվող դեսպանությունն ինչու է բարեգործություն անում։ Եվս մի արտառոց փոխանցում․ Կենտրոնական բանկը 2 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին։
Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է. Գեղամ Ստեփանյանի մեկնաբանությունները Estadão լրատվականին
Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի մեկնաբանությունները բրազիլիական Estadão լրատվականին։ «Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է։ Ամեն օր մարդիկ պետք է հարմարեցնեն իրենց առօրյան հովհարային անջատումների ժամանակացույցին, որպեսզի կարողանան համապատասխանաբար պլանավորել օրը։ Սննդամթերքի կամ որևէ այլ անհրաժեշտ արտադրանքի հայտնաբերումն ևս մեծ դժվարություն է։ Պարենային ճգնաժամն անմիջապես հարվածել է Արցախին, մարդիկ ցուրտ պայմաններում ստիպված են ժամերով
Ընդդիմության քայլերը տեսանելի չեն. «Հրապարակ»
Եվ որքան էլ Իշխան Սաղաթելյանը խրոխտ հայտարարում է, թե «Զարթիր լաո»-ն ուժի մեջ է, շուտով պայքարի նոր փուլ է սկսվելու, իրականությունն այն է, որ «լաոն» խոր քուն է մտած,
Խաժակյանը չի բացառում, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեն ՔՊ թեկնածու Ավինյանի հետ դաշինքով. «Ժողովուրդ»
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը չի բացառում, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեն ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հետ դաշինքով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավիթ Խաժակյանն ասաց, որ ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցելու վերաբերյալ քննարկում չեն ունեցել, բայց նաեւ չբացառեց, որ նման որոշում կայացնեն: Մեր հստակեցնող հարցին՝ բացառում է արդյոք ՔՊ-ի հետ դաշինքը, Դավիթ Խաժակյանն ասաց,
Հայաստանում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի
Մարտի 10-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Նրանցից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 46 վարակվածներից 43-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի
10:1. արեւմտամետ եւ ռուսամետ քաղաքագետների համամասնությունը
«Օտարերկրյա գործակալ» բառակապակցությունը վերջին շրջանում ձեռք է բերել յուրահատուկ իմաստ՝ պուտինյան ռեպրեսիվ մեքենայի պատճառով: Ռուսաստանում այդ պիտակն են կպցնում իշխանությունների քաղաքականության հետ անհամաձայն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք, այդ «խարանը» կրելով, զրկվում են որոշակի իրավունքներից (օրինակ՝ դասավանդելու): Չգիտեմ, արդյո՞ք Վրաստանի իշխանությունները հենց դա նկատի ունեին, բայց, բոլոր դեպքերում, այդ տհաճ բառակապակցությունից հավանաբար պետք է հնարավորինս խուսափել:
Լավագույն որոշումն այն է, որը հաշվի է առնում ոչ միայն իմ օգուտը
Արդեն մի քանի օր է՝ կամա թե ակամա առաջին լուրը, որ փնտրում եմ, առողջապահության նախարարության՝ կարմրուկին վերաբերող վիճակագրությունն է․ «Լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի, 43 վարակվածներից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով․․․» և այսպես շարունակ․ մարդու կյանքին, առողջությանը վերաբերող վիճակագրությունը, չոր թվերը կորոնավիրուսից հետո դարձել են մեր կյանքի «նորման»։ Իսկ արդյո՞ք
Նիդերլանդների վարչապետը հանդիպել է Ադրբեջանի նախագահին Լաչինի միջանցքը բացելու նպատակով
Հաագա, 9 մարտի 2023 – Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների ֆեդերացիան տեղեկացնում է, որ ի պատասխան խորհրդարանական մի քանի խմբակցությունների՝ Դավոսում Նիդերլանդների և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցերին, Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան, տեղեկացրել է Դավոսում հունվարին վարչապետ Ռյուտեի և Նախագահ Ալիևի միջև կայացած հանդիպումը նախաձեռնվել է նիդերլանդական կողմից՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մտահոգությունները փոխանցելու նպատակով,
«Իմ երեխուն վստահել եմ քեզ, ո՞ւր ա երեխես, արա՛, դատեք սրան, սրա նմանները պիտի չապրեն». Շրջափակման մեջ հայտնված զինվորի մոր ուշագրավ ցուցմունքը դատարանում
«Օնիկ Գասպարյանը զանգել է Մուրադովին, Մուրադովն ասել է, որ ինքը իրավունք չունի, պետք մեր առաջինը, այսինքն՝ վարչապետը, դիմի իրենց առաջինին՝ Պուտինին, որն էլ հրաման կարող էր տար, որ հանեին: Դե երեխա էին, էլի, թող զոհվեին»,- նկարագրեց մայրը՝ ներկայացնելով անտարբերությունը իրենց երեխաների կյանքի նկատմամբ:
Վերջին ժամանակաշրջանում նկատվում է Արցախի ռուսական համայնքի կազմակերպվածության բարձր մակարդակ. Արցախի պետական նախարար
Պետնախարարն ընդունել է ռուսական համայնքի ներկայացուցիչներին
Մեր նպատակն է, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում հասարակությունը շոշափելի արդյունքներ զգա. Գուրգեն Ներսիսյանը ներկայացրել է նորանշանակ նախարարներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 9-ին այցելել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Առաքելյանին: Նա շնորհակալություն է հայտնել համակարգի աշխատակիցներին՝ նախկին նախարար Արմեն Մանգասարյանի գլխավորությամբ շրջափակման պայմաններում պատասխանատվություն կրելու և ծանրաբեռնված աշխատանքի համար: Ներկայացնելով ոլորտում երկարամյա փորձ ունեցող նորանշանակ նախարարին՝ Գուրգեն Ներսիսյանը համոզմունք է հայտնել, որ
Արյան նմուշառումն իրականացրած բուժքույրը տարածել է կեղծ տեղեկատվություն հարեւանուհու մասին, իսկ Արցախում՝ ՄԻԱՎ-ով ապրող ամուսինների կարգավիճակը հրապարակայնացրել է ոստիկանապետը
«Ֆեմինա-2023» ֆորումին մասնակցեց 70 ներկայացուցիչ
Մհեր Գրիգորյանն ու Ջոն Գալագերը քննարկել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարտի 5-ին կատարված դիվերսիոն հարձակման դեպքի մանրամասները: Զրուցակիցները քննարկել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերը: Անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից
Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանն ամեն օր հետընթաց է գրանցում. Վարդան Հարությունյանը՝ վրացական իրադարձությունների մասին
Հայաստանի շուրջ շատ լուրջ զարգացումներ են ընթանում, որոնցից, ըստ էության, մենք տեղյակ էլ չենք, մեր ժողովուրդը տեղյակ էլ չի, որովհետեւ ամեն ինչ արվում է գաղտնի՝ ներկայացնելով իբրեւ դիվանագիտական աշխատանք
Թավադրոս պապի կողմից ընդգծվել է Եգիպտոսում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդի հետ Մարտի 8-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդին: Հանդիպումը կայացել է նախարարի՝ ԱՊԼ խորհրդին մասնակցելու նպատակով Եգիպտոս կատարած այցի շրջանակներում: Թավադրոս պապի կողմից ընդգծվել է Եգիպտոսում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը,
«Հայկազի հետ եմ խոսել, ասեց՝ տղերքը մնացել են շրջափակման մեջ, ի՞նչ անեմ, քաշեմ գնամ, զոհվեմ, որ ծնողներից պրծնե՞մ». Շրջափակված զինվորի հոր ցուցմունքը
Էն ժամանակ շատ վստահ էինք մեր երկրի, մեր սպաների վրա, որ զինվորներին չեն թողնի ոնց որ ասած Աստծու քմահաճույքին: Սրա մասին (նկատի ունի Իշխան Վահանյանին) մի քանի տող են ասել, ուստա է եղել, զանգել է իրան, խաբել ասել է գոսպիտալում եմ: Մի բան էլ կա Վահանյանի մասին, տղերքին ասել է՝ արեք, ձեզ տանում եմ 3-րդ գիծ, խոսք եմ տալիս, 60-70 հոգի տարել է իբր իր ասած 3-րդ գիծ, լավ տեղ ու Ուրալը քշել փախել է»:
«Հայերը հազարավոր տարիներ ապրել են այդ տարածաշրջանում, որն Իոսիֆ Ստալինը չարամտորեն դարձրեց Ադրբեջանի մաս». Կոնգրեսական Բրեդ Շերման
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ կոչ է արել 2024թ. ֆինանսական տարում ուղիղ մարդասիրական օգնություն տրամադրել Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Բրեդ Շերմանը լսումների ժամանակ հայտարարել է, որ «հայերը հազարավոր տարիներ ապրել են այդ տարածաշրջանում, որն Իոսիֆ Ստալինը չարամտորեն դարձրեց Ադրբեջանի մաս»: «Դրա հետևանքը սարսափելի
«Միջազգային փաստահավաք առաքելությունը պետք է ունենա ՄԱԿ միջազգային մանդատ՝ հնարավոր խոչընդոտները նվազեցնելու համար». Նելլի Բաղդասարյան
«Հրատապ է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային ձևաչափի վերագործարկումը, ոչ միայն քաղաքական, այլ նաև հումանիտար և տեխնիկական հարցերի լուծման, Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը դադարեցնելու, էսկալացիայի աճող վտանգը կանխարգելելու համար»
Քննարկվել են բենզալցակայանների հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված հետագա քայլերը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կառավարությունում խորհրդակցություն են անցկացրել Երևանում գտնվող բենզալցակայանների և դրանց տեղակայման վայրերի հետ կապված հրդեհային ու տեխնիկական անվտանգության ապահովման հարցերի շուրջ: Հանդիպմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուները և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել 209 բենզալցակայաններում նախնական ստուգումների
Իվան Անտոնյան․ «Թումանյանական մթնոլորտում թումանյանական օրերը պիտի շատ լինեն»
Հովհաննես Թումանյանի թանգարանում Վանաձորի «Արվեստագետ» կրթամշակութային կենտրոնի պատվավոր նախագահ Իվան Անտոնյանը «Հովհաննես Թումանյան-150» հուշամեդալ հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթեւոսյանին, Թովմաս Պողոսյանին եւ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանին։ Հանդիսավոր արարողության սկզբում Իվան Անտոնյանը, դիմելով թանգարանի տնօրինությանը եւ հյուրերին, ասաց․ «Այսօր Հովհաննես Թումանյանի երեւանյան օջախը հյուրընկալ դռները բացել է լոռեցիների առջեւ։ 2019 թվականին ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա
Վստահ եմ, որ առնվազն այս ցուցանիշների թարմացման դեպքում Global Innovation Index-ի հաջորդ հրապարակման մեջ Հայաստանն էականորեն կբարելավի իր վարկանիշը. Տիգրան Ջրբաշյան
«Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր եւ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 2022 թվականին World Intellectual Property Organization-ի կողմից հրապարակված Global Innovation Index-ի համաձայն, որը համարվում է տնտեսությունների նորարարության չափման ամենավստահելի և ընդունված աղբյուրներից մեկը, Հայաստանը գտնվում է 80-րդ հորիզոնականում (տե’ս): Համեմատության համար նշեմ, որ 2020 թվականին Հայաստանը գտնվում էր 61-րդ
«Ռաֆիս հետ էի խոսում, ասեց՝ մամ, Խդրը տրաքեց, էս չակերտավորը՝ Վահանյանը, ասում էր՝ եթե մեկդ գնացիք, սաղիդ լեշ եմ սարքելու, էդ լեշը մեզ պետք չի». շրջափակված զինվորի մոր ցուցմունքը դատարանում
«Ես երեխեքի հետ խոսել եմ, արդեն գիտեմ ինչ է կատարվում, խուճապից մեկը մյուսի վրա էին կրակում: Իմ տղեն Գրիգորյան Հայկազի հետ կոնֆլիկտ է ունենում, ու Հայկազն իրեն ասում է՝ առաջինը դու ես գնալու: Ամսի 10-ին Ռաֆս ընկնում է շրջափակման մեջ»:
Երկու տարեկան երեխան ընկել է չորրորդ հարկի պատուհանից
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել երկու տարեկան երեխա, ով ընկել է չորրորդ հարկի պատուհանից: Փոքրիկի մոտ առկա է վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների խիստ հսկողության տակ: Վիճակի մասին կտրվի թարմացումներ: Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն
Սերժ Սարգսյանը հովանավորե՞լ է «Ֆլեշ» ընկերությանը. Ամրամ Մակինյանը՝ Յաշա Խաչատրյանին
«Իհարկե՝ ոչ: Արտոնյալ ոչ մի պայման չի եղել: Եթե հովանավորչություն եք ասում, եթե հովանավորվեինք՝ 470 դրամ կդնեինք, շահույթ շատ կստանայինք»
«Ստացվում է՝ Բաքուն ռուս խաղաղապահներին ոչ միայն չի վստահում, այլև մեղադրում է ապօրինի ռազմական տեխնիկա տեղափոխելու, կողմնակալության և տարածաշրջանում իրավիճակը լարելու մեջ». Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 7-ին Ադրբեջանը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով: Ստացվում է՝ Բաքուն ռուս խաղաղապահներին ոչ միայն չի վստահում, այլև մեղադրում է ապօրինի ռազմական տեխնիկա տեղափոխելու, կողմնակալության և տարածաշրջանում իրավիճակը լարելու մեջ։ Կարծում
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: ՀՀ ՊՆ