Օրվա լրահոսը

Արգիշտի Քյարամյանը՝ Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործի մասին

Հարցին՝ հաղորդագրության մեջ 16 անձի ապօրինի գերեվարման մասին է խոսք գնում, որից 9-ն է հաստատել Ադրբեջանը, Քյարամյանը պատասխանեց.«Պետք է քննություն անենք, կան նաեւ ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գերեվարված են, եւ այդ անձանց գերությունը հաստատված է: Մենք ինտենսիվ զբաղված ենք ե՛ւ պաշտոնյաների, ե՛ւ մնացած մարդկանց գերեվարման հարցով»:

«Մեր պարեկներն այս պահին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճ չեն տեսնում»․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը փաստեց՝ մեծ ուշադրություն կա առաքելության նկատմամբ։

«Մարտի 1-ը բացահայտել ենք… Հազարավոր պարկուճները փոխելու, քրեական գործի նյութերը, ցուցմունքները փոխելու մասին տեղյա՞կ եք». Սասուն Խաչատրյան

Դիտարկմանը՝ մարդուն պահեցիք կալանքի տակ, հետո արդարացվեց, զարգացած երկրներում նման ձախողման համար հրաժարական կտային, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Մենք շատ բարեխիղճ ենք աշխատել: Որ գործի նյութերին ծանոթանաք, կզգաք ինչքան բարեխիղճ ենք աշխատել: Մի հատ վերցրեք նայեք մեղադրական եզրակացությունը, էլի»:

Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել

Տիգրան Տեր-Մարգարյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար

«Ով՝ ով, ես հաստատ կաշկանդված չեմ… Ասում եմ՝ տեղյակ չեմ ՔՊ-ականի լեզու կտրելու գործի մասին, ասում եք՝ բռնելո՞ւ եք». Արգիշտի Քյարամյան

Քյարամյանը պատասխանեց. «Եթե ՀՀ-ում երբեւէ եղել է ընտրովի արդարադատություն, դա վաղուց պատմություն է: Եթե կոնկրետ դեպքեր են հետաքրքրում, ես վարույթին չեմ տիրապետում քրգործերի»:

ՄԻՊ-ն ազատությունից զրկված անձանց իրավունքների խախտումների համակարգային խնդիրներ է արձանագրել

Բարձրացված խնդիրների հրատապ լուծումը հատկապես կարևոր է, քանի որ վերաբերում է այնպիսի վայրերի, որտեղ անձինք զրկված են ազատությունից և ապավինում են վարչակազմերի խնամքին ու պաշտպանությանը, ինչը պահանջում է առանձնահատուկ գործիքակազմեր և մասնագիտական մոտեցումներ:

«Իմ նման երդվյալ ՔՊ-ականը ինչպե՞ս կարող է սեփական թիմի ներսում ինչ-որ թեւեր ձեւավորել, անազնիվ քաղաքական խարդավանքների մեջ մտնել». Ռոմանոս Պետրոսյան

«Կոտայքի մարզի ցանկացած ՔՊ-ականի հայտնի են իմ հարաբերությունները մասնավորապես Արզնի համայնքում 5 տարի ղեկավարած ՔՊ-ական համայնքապետի հետ, այդ մասով հստակ կարող եմ ասել, որ դեռեւս 2018-ին, երբ ես Կոտայքի մարզպետ էի, Ալեքսեյ Միրզոեւը իմ առաջարկով է անդամակցել ՔՊ-ին ու ինքս եմ ներգրավել այդ գյուղապետին մեր կուսակցության շարքերը, ապա նաեւ որպես մարզպետ ներկայացրել ՔՊ վարչությանը թեկնածու դառնալու ասորական համարվող գյուղում: Առնվազն անհեթեթ է նման լուր տարածելը»:

Անսալով քաղաքացիների հորդորներին՝ մետրոյի կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնը կփոխարինվի մոխրագույնով

Հարգելի՛ ուղևորներ, անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները դեղին գույնով ներկելու  հետևանքով առաջացած դժգոհություններին և անսալով քաղաքացիների հորդորներին՝ տեղեկացնում ենք, որ այսօրվանից կմեկնարկի նշված կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը բաց մոխրագույնով։ Երևանի մետրոպոլիտենի տնօրինությունը միշտ ականջալուր է ուղևորների կողմից բարձրացված հարցերին և խնդիրներին՝ փորձելով արդարացնել բոլորի սպասումները։ Երևանի մետրոպոլիտեն

Մհեր Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիային ՀՀ-ին աջակցելու համար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանդիպման սկզբում փոխվարչապետն ընդգծել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը, շնորհակալություն հայտնել դեսպանին կատարված աշխատանքի համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: Փոխվարչապետը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված 100.000-ից ավելի փախստականների կարճաժամկետ

«Ֆինանսավորումը քիչ է, բայց ձեր հաշվետվության մեջ չի երեւում, որ արվելու է կարեւոր գործ»․ Վլադիմիր Վարդանյանն ու Հայկուհի Հարությունանը վիճեցին

«Այլ մարմին լիներ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չլիներ, մենք չէինք քննարկի այս հայտը»,- ասաց Վարդանյանը։

Պետքարտուղար Բլինքենը հիշատակել է Հայաստանը ԱՄՆ Սենատի լսումների ընթացքում

«Ամերիկայի ձայն». Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հարցերով հանձնաժողովի լսումներին, որոնք նվիրված էին ազգային անվտանգության ոլորտին հավելյալ 106 միլիարդ դոլար տրամադրելու Բայդենի վարչակազմի խնդրանքին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հիշատակեց Հայաստանը օգնություն ստացող երկրների շարքում: Իր խոսքում, մասնավորապես, պետքարտուղարն ասել է. «Այս հատկացումը թույլ կտա մեզ հասցեագրել մարդասիրական ծանր կարիքները, որոնք ի հայտ են եկել ավտոկրատների

4-ամյա աղջնակի վիրահատությունն Իսպանիայում կազմակերպելու համար գումար է անհրաժեշտ

Հանրային դրամահավաքի արդյունքում հարկավոր է հավաքել 25.900.000 դրամ:

Կառավարության դիմաց զանգվածային անկարգություններին մասնակցած անձը «Մարիխուանա» է ձեռք բերել և իրացրել

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգությունների մասնակից Մ.Ա.-ն քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել և իրացնելու նպատակով իր մոտ պահել 3,78 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Դատախազը 2023 սեպտեմբերի 20-ին Մ.Ա.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով

Բաքվում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով հերթական  դատավարությունը

Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով հերթական  դատավարությունը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նիստն ընթացել է դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Գործով  իբր թե «տուժող» ճանաչված անձանցից ոմանք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ներկա գտնվել դատական նիստին, որը հետաձգվել է մինչև նոյեմբերի 6-ին։ Հիշեցնենք, որ դատական նախորդ նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 25-ին,

«Ես ձեզ հանցագործության մասին հաղորդում տվող չեմ, ես ձեզ չեմ վստահում». Նարեկ Սամսոնյան

Մհեր Սահակյանին  ինքնապաշտպանության աջակցության գործով Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցվածով գործով նիստերը շարունակվում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Նոյեմբերի 1-3-ին, 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 1-2-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքի նոյեմբերի 2-ի

Դավիթ Իշխանյանը Բաքվից 2 անգամ կապ է հաստատել հարազատներին հետ

«Ասաց, որ նորմալ է ամեն ինչ, ուրիշ ոչ մի բան»

Գրիգոր Մինասյան. «Ես տեսնում եմ մի իրականություն եւ մի երկիր 2018-ից հետո, որտեղ մարդիկ ազատ քաղաքական հայտարարություններ են անում»

Այսօր լրագրողները արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարցրեցին՝ հետաքրքրվե՞լ եք Տաթեւիկ  Վիրաբյանի առողջական վիճակով, ի՞նչ վիճակում է կալանավորը, երկու անչափահաս երեխայի մայր է, ուզում եք Հաց բերողի, Արմեն Գրիգորյանի օ՞րն ընկնի: Նախարարը պատասխանեց. «Իհարկե, հետաքրքրվել եմ: Տիկին Վիրաբյանը ուշագնացություն է ունեցել, շատ արագ ճնշումը չափել են, ճնշումն ընկել էր, համապատասխան դեղամիջոցը տրամադրվել է, այժմ նորմալ վիճակում է գտնվում»:

«Եթե մարդը շատ արժեքավոր տեղեկատվության  է տիրապետում, իրեն վարակում են մի քանի անգամ». Արթուր Պապյան

Բռնապետական ռեժիմները Պեգասուսն օգտագործում են քաղհասարակության եւ ընդդիմադիրների դեմ

«Հայփոստը ֆինանսական վնասով է աշխատել, բայց պաշտոնատար անձինք ուռճացված աշխատավարձեր ու պարգեւավճարներ են ստացել»․ Ռոմանոս Պետրոսյան

ՊՎԾ ուսումնասիրություններով՝ այս տարվա 10 ամիսներին 65 քրեական վարույթ է հարուցվել։

Կարմիր դրոշի ահազանգ՝ Հայաստանի համար․ Լեմկինի ինստիտուտը Ադրբեջանի կողմից ներխուժման վտանգ է տեսնում

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր դրոշի ահազանգ է հայտարարել Հայաստանի Հանրապետության համար՝ կապված առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման հնարավորության հետ։ «Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում քննարկվում էր որպես դեպի Նախիջևան տանող և Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցք»-ի մաս: Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին քաղաքական զարգացումները, այդ

«Այս տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության և կայունության». Եղեգնաձորում բացվեց ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայան

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն էլ նշեց, որ ԵՄ առաքելությունն այս տարվա փետրվարից ի վեր ավելի քան 1000 պարեկային շրջայց է ունեցել։

Ինչով պետք է զբաղվի հասուն փոքրամասնությունը

Գիտական ֆանտաստիկայի ո՞ր կանխատեսումներն են իրականություն դառնալու «Մարդկությունը բաժանվելու է երկու ոչ հավասար մասի՝ մեզ անհայտ չափանիշով, դրա փոքր մասը արագացված ձեւով եւ ընդմիշտ առաջ է անցնելու մեծ մասից, եւ դա տեղի կունենա գերքաղաքակրթության ջանքերով եւ կամքով՝ գերքաղաքակրթություն, որը միանգամայն խորթ է մարդկությանը»: Այդպիսի կանխատեսում է անում մի գիտնական Ստրուգացկիների «Ալիքները հանգցնում են քամին» վիպակում:

Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մասով ՌԴ-ից առաջարկություններ ստացել ենք, արձագանքել ենք. ՀՀ ԱԳՆ

Հայաստանյան կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, որը կարող է փարատել ՌԴ մտահոգությունները

Երևանի քաղաքապետարանն ու ՎԶԵԲ-ը կընդլայնեն գործակցության շրջանակները

Նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը:

ԵԹԿՊԻ-ի ութ ուսանող կմեկնի Ավինյոն

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի Դրամատիկ արվեստի կոնսերվատորիայի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ղեկավարության միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2024 թվականի ամռանը ԵԹԿՊԻ-ի 8 ուսանողներ կմեկնեն Ավինյոն՝ մասնակցելու կոնսերվատորիայի ամառային դպրոցին: Այս մասին հայտնում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից: ԵԹԿՊԻ-ի հանրային կապերի պատասխանատու Վովա Արզումանյանի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի Դրամատիկ արվեստի կոնսերվատորիայի

Մշակութային դիվանագիտությունը հզոր ռեսուրս

Հայաստանյան բարդ իրականության մեջ, երբ կարծես ժամանակ ու եռանդ չկա արվեստին պատշաճ ուշադրություն դարձնելու, հիմնվել ու բեղուն գործունեություն է ծավալում Primavera Foundation of Armenia մշակութային, բարեգործական հիմնադրամը: Այն Հայաստանում գործում է 2022թ.-ից եւ ուղղված է հայ մշակույթի ու արտիստների միջազգային ինտեգրմանը, հայ երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու աջակցմանը, կրթական ծրագրերի միջոցով կատարողական արվեստի եւ արվեստի մենեջմենթի

Պարույր Հովհաննիսյանը ռումինական կողմին է ներկայացրել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը

Հոկտեմբերի 30-ին Բուխարեստում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ռումինականը՝ Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտան: Անդրադարձ կատարելով հայ-ռումինական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես

«Տեղեկությունը, թե կառավարության գանձապետական հաշիվներից «Արցախբանկ»-ը պարտքի դիմաց գումար է առգրավել, իրականությանը չի համապատասխանում»

Արցախի կառավարության գանձապետական հաշիվներում եղած 3,1 միլիարդ դրամը սեպտեմբեր ամսվա աշխատավարձային ֆոնդի (3,6 միլիարդ դրամ) համամասնությամբ ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031