Օրվա լրահոսը

Մինչ մեր դեմ ակնհայտ արշավ է իրականացվում՝ բոլոր ուղղություններով, մեզ հրամցվում է կեղծ քարոզչություն․ Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Երևանի մասին կեղծիքներով լի ռեպորտաժից հետո, որտեղ իրանական մշակութային ժառանգությունն ու Կապույտ մզկիթը ներկայացվում էր որպես «ադրբեջանական», Ադրբեջանն անցնում է արդեն գործնական քայլերի։ Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանի Արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը կոչ է արել ՄԱԿ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել՝ «Հայաստանում Ադրբեջանի

Կարեն Վանեցյանի գործունեության մեջ որևէ հանցավոր արարք գտնելն ուղղակի անհնար է․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը Հաշվի առնելով լրատվամիջոցների, ինչպես նաև բազմաթիվ գործընկերների ակտիվ հետաքրքրվածությունը ՀՀ Գլխավոր դատախազության այսօր տարածած հաղորդագրության, և այդ հաղորդագրությունը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում իմ անվան հիշատակմամբ հրապարակմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես մասնակից չեմ ո՛չ Զանգեզուրի կոմբինատի գործերին, ո՛չ էլ իմ

Կարմիր գրքում գրանցված սոսի կտրելու կասկածանքով 34-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Նոյեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացիները հայտնել էին, որ Մաշտոցի պողոտայում Կարմիր գրքում գրանցված սոսի տեսակի ծառեր են կտրում: Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և պարեկները նշված վայրում հայտնաբերել, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են ներկայացրել Չարենցավանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ

«Գմբեթ 2» պաշտպանական կետերի կառուցման թեման առաջին պլան բերեց իշխանության տարբեր թևերի հակասություններն ու ինտրիգները․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը «ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գմբեթ 2» պաշտպանական կետերի կառուցման աշխատանքների մասով հակասական իրավիճակ է ստեղծվել: Կազմակերպության ներկայացուցիչը պնդում է, որ այն իրականացվում է ՊՆ-ի գիտությամբ և համատեղ որոշմամբ, ՊՆ-ն հայտարարում, որ «ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները

Ինչպե՞ս հանձնվեց Արցախը․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, հայոց պատմության հաջորդ դասագրքերում մեր երեխաները կկարդան, որ Արցախը հանձնեցին 12 հազար դասալիքները, բնականաբար, մշտական մեղավոր պեչատված նախկինները, Վանեցյանը, Օնիկը, Լի Խարվին, չի բացառվում նաեւ՝ Լենոնի վրա կրակած Մարկ Չեպմենը։ Եվ այսպես՝ ինչպե՞ս հանձնվեց Արցախը։ Հիմա քչերն

Առաջիկա օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 4-ի ցերեկը Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում որոշվել է չլուծարել Արցախի թեմը

«Սա նշանակում է, որ մենք մեր սրտում կունենանք երազանք՝ նորից վերադառնալու Արցախ»,- ասել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Կոստանյանն Աբու Դաբիում ներկայացրել է հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Համաշխարհային քաղաքականության համաժողովին, որն ավանդաբար կազմակերպվում է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի կողմից։ Եվրասիական տարածաշրջանին նվիրված պանելային քննարկման ժամանակ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերին՝ ընդգծելով Գրանադայում ընդունված քառակողմ հայտարարության դրույթները որպես ուղենիշ Ադրբեջանի

Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները հայ փախստականների հիմնախնդիրը սաբոտաժի ենթարկում

«Ավելի քան կես միլիոն Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներին ավելացել է Արցախի 150000 հայությունը. ՀՀ կառավարությունը չի ցանկանում ձեւավորել կոնկրետ մի պատասխանատու պետական կառույց, որը հասցեական կերպով կզբաղվի փախստականների խնդիրներով, կհամակարգի ոլորտի հետ կապված աշխատանքը, կմշակի համապատասխան քաղաքականություն, ռազմավարություն». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։ – Արցախյան առաջին պատերազմից հետո,

Այսօր, առավել քան երբևէ, մեր հայրենակիցները հոգատար, մարդկային վերաբերմունքի ու աջակցության կարիք ունեն. Նարեկ Մկրտչյան

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի ուղերձը՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ Սիրելի՛ սոցիալական աշխատողներ, ամեն տարի նոյեմբերի 4-ին նշում ենք Սոցիալական աշխատողի տոնը։ Վերջին ամիսներին բոլորիս՝ պետական, մասնավոր հատվածի, նախաձեռնությունների, կամավորների ջանքերն ուղղված են նույն նպատակին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Այսօր, առավել քան երբևէ, մեր հայրենակիցները հոգատար, մարդկային վերաբերմունքի ու աջակցության կարիք ունեն, և

«Ադրբեջանի հռետորաբանությունը կարծրացել է․ իրավիճակը հիշեցնում է պատերազմների թատերաբեմ, եւ «խաղաղության խաչմերուկի» հեռանկար չունենք»․ Գրիգորի Այվազյան

Ադրբեջանն իրեն պատկերացնում է 114 հազար քկմ տարածքով, եւ Հայաստանի նկատմամբ ունի 19 200 քկմ տարածքային պահանջ։

«Քննիչի ուղղորդումից հետո է տրվել Բազեյանի անունը». պաշտպան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Երեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախագահի նախկին տեղակալ, «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանի խափանման միջոցի հարցով պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքը մերժել է, նրա պաշտպանյալը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ: Համահայկական միացյալ դաշինքի նախաձեռնող խմբի անդամ Ա. Բազեյանը կալանքի տակ է սեպտեմբերի 29-ից (Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Մարտին Արզումանյանը

Ճամբարակ քաղաքից Դրախտիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր

Նոյեմբերի 4-ին, ժամը 06։00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքից Դրախտիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ` Հ․ Մ․, ծնված

«Փաստաբանական ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը որոշելը դատարանին լիազորելը ոչ իրավաչափ է»

Սահմանադրական դատարան դիմած Լուսինե Հակոբյանի դիտարկմամբ, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, որոշակի գնացուցակ սահմանելով, ձեւավորել է ուղենիշ ինչպես փաստաբանների, այնպես էլ դատարանների եւ այլոց համար, որպեսզի վերջիններս, իրենց կատարած աշխատանքի բարդությունից եւ ծավալից ելնելով, կարողանան գնահատել տվյալ աշխատանքի գինը՝ Սահմանադրությամբ իրենց վերապահված անկախության եւ ինքնավարության սկզբունքների հիման վրա, ազատորեն մրցակցելով ազատ շուկայի պայմաններում: Սեպտեմբերի 18-ին ՍԴ-ում

Կրկին մնջախաղի թատրոնի մասին

Այս անգամ՝ ոչ միայն շենքի, այլ նաեւ տարիքի Հարցազրույց մնջախաղացներ, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի եւ թատրոնի հիմնադիր կազմի արտիստ Լեւոն Իվանյանի հետ – Պարոնայք, 2024թ. մնջախաղի պրոֆեսիոնալ թատրոնի 50-ամյակն է, պետական կարգավիճակ ստանալու՝ 40։ Վերջին շրջանում, ընդ որում՝ թատրոնի մարդկանցից, մշտապես լսում ենք Հայաստանում մնջախաղի արվեստի հիմնադիրների մի քանի անուններ՝ Հենրիկ

Պահպանողական կուսակցությունը կոչ է անում ՀՀ ԱԺ-ին ճանաչել Հոլոդոմորը

Պահպանողական կուսակցությունը կոչ է անում ՀՀ ԱԺ-ին ճանաչել և դատապարտել խորհրդային բռնազավթման տարիներին ուկրաինացի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը՝ Հոլոդոմորը, որի տարելիցը նշվում է նոյեմբերի վերջին շաբաթ օրը։ Ի հեճուկս միջազգային հանրության կողմից Հոլոդոմորը ճանաչելու և դատապարտելու քայլերին, ինչպես նաև Պահպանողական կուսակցության և քաղաքական համայնքի մեծ մասի՝ Հոլոդոմորը ճանաչելու և դատապարտելու պարբերական կոչերին ու պահանջներին, ՀՀ

Պարելով խոսենք հայերեն

Այսպես է կարծում պարուսույց, երաժիշտ, թմբկահար եւ պարող Մխիթար Հակոբյանը «Մխիթարը հոգի չի խնայում, որպեսզի ոչ թե քայլ, շարժում սովորեցնի, այլ պարի միջոցով փոխանցի այն ոգին եւ հայեցի ինքնությունը, որ տասնամյակներ շարունակ մեզանից վանել ու հեռացրել են»,- իր աշակերտին այսպես է բնութագրում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար  Գագիկ Գինոսյանը։ Ո՞նց ենք պարում։

Ինքս որևէ կապ չունեմ և չեմ ունեցել ԱԺ պատգամավորի նշած քաղաքական գործընթացների և Ազգային կոմիտեի, դրա քննարկումների հետ․ Արման Թաթոյան

Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ստիպված եմ անդրադառնալ Սպուտնիկ Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում երեկ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, ով «Ազգային կոմիտեի» ձախողման իրական պատճառների մասին» խոսելով, նշել է, թե «իրենց կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ` Արման Թաթոյանի գլխավորությամբ (…)։ Պայմանն էլ եղել է

Ժամանակն է խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին

Հայաստանում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի շուրջ քննարկումների ֆոնին չափազանց կարևոր է հավասարակշռված հեռանկար ապահովելը։ Վերջին շրջանում մամուլը կենտրոնացել է այնպիսի վիճակագրության վրա, որը կարող է թյուր պատկերացում ստեղծել ոլորտի կարգավորմանն ուղղված ջանքերի վերաբերյալ, մասնավորապես Հայաստանի տնտեսության խոշոր խաղացող՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի

Օգտակար հանածոն օրենքի խախտմամբ արդյունահանած ընկերությունները վերականգնել են պետությանը պատճառված վնասը

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 31-ին հաստատել է «Սարգիս և Պապ»

Երեկ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով ամենաառանցքային նիստն էր․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով երևի ամենաառանցքային նիստն էր։ Օգտվելով ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հնարավորությունից՝ մենք միջնորդել էինք դատարան հրավիրել փաստացի Արմենի մահավճիռը ստորագրած անձին՝ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին։ Դատարանում շատ հետաքրքիր բաներ պարզվեցին։ Նախ, փորձագետին հարցրեցինք հետևյալը՝ հնարավո՞ր է փորձագետի եզրակացության «հետևություններ» հատվածում գրել ինչ-որ միտք, որի մասին

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կ.Վ.-ի նկատմամբ՝ փողերի լվացման համար

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կ.Վ.-ի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում): Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Վ.-ն, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի

Բոլոր հետախուզվող «զանգվածային անկարգները» արցախցիներ են եղել, որոնք հոկտեմբերի 27-ին ձերբակալվել են, ապա՝ կալանավորվել․ «Հրապարակ»

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած զանգվածային անհնազանդությունների ժամանակ ձերբակալվածներին մոտ մեկ ամիս անց ավելացել են նորերը։ Օրերս պարզվեց, որ Քննչական կոմիտեն «զանգվածային անկարգություններին մասնակցելու» հանցակազմով քրեական գործեր է հարուցել ու տարբեր անձանց նկատմամբ հետախուզում հայտարարել, եւ հոկտեմբերի 27-ին, «երջանիկ պատահականությամբ», բոլոր հետախուզվողները հայտնաբերվել ու ձերբակալվել են։ Պարզվել է նաեւ, որ բոլոր հետախուզվող «զանգվածային անկարգները», դարձյալ «երջանիկ

Նախագիծ․ Դասագրքերում ընդգրկված ուսումնական նյութերի փորձաքննություն կիրականացվի․ «Փաստ»

2022 թ.-ից մեկնարկել է դասագրքաստեղծման նոր մոտեցում, որը հնարավորություն է տվել հեղինակային խմբերի, նաև ուսուցիչների մասնակցել դասագրքերի ստեղծման գործընթացին: Սակայն գործընթացի ավարտին պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ: Տպագրված դասագրքերում առկա խնդիրները բացառելու, հաջորդ ուստարվա համար տպագրվող դասագրքերը հնարավորինս պատշաճ ընթացակարգով իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ուսումնական նյութը յուրաքանչյուր փուլով անցկացնելու հստակ գործընթաց: Սահմանվել

Ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ-ն հայ գերիների վերադարձի ուղղությամբ. «Ժողովուրդ»

Ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ-ն հայ գերիների վերադարձի ուղղությամբ. «Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդառված անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը մշտապես գտնվում է ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում: Ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար: ՀՀ ԱԳՆ-ն ամենօրյա կապ է

Բացառված չէ, որ այսպիսի արձագանքով Վաշինգտոնը հատուկ ուղերձ է փոխանցում Բաքվին. «Փաստ»

Մի քանի շաբաթ շարունակ շրջանառվում է այն թեման, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսել։ Դրա մասին է վկայում Արցախի հայաթափումից հետո Թուրքիայի և Ադրբեջանի՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին առանձնահատուկ հռետորաբանությունը։ Պատահական չէ, որ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը օրերս հանդես եկավ ահազանգող հայտարարությամբ։ Ըստ ինստիտուտի, առաջիկա օրերին և շաբաթներին Հայաստանի

Այս իշխանությունը 5 տարի շարունակ հալածում է իրեն քննադատողներին, անգամ՝ շարքային մարդկանց. «Հրապարակ»

Ժամանակին միջազգային իրավունքի կարեւոր պահանջներից մեկն այն էր, որ մարդը պետք է ներկա գտնվի իր նկատմամբ դատավարությանը եւ պաշտպանվելու հնարավորություն ունենա, ուստի պետություններն անգամ ստանձնել էին նրան անվճար դատապաշտպան տրամադրելու պարտավորությունը: Երեկ մենք մի ուռռա-հաղորդագրություն ստացանք, որ ինչ-որ մեկին դատել են հեռակա կարգով, այսինքն` իր բացակայությամբ, եւ պատիժ են նշանակել: Եվս մի իրավական կոնստանտ. մարդու

Անմեղսունակ վիճակից դուրս գալու ժամանակը

1905 թվականի առաջին ռուսական հեղափոխությունից մեկ կամ երկու տարի անց  Նիկոլայ Երկրորդն իր մոտ է կանչում իր թիկնազորի («ախրանկայի») ղեկավար գնդապետ Ալեքսանդր Սպիրիդովիչին եւ պահանջում է զեկուցել, թե ովքեր են ռուս հեղափոխականները՝ բոլշեւիկներն ու էսեռները: Սպիրիդովիչը, հավանաբար, չափից դուրս մանրամասն զեկույց էր պատրաստել, եւ կայսրը խնդրում է մեկ նախադասությամբ ներկայացնել, թե ինչ են ուզում այդ

Արցախցի պատգամավորները Արցախի ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ քննարկումներ են սկսել․ «Ժողովուրդ»

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով բռնի տեղահանված արցախցի պատգամավորները Արցախի ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ քննարկումներ են սկսել: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանից հետաքրքրվել է՝ արդյոք պատրաստվում են Արցախի ինքնորոշման հարց բարձրացնել կամ որեւէ հայտարարություն ընդունել այդ նիստի ժամանակ: «Նիստի մասին քննարկում կա, այո, բայց ոչ միայն ինքնորոշման մասին, խնդիրը

Արարատ Միրզոյանը որոշ «մանրուքներ» և իրողություններ, իր ղեկավարին նմանակելով, «մոռանում» է. «Փաստ»

Հատկապես վերջին շրջանում անհնար է չնկատել Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների գերագրեսիվ պահվածքը, անզուսպ վերբալ ագրեսիան ընդդիմադիրների ու, ի դեմս նրանց, «ոչ իշխանական հանրության» նկատմամբ: Ի դեպ, «փակագծերում» հիշեցնենք, որ օրերս մենք տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն իր ՔՊ-ականներին և հատկապես «բարձրաստիճան» ՔՊ-ականներին «պատեպատ է տվել»՝ պարտադրելով, որ նրանք ակտիվանան հանրային հարթակներում, անեծքի, հայհոյանքի, քննադատության ու

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031