Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Պահպանողական կուսակցությունը կոչ է անում ՀՀ ԱԺ-ին ճանաչել Հոլոդոմորը

Նոյեմբեր 04,2023 12:23

Պահպանողական կուսակցությունը կոչ է անում ՀՀ ԱԺ-ին ճանաչել և դատապարտել խորհրդային բռնազավթման տարիներին ուկրաինացի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը՝ Հոլոդոմորը, որի տարելիցը նշվում է նոյեմբերի վերջին շաբաթ օրը։

Ի հեճուկս միջազգային հանրության կողմից Հոլոդոմորը ճանաչելու և դատապարտելու քայլերին, ինչպես նաև Պահպանողական կուսակցության և քաղաքական համայնքի մեծ մասի՝ Հոլոդոմորը ճանաչելու և դատապարտելու պարբերական կոչերին ու պահանջներին, ՀՀ իշխանությունները մինչ օրս փոքրոգաբար խուսափել են դատապարտել մարդկության դեմ կատարված այս հանցագործությունը։

Պահպանողական կուսակցությունը նաև հորդորում է ՀՀ իշխանության ներկայացուցիչներին մասնակցել Հոլոդոմորի տարելիցին նվիրված ավանդական միջոցառումներին։

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930