Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր, առավել քան երբևէ, մեր հայրենակիցները հոգատար, մարդկային վերաբերմունքի ու աջակցության կարիք ունեն. Նարեկ Մկրտչյան

Նոյեմբեր 04,2023 13:51

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի ուղերձը՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

Սիրելի՛ սոցիալական աշխատողներ,

ամեն տարի նոյեմբերի 4-ին նշում ենք Սոցիալական աշխատողի տոնը։

Վերջին ամիսներին բոլորիս՝ պետական, մասնավոր հատվածի, նախաձեռնությունների, կամավորների ջանքերն ուղղված են նույն նպատակին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Այսօր, առավել քան երբևէ, մեր հայրենակիցները հոգատար, մարդկային վերաբերմունքի ու աջակցության կարիք ունեն, և այս դժվարին ժամանակահատվածում Ձեր՝ սոցիալական աշխատողներիդ դերն անգնահատելի է։

Յուրաքանչյուրդ Ձեր տեղում արեց ու շարունակում է անել իր առավելագույնը՝ մեր հայրենակիցներին օգնելու, կազմակերպվող ամենատարբեր աշխատանքներում իր ներդրումն ունենալու համար։

Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ պետությունը կարևորում է յուրաքանչյուրիդ անհատական ջանքը, որի դեպքում միայն կարող ենք ունենալ համակարգային առաջընթաց։ Եվ՛ Միասնական սոցիալական ծառայությունում, և՛ համայնքներում, և՛ հասարակական կազմակերպություններում ունենք փայլուն սոցիալական աշխատողներ, ովքեր պատրաստ են ու ցույց տվեցին, որ կաշխատեն ուժերի գերլարումով ու նվիրվածությամբ, ովքեր պատրաստ են ներդնել իրենց ողջ ներուժը ճգնաժամային իրավիճակների հաղթահարման ճանապարհին։ Եվ այո՛, անհատների դերը կարևոր է, բայց փոփոխությունների կարող ենք հասնել միայն համակարգային մոտեցման շնորհիվ․ հենց այս գաղափարն է, որ պիտի միավորի բոլորիս։

Ուզում եմ առանձնացնել նաև խնամքի հաստատություններում աշխատող մեր սոցիալական աշխատողներին, ովքեր պատշաճ կազմակերպեցին մեր հայրենակիցների՝ երեխաների, միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց ընդունումը, նրանց շուրջօրյա ծառայությունների մատուցումը։

Այսպիսով՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր սոցիալական աշխատողներին, մաղթում եմ ուժ ու նաև վստահություն առ այն, որ մենք էլ Ձեր կողքին ենք, տեսնում ու գնահատում ենք Ձեր անձնվեր աշխատանքն ու նվիրումը։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930