Օրվա լրահոսը
ԼՂ-ից բռնի տեղահանվածների նկատմամբ կազմված վարչական ակտերը կբեկանվեն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստանի Հանրապետություն են մուտք գործել սեփական մեքենաներով կամ իրենց կողմից վարվող այլ տրանսպորտային միջոցներով։ Որոշ դեպքերում նրանք թույլ են տվել վարչական իրավախախտումներ, որոնք արձանագրվել են ոստիկանների և հանրապետության տարածքում տեղադրված տեսա և լուսանկարահանող սարքերի կողմից։ Շուրջ մեկ ամիս ոստիկանության կողմից ձեռնարկվել են նախազգուշական միջոցառումներ, ինչից հետո իրավախախտները ենթարկվել են
Ստացվում է, որ կամ իշխանությունները հերթական անգամ սուտ են խոսում, կամ ԱԱԾ-ն լավ չի աշխատում. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Շաբաթներ առաջ դիմել էի ԱԱԾ, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական և հասարակական անձանց շրջանակներում կան օտարերկրյա գործակալներ՝ հաշվի առնելով, որ իշխանություններն անդադար նշում են, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ։ Եվ ահա, ԱԱԾ-ն պատասխանել է, որ չունեն նման տվյալներ։ Ստացվում է, որ կամ իշխանությունները հերթական
Սուպերվարչապետության համակարգի դեմն առնելու համար փորձագետներն առաջարկում են ուժեղացնել ԱԺ-ի եւ նախագահի ինստիտուտները
Ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը
Զախարովան անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք նա արել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները բառացիորեն նստած պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վրա՝ նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխանները։ Ցավոք, նման սադրանքները հայկական իրականությունում գործում են, մեզ էլ են հաճախ հարցնում,
ԵԱՏՄ-ում կմշակվեն երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու միասնական կանոններ. Իյա Մալկինա
Համաձայնագրի ընդունումը նախատեսվում է դեկտեմբերին՝ ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպման ժամանակ
Կոչն ենք ուղղում հայրենի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լայն շրջանակներին համախմբվելու մեր երկրի, մեր ինքնության պահպանության ու մեր ապրելու իրավունքի պաշտպանության գաղափարական առանցքի շուրջ. «Գավիթ» հարթակի մասնակիցներ
«Գավիթ» հարթակի մասնակիցների հայտարարությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Գավիթ» հարթակի հանդիպում «Հայաստան և Արցախ․ գոյաբանական մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեմայով։ Բազմակողմանի քննարկման առարկա դարձնելով հայրենիքի առջև ծառացած հիմնախնդիրներն ու սպառնալիքները, հայրենիքում և սփյուռքում բարձրաձայնվող մտահոգությունները՝ հարթակի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ. «Մենք՝ «Գավիթ» հարթակի մասնակիցներս` հոգևորականներ, հասարակական գործիչներ, մասնագիտական ու փորձագիտական հանրույթների ներկայացուցիչներ, «Հայաստան
Լարված քննարկում և քվեարկություն ԵԽ Կոնգրեսում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով
Ադրբեջանական պատվիրակության առաջարկների մեծամասնությունը չընդունվեց Կոնգրեսի կողմից։
ՌԴ-ն պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններին․ Զախարովա
Մոսկվան, Երևանում քաղաքական կամքի առկայության դեպքում, պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին: Այս մասին ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ « Երևանում քաղաքական կամքի առկայության դեպքում պատրաստ ենք հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ՌԴ տարածքում՝ եռակողմ լիարժեք գագաթնաժողով անցկացնելու հեռանկարով»,- ասել է Զախարովան։
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի պաշտոնատար անձինք
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչները «Ինտերտրանս» ՍՊ ընկերության կողմից ներմուծված ապրանքները համապատասխան ստուգման չենթարկելու և խախտումը չարձանագրելու համար կաշառք են ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ
Նոյեմբերի 1-ից Երևանի բացօթյա վայրերում մշակութային գործունեությունը կթույլատրվի բնակելի շենքերից 10-100 մ հեռավորությամբ
Նոյեմբերի 1-ից երաժիշտները, նկարիչներն ու մշակութային գործունեություն ծավալող մյուս անհատներն ու խմբերը Երևանի հանրային բացօթյա վայրերում պետք է գործեն ավագանու սահմանած նոր պահանջներով: Առավոտյան ժամը 10:00-ից մինչ 21:00-ն բնակելի և հասարակական շենքերից պետք է պահպանել հեռավորություն՝ առնվազն 10 մ, ժամը 21:00-23:00-ն՝ 100մ: «Սեպտեմբերի 12-ին Երևանի ավագանու 849 որոշմամբ հաստատվեց նախագիծ, որը կանոնակարգում է հանրային բացօթյա
Հայաստանում ԵՄ առաքելությունը մշտադիտարկման անվան տակ իրականում հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ. Զախարովա
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ մոնիտորինգին առաքելությունն իրականում զբաղված է Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ: «ՀԱՊԿ-ի արդյունավետությունը համոզիչ կերպով դրսևորվեց 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Եթե Հայաստանի ղեկավարությունը համաձայներ կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայել հանրապետության տարածքում, ապա շատ խնդիրներից նույնպես հնարավոր կլիներ խուսափել»,-ասել է Զախարովան:
«Մորդ կախելու միջոցով սպանիր»․ «Տիկ տոկի» օգտատիրոջ նամակը Գյումրու իրավապահների քննության տիրույթում է
Գյումրու Մուշ թաղամասի 45-ամյա բնակչուհիներից մեկը՝ Ա․Գ․-ն դիմել է ոստիկանության Մուշ բաժին՝ պահանջելով ընթացք տալ Բաղդասարյան ազգանվամբ «ՏԻԿ-ՏՈԿ» սոցիալական կայքի օգտատիրոջ կողմից իր որդուն հղված նամակին։ Կինը ոստիկանությանը տված հաղորդման մեջ նշել է, որ տվյալ օգտատերը անձնական հաղորդագրություններ բաժնում իր 18-ամյա որդուն նամակ է գրել՝ դրդելով նրան՝ մորը սպանել կախելու միջոցով։ «Ինքնասպանություն մի գործի հորդ
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մեկը մյուսի համար բացեն իրենց ճանապարհները, պետք է գործեն սահմանային եւ այլ համապատասխան վերահսկողական ծառայություններ, որոնք հիմնված կլինեն երկրների իրավազորության, ինքնիշխանության եւ օրենսդրության վրա. Հակոբ Արշակյան
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովում: Իր ելույթում ԱԺ փոխնախագահը նշել է. Տիկի’ն նախագահող, Ձերդ գերազանցություննե’ր, խորհրդարանների նախագահնե’ր, Հարգելի’ գործընկերներ, Տիկնա’յք եւ պարոնա’յք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր անգոլացի գործընկերներին` վեհաժողովի հրաշալի կազմակերպման եւ բոլոր պատվիրակների հանդեպ
ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ. Զախարովա
Չորեքշաբթի օրը ՌԴ ԱԳՆ է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, դիվանագետին մատնանշել են Ռուսաստանի ղեկավարության, դիվանագետների և խաղաղապահների հասցեին հայկական լրատվամիջոցներում խիստ անցանկալի հրապարակումները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ. նրա ուշադրությունը հրավիրել են ամենաօդիոզ հրապարակումների վրա՝ ուղղված Ռուսաստանի ղեկավարության,
2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները
Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա» խաղարկությունները: Երկու արշավների շրջանակում Ամերիաբանկն իր հաճախորդների միջև խաղարկեց ընդհանուր 91 նվեր քարտ` մինչև 1.500.000 դրամ արժողությամբ: «Ի՞նչ ես անում» արշավը բանկի MyAmeria հավելվածի օգտատերերի համար էր, որին մասնակցելու համար անհրաժեշտ էր ամեն ամիս MyAmeria-ով կատարել 5000 դրամ և
Մեկնարկել է Եպիսկոպոսների սինոդի 16-րդ ընդհանուր վեհաժողովը Վատիկանում
Հոկտեմբերի 4-ին Վատիկանում մեկնարկել է Եպիսկոպոսների սինոդի 16-րդ ընդհանուր վեհաժողովի առաջին նիստը, որը ավարտվելու է հոկտեմբերի 29-ին, իսկ երկրորդ նիստը տեղի է ունենալու 2024 թվականին: Այս տարի առաջին անգամ վեհաժողովին մասնակցում են ոչ միայն եպիսկոպոսներ, այլ նաև աշխարհիկ մարդիկ՝ տղամարդիկ և կանայք: Այս վեհաժողովի երեք առաջնահերթ թեմաներն են՝ «Հաղորդություն, Մասնակցություն և Առաքելություն»: Եպիսկոպոսների սինոդին Ամենայն
Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ: Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացման հեռանկարներին: Նախագահն իր խոսքում նաև բարձ է գնահատել Եվրամիության և Եվրամիության երկրների աջակցությունն՝
Բրյուսելը Բաքվին և Երևանին կոչ կանի նորմալացման գործընթացն ավարտին հասցնել տարվա վերջին
«Ազատություն». Այսօր Բրյուսելում մեկնարկող ԵՄ երկօրյա գագաթնաժողովի բանաձևի նախագծում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը։ «Եվրոպական խորհուրդն ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու կարևորությունը, ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Աջակցում է Բրյուսելի նորմալացման գործընթացին և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել ու գործընթացն ավարտել այս տարվա վերջին»,- նշված է ԵՄ գագաթնաժողովում
«Պիտի չխնայենք մեր ուժն ու եռանդը՝ միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար». ֆրանսիացի նախարարը՝ Արցախի վտանգված ժառանգության մասին
Պետք է արվի առավելագույնը՝ աչալրջությունը հարցի վրա պահելու համար
«Ռուսական գազի վաճառքը Եվրոպային ադրբեջանական խողովակաշարով չի կարող գերակայություն ունենալ Եվրոպայի համընդհանուր արժեքների՝ Ադրբեջանի կողմից ամենօրյա խախտումների նկատմամբ»․ Դավիթ Խաժակյան
ԵԽ Կոնգրեսի հայտարարության հետ կապված մի շարք փոփոխությունների առաջարկներ էին ներկայացվել Կոնգրեսում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների կողմից։ Մինչ այս փոփոխությունների առաջարկների քննարկումը՝ ելույթներ ունեցան հայկական և ադրբեջանական պատվիրակությունների, ԵԽ Կոնգրեսի անդամներ։
Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և կարևորել Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված հստակ ջանքերի գործադրումը: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի բազմաոլորտ համագործակցության շուրջ՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության առավել
Հայաստանը հավատարիմ է հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք հաղորդակցությունների վերաբացմանը, այդ թվում՝ ՀՀ տարածքով. Վահագն Խաչատուրյան
Ցավոք, մենք տեսնում ենք որոշ երկրների շարունակական ջանքերը՝ մեզ մեկուսացնելու տարածաշրջանային և անդրտարածաշրջանային ծրագրերից
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարզերում
Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հոկտեմբերի 15-21-ը ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ▪️ Ալավերդիում՝ հոկտեմբերի 20-ին, ▪️ Վանաձորում՝ հոկտեմբերի 21-ին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Շնորհալիի «Հաւատով Խոստովանիմ»-ը՝ 50 լեզուներով
Մխիթարեան Միաբանութիւնը մեծ ուրախութեամբ կը տեղեկացնէ, որ լոյս տեսաւ Ս. Ներսէս Շնորհալիի «Հաւատով Խոստովանիմ» աղօթքի 50 լեզուներով թարգմանուած հատորը։ Սուրբ Ներսէս Դ. Կլայեցի Շնորհալի Հայրապետի մահուան 850 ամեակի առիթով Մխիթարեան միաբանութիւնը Սուրբ Ղազարի Կաճառի որոշումով ձեռնարկեց «Հաւատով Խոստովանիմ» աղօթքի բազմալեզուեան հրատարակութիւնը թարմացնել եւ նորովի լոյս ընծայել։ Ճիշտ 215 տարի առաջ, 21 Հոկտեմբեր 1808ին, «Հաւատով Խոստովանիմ»
«Ֆրանսիան ձեր կողքին է ոչ միայն դիվանագիտական, այլ մշակութային եւ այլ ոլորտների սատարման առումով». Ֆրանսիայի մշակույթի նախարար
Հայաստանի հետ համագործակցության պարագայում կա հոգի, կա հույզ, կա մեծ ուժ
Որքան շատ են զիջումները, այնքան ավելի շատ են պահանջները. Հայաստանը խոչընդոտ են դիտարկում. թուրք վերլուծաբան. Ermenihaber
Ermenihaber.–ը զրուցել է թուրք լրագրող, քաղաքական վերլուծաբան, «The Philos Project»-ի գիտաշխատող Ուզայ Բուլութի հետ, որը նախկինում բնակվել և աշխատել է Անկարայում: Նա զբաղվում է մարդու իրավունքների, թուրքական քաղաքականության և պատմության, Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների և հակասեմականության ուսումնասիրման հարցերով։ Հետազոտել և վերլուծել է Ադրբեջանի՝ 2020-2023 թվականների պատերազմն ու ցեղասպանությունը Արցախի դեմ։ – Ձեր կարծիքով, ինչ ո՞ւ
The Wall Street Journal-ին տված հարցազրույցում պատմեց, թե ինչպիսի «ուկրաինական բորշչ» է եփում հայ ժողովրդի համար. Արտակ Զաքարյան
Արևմուտքին մնում է հակառուսական կրակի վրա հեռվից տաքացնել իր փափուկ ձեռքերը և մեզ ասել «բարի ախորժակ» միամի՛տ ժողովուրդ:
Երևանի փոխքաղաքապետերը ևս ապօրինաբար են ստանձնում իրենց լիազորությունները. Սոնա Աղեկյան
Այսօր կայացած Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետեր են ընտրվել/նշանակվել: Նրանք իրենց լիազորությունները ստանձնելու են ապօրինաբար: Բանն այն է, որ հայտնի հանգամանքներում Երևանի քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանն իր պաշտոնը ստանձնել է օրենքի խախտումով, քանզի երդման արարողության ժամանակ չի ապահովվել ավագանու անդամների՝ օրենքով պահանջվող քվորումը: Այսինքն՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը Ավինյանը ստանձնել է ապօրինաբար: Այսպիսով, Տ. Ավինյանը այսօր իրավական
Հակոբ Արշակյանը հանդիպել է Ֆադլի Զոնի հետ
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավար Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերը քննարկել են Ինդոնեզիայի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը, որը հիանալի հնարավորություն է ընձեռում տարածաշրջանի երկրների հետ առավել ակտիվ գործընկերություն զարգացնելու համար: Այս
Այս կարգավիճակը պետք է միշտ թարմ պահի քաղաքական առումով Արցախի ժողովրդի հավաքական իրավունքը՝ վերադառնալ իր հայրենիք եւ այնտեղ արժանապատիվ ու անվտանգ կյանք վարել. Արտակ Բեգլարյան
Այս պահի դրությամբ չեմ տեսնում միտում, որ Արցախի ժողովրդի քաղաքական, հավաքական իրավունքների պաշտպանության մասով ՀՀ-ն գոնե հրապարակայնորեն ակտիվ գործունեություն ծավալի. Բեգլարյան


















































