Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի չխնայենք մեր ուժն ու եռանդը՝ միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար». ֆրանսիացի նախարարը՝ Արցախի վտանգված ժառանգության մասին

Հոկտեմբեր 26,2023 18:02

«Նախանշված է համագործակցություն Նիմ քաղաքի Մեզոն Կյաղե հուշարձանի եւ Գառնու հեթանոսական տաճարի միջեւ, որովհետեւ Նիմ քաղաքի հանրահայտ հուշահամալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Դա շատ լավ սկիզբ է, որպեսզի այս համատեղ համագործակցության ներքո Գառնու հեթանոսական տաճարը ապագայում եւս կարողանանք ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում»,- ասուլիսում  նշեց Հայաստան այցելած Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը:

Minister of Culture of France Rima Abdul Malak and RA Minister of Education, Science, Culture and Sports Zhanna Andreasyan gave a joint press conference in Yerevan, Armenia

«Ինչ վերաբերվում է մշակութային ժառանգության պահպանմանը եւ պաշտպանությանը, որը վտանգված է եւ գտնվում է Լեռնային Ղարաբաղում, Արցախում, ես որպես նախարար՝ պարտավորվեցի անել հնարավոր ամեն բան, որպեսզի հարցը բարձրաձայնվի միջազգային հարթակներում: Պիտի չխնայենք մեր ուժն ու եռանդը, որպեսզի արվի առավելագույնը՝ աչալրջությունը պահելու համար»,-նշեց նախարարը:

Ռիմա Աբդուլ Մալակը կարեւորեց 2024 թվականը իր խոսքով՝ հայ-ֆրանսիական բարեկամության եւ համագործակցության առումով, ասաց, որ նախ եւ առաջ երկու հարյուրամյակ կա նշելու ՝ Փարաջանովի եւ Շառլ Ազնավուրի. «Շատ լավ առիթ է, որպեսզի կարողանանք այս երկու հոբելյանները համատեղ նշել Ֆրանսիայում եւ Հայաստանում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031