Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ. Զախարովա

Հոկտեմբեր 26,2023 18:35 Share

Չորեքշաբթի օրը ՌԴ ԱԳՆ է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, դիվանագետին մատնանշել են Ռուսաստանի ղեկավարության, դիվանագետների և խաղաղապահների հասցեին հայկական լրատվամիջոցներում խիստ անցանկալի հրապարակումները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ. նրա ուշադրությունը հրավիրել են ամենաօդիոզ հրապարակումների վրա՝ ուղղված Ռուսաստանի ղեկավարության, ռուս դիվանագետների և խաղաղապահների հասցեին, որոնք վտանգում և զոհում են իրենց կյանքը հանուն Հայաստանի ժողովրդի անվտանգության»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ հայ դիվանագետին մատնանշվել է «հանրապետության տեղեկատվական տարածքում, այդ թվում՝ հանրային հեռուստատեսության, կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցների և Telegram ալիքներում շարունակվող հակառուսական արշավի անընդունելիությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել