Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհալիի «Հաւատով Խոստովանիմ»-ը՝ 50 լեզուներով

Հոկտեմբեր 26,2023 17:30

Մխիթարեան Միաբանութիւնը մեծ ուրախութեամբ կը տեղեկացնէ, որ լոյս տեսաւ Ս. Ներսէս Շնորհալիի «Հաւատով Խոստովանիմ» աղօթքի 50 լեզուներով թարգմանուած հատորը։

Սուրբ Ներսէս Դ. Կլայեցի Շնորհալի Հայրապետի մահուան 850 ամեակի առիթով Մխիթարեան միաբանութիւնը Սուրբ Ղազարի Կաճառի որոշումով ձեռնարկեց «Հաւատով Խոստովանիմ» աղօթքի բազմալեզուեան հրատարակութիւնը թարմացնել եւ նորովի լոյս ընծայել։

Ճիշտ 215 տարի առաջ, 21 Հոկտեմբեր 1808ին, «Հաւատով Խոստովանիմ» աղօթքի բազմալեզուեան թարգմանութեան միտքը կը յղանար Հ. Յարութիւն վարդապետ Աւգերեան (1774-1854) ։

Վերանայուած եւ ընդլայնուած 12-րդ հրատարակութեան շնորհանդէսը կատարուեցաւ 21 Հոկտեմբեր 2023-ին, Մխիթարեան Միաբանութեան Վենետիկի մայրավանքէն ներս տեղի ունեցած Շնորհալի Հայրապետի նուիրուած միջազգային գիտաժողովի ընթացքին։

Հատորի խմբագրական կազմին մաս կը կազմեն Մխիթարեան միաբաններ՝ Հ. Վահան վրդ. Օհանեան, Հ. Սերոբ վրդ. Չամուրլեան եւ Հ. Գէորգ Սարգիսեան։

Հաւաքական աշխատանքի արդիւնքով հնարաւոր դարձաւ տասներկու լեզու աւելցնել եւ յիսունի հասցնել թարգմանութիւնները, իսկ եղածներն ալ վերատեսնել եւ այժմէացնել։

Նոր լեզուներն են՝ ալպաներէն, էուէ, թակալոկ, խրուաթերէն, ճաբոներէն, չեխերէն, պելոռուսերէն, սլաւոներէն, ուքրաներէն, քաթալոներէն, քիրունտի եւ հարաւային քորեերէն։

Սոյն հրատարակութիւնը կը ձօնուի աստուածասէր համայն ազգերուն։

Մխիթարեան Միաբանութիւն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031