Լրահոս
Օրվա լրահոսը

The Wall Street Journal-ին տված հարցազրույցում պատմեց, թե ինչպիսի «ուկրաինական բորշչ» է եփում հայ ժողովրդի համար. Արտակ Զաքարյան

Հոկտեմբեր 26,2023 17:07

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Նիկոլը երեկ պատմեց, թե ինչպիսի «ուկրաինական բորշչ» է եփում հայ ժողովրդի համար: Ապագայում բոլորն անխտիր համտեսելու են այդ դառը, անհամ և արյունոտ ապուրը` իր բոլոր տխուր հետևանքներով:

Արցախով մղձավանջը չի ավարտվում, այլ միայն սկսում է երկրորդ` ավելի դաժան արարը:

Արևմուտքին մնում է հակառուսական կրակի վրա հեռվից տաքացնել իր փափուկ ձեռքերը և մեզ ասել «բարի ախորժակ» միամի՛տ ժողովուրդ: Վայելե՛ք թուրքականը: Իսկ ովքեր չեն հավատում՝ գնացե՛ք Աջարիա, կամ վատագույն դեպքում՝ Դոնբաս:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031