Օրվա լրահոսը

Էս մարդիկ լուսնից են իջել ու չգիտե՞ն, որ, իրենց բնորոշմամբ, ոչ պակաս թշնամի երկրից՝ Թուրքիայից, շուրջ 30 տարի ներմուծումներ ենք ունեցել, հարյուրապատիկ ավելի մեծ ծավալներով. Բաբկեն Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել՝ թե բա՝ էս ի՜նչ եք անում, թշնամի երկրի բյուջեն եք լցնում, թշնամու բանակն եք ուժեղացնում և այլն: Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնից են իջել ու չգիտե՞ն, որ, իրենց բնորոշմամբ, ոչ պակաս

Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, գործընկերների հետ շրջայց կատարել «Էրմիտաժ»-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Միջոցառումն անցկացվել է «Էրմիտաժ» թանգարանային համալիրում: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կարևորել ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ հաջորդ տարի ևս փոխգործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի: Նա նաև շնորհավորել է ներկաներին Ամանորի

Շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները 📎51-րդ շաբաթվա ընթացքում Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1,2 անգամ: 📌Ընդհանուր դեպքերի 78%-ը կազմում են 0-18 տարեկանները 📌Առավել բաձր ցուցանիշն շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում: ✅Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում

Կրթության փորձագետը՝ Արման Թաթոյանի նշած գիտելիք-հմտություն կապի մասին. եթե մի բան գիտես, դա պետք է անպայման կիրառություն ստանա

«Մեր կրթական համակարգը միշտ ավելի տեսական բնույթ է ունեցել, մինչդեռ արեւմտյան կրթական համակարգում ավելի կարեւորվում է աշխատաշուկային համապատասխան կադրերի պատրաստումը, որը հիմնված է, ասենք, կոնկրետ աշխատատեղերի համար մարդկանց պատրաստելուն: Արեւմտյան կրթական համակարգը ավելի կարեւորում է հմտությունների զարգացումը, այսինքն, եթե դու մի բան գիտես, դա պետք է անպայման կիրառություն ստանա»,- ընդգծեց Սերոբ Խաչատրյանը:

Շուկան մեծանում է, YouTube-ից դեպի Հայաստան ֆինանսական հոսքերը՝ այդքան էլ չէ. «Հետք»

Փաշինյանն ասում էր՝ 2024-ի առաջին եռամսյակում Հայաստանում յութուբյան ալիքները կդրամայնացվեն

Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը

Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) արշավի շրջանակում իրականացված ծրագրերը: Հիշեցնենք, որ նախորդ տարի Ամերիաբանկը մեկնարկել էր «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավը, որի նպատակն էր մարդկանց համախմբել մեկ գաղափարի շուրջ և միասին ընտրել, թե որ ոլորտի զարգացմանն է ուղղվելու Բանկի 2025թ.-ի ԿՍՊ ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը:

Մեր հակառակորդը խնդիր է դրել փոխել ինքնության գիտակցման մասին մեր ընկալումները, դա արվում է գերազանցապես ՀՀ ներկայիս կառավարության միջոցով. Տաթեւիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Ադրբեջանից հնչող «խաղաղասիրական» կոչերը շարունակվում են։ Հայատյաց կոչերով հայտնի ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան երկու օր առաջ իր տված հարցազրույցում ասել է․ «Յուրաքանչյուրը պետք է իր ոլորտում համապատասխան քայլեր ձեռնարկի, որպեսզի մենք՝ որպես հաղթող պետություն, կարողանանք հաղթանակի արդյունքները հասցնել վերջնական մակարդակի։ Մենք պետք է լուծենք մեզնից կախված խնդիրները

Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները

Թուրքական մամուլը հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում՝ Ալիջանի սահմանային անցակետում, սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ։ Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստել է տարածաշրջանային կարգավորման

«Նիկոլ Փաշինյանը ստում է, ո՞նց կարող է եկեղեցու հավատացյալը գնալ ու մասնակցել ապօրինի ու սրբապիղծ պատարագներին»․ Ժաննա Ալեքսանյան

«Սա դավադրություն է մեր երկրի դեմ, բայց եթե վեհափառը կանգնուն է, մենք էլ պետք է կանգուն լինենք՝ մինչեւ վերջ պայքարելու համար։ Ես մտածում եմ, որ եկեղեցին կդիմանա։ Չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կլինի, եթե եկեղեցին չդիմանա»։

Որտե՞ղ է կանգնած Հայաստանի տնտեսությունը և ինչո՞ւ է անհրաժեշտ նոր տնտեսական քաղաքականություն. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. 📉 Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը թվերով կարող է աճող թվալ, բայց բովանդակությամբ այն ավելի ու ավելի է հեռանում ստեղծող պետության գաղափարից։ Մենք սկսել ենք շատ սպառել, բայց քիչ արտադրել։ Շատ ներմուծել, բայց քիչ արտահանել։ Շատ խոսել աճից, բայց քիչ մտածել՝ ինչի վրա է այդ աճը կանգնած։ Այսօր տնտեսության

ԼՀԿ փոխնախագահ է ընտրվել Դավիթ Խաժակյանը

Տեղի է ունեցել Լուսավոր Հայաստան կուսակցության նորընտիր կառավարման խորհրդի առաջին նիստը։ Ի թիվս օրակարգային քաղաքական հարցերի խորհուրդը քննարկել և քվեարկությամբ հաստատել է Դավիթ Խաժակյանին՝ որպես ԼՀԿ կառավարման խորհրդի փոխնախագահ։   «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Ով իր այգում մի ծիրանի ծառ ունի, իրեն համարում է կանաչապատման մասնագետ. Արմեն Բեգոյան

Ասաց նաեւ, որ այս տարվա փետրվարին մեկնարկել էին Աշտարակի խճուղուց Երեւան մուտք գործող անտառի ստեղծման աշխատանքները, ամբողջությամբ կանաչ շերտեր են տեղադրվել շրջադարձային հատվածներում, ինչը, Արմեն Բեգոյանի խոսքով, կարեւոր է Երեւան քաղաքի համար, որովհետեւ Երեւանում օդի աղտոտվածության մի մեծ տոկոսն էլ ապահովում են երեւանամերձ հանքերը, շինարարությունները:

Թուրքիան աշխարհի ամենաչսիրված երկրների ցանկում է

Համաշխարհային հեղինակության և ընկալման հետազոտության հիման վրա հրապարակվել է «Աշխարհի ամենաչսիրված 20 երկրների ցանկը»։ Այդ ցանկը գլխավորում է Չինաստանը։ 2-րդ տեղում ԱՄՆ-ն է, 3-րդ տեղում Ռուսաստանը, 4-րդ տեղում Հյուսիսային Կորեան է, իսկ 5-րդ տեղում՝ Իսրայելը։ Իսրայելին հաջորդում են Պակիստանը, Իրանը, Իրաքը, Սիրիան և Հնդկաստանը։ Թուրքիան «Աշխարհի ամենաչսիրված 20 երկրների ցանկում» զբաղեցնում է 16-րդ տեղը։ Քսանյակը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Պարոնյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 24-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան – Ռուսթավելիի փողոցների խաչմերուկում (նախկին Դվին հյուրանոցի մոտ), Ռուսթավելիի փողոցի կողմից կարգելվի ձախ շրջադարձը: Երևանի քաղաքապետարան

«Կարծում էի, որ այլևս չեմ գրի պատերազմի մասին, բայց գրելու ընթացքում պատերազմը եկավ ու խառնվեց, ու դարձավ ոչ թե ընդամենը ֆոն, այլ ամենակարևոր և գլխավոր հերոսը». Սուսաննա Հարությունյան

Անձամբ ինձ համար մահը ֆիզիկայի օրենք է՝ մարդու մի վիճակի փոխարկում մեկ այլ վիճակով։ Իմ «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» վիպակում ես մահը անգամ համարում եմ տիեզերանավ, որով մենք տեղափոխվում ենք աշխարհից աշխարհ։ Ես այդպես եմ կարծում և համոզված եմ, որ դա ճշմարտություն է։ Մեր լեզվում անգամ մահվան հոմանիշ կա՝ աշխարհափոխ լինել։

Ընկերությունում առկա ստվերային շրջանառությունից չի վճարվել 95․7 մլն դրամի հարկային պարտավորություն. ՊԵԿ-ը Փաշինյանի հայտարարության հետքերով

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է դեկտեմբերի 18-ի Կառավարության նիստում ՀՀ վարչապետի կողմից նշված հարկ վճարողի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հարկային վարչարարության վերաբերյալ տեղեկատվություն։ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքները ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի 2024 թվականի սեպտեմբերի 12-ի որոշման համաձայն՝ «Ն․ Ս․» ընկերության նկատմամբ ձեռնարկվել են համալիր

Նույնիսկ Ադրբեջանը չունի «պրեմիում» բենզին. այն ներկրում է Ռումինիայից և ՌԴ-ից. Րաֆֆի Ասլանյան

Մնացածը թողնում եմ գիտակից մարդկանց հետևություններին, տեսնե՛նք, թե այս թրքաբարո փիարին քանի հայրենակից «զոհ» կգնա, ցավոք քիչ չեն լինելու նրանք…

Արման Թաթոյանը և դեսպան Դըկոտինյին քննարկել են համագործակցության հարցեր

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։ Քննարկել են համագործակցության հարցեր։ Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել պարոն դեսպանին կարևոր քննարկման համար: Միասնության թևեր

ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել Ադրբեջանին ամերիկյան օգնությունը սահմանափակելու և Հայաստանի անվտանգության ամրապնդման նպատակով

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը, որը նախաձեռնել են Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը։ Օրինագծին ակտիվորեն առաջ է մղվում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում։ Օրինագծի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևի վարչակարգը չի իրականացրել հստակ և չափելի

Կրեմլում ըմբռնումով են մոտենում Ալիևի՝ Սանկտ Պետերբուրգ չմեկնելու որոշմանը

Կրեմլում ըմբռնումով են մոտենում այն հանգամանքին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք բացարձակապես ըմբռնումով ենք մոտենում. իսկապես, բոլոր պետությունների ղեկավարներն ունեն շատ-շատ հագեցած գրաֆիկ, հատկապես դեկտեմբերին՝ Նոր տարվա նախաշեմին։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր

«Չեմ կարծում, որ ներկայիս փուլն այնպիսի փուլ է, որ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»․ Ռուբեն Սաֆրաստյան

«Սա հեղինակություն է ապահովել Զորյան ինստիտուտի համար՝ ոչ միայն Սփյուռքի հայկական շրջանակներում եւ Հայաստանում, այլ առհասարակ, գիտական առումով»

«TRIPP-ի հաջողության ապահովումը՝ որպես Միջին միջանցքի առանցքային բաղադրիչ, կենսական նշանակություն ունի». ԱՄՆ–Ադրբեջան առևտրի պալատը քննարկում է կազմակերպել

«Այսպիսի գործնական համագործակցությունն է, որ ապահովում է իրական տնտեսական և սոցիալական արդյունքներ». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Փաշինյանն իր կառավարման 6 տարիների ընթացքում աղքատությունը չի կարողացել նվազեցնել նույնիսկ 2.4%-ով. Նարեկ Կարապետյան

Փաշինյանի թույլ և աղմկոտ ղեկավարության արդյունքում պետական պարտքը կրկնապատկվել է։

Մեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից կատարված մի քանի գործարքներ չեն ներառվել հարկային միասնական հաշվարկներում՝ այդ կերպ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս։ Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում

Արմեն Սարգսյանը համատեղության կարգով՝ Գանայում ՀՀ դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԳԱՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել

Մենագրությունում արխիվային նորահայտ նյութերի, վիմագրերի հիման վրա ներկայացված է Արցախի մելիքությունների պատմությունը

«Ապառաժ». Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մաղալյանի «Արցախի մելիքությունները XVII-XIX դդ․» աշխատությունը, նվիրված հայոց պատմության կարևորագույն շրջափուլերից մեկի՝ Արցախի մելիքությունների պատմությանը: Մենագրության մեջ արխիվային նորահայտ նյութերի, վիմագրերի և պատմագիտական գրականության հիման վրա քննարկված են Արցախի մելիքների իրավասությունների և պարտականությունների հետ կապված հարցերը,

Հարյուրավոր ընտանիքներ Հրազդանում ստացան մարդասիրական օգնություն

«Եվրասիա» ԻՀԿ-ն «Ռուսական մարդասիրական առաքելության» հետ համատեղ և Россотрудничество-ի աջակցությամբ շարունակում է մարդասիրական աջակցության ծրագիրը Հրազդան քաղաքում։ Նախաձեռնության նպատակն է աջակցել դժվար իրավիճակում հայտնված ընտանիքներին՝ տրամադրելով սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Այս պահին օգնություն ստացել է 350 ընտանիք։ Յուրաքանչյուրին փոխանցվել են սննդի և կենցաղային ապրանքների փաթեթներ, որոնք զգալիորեն թեթևացրել են նրանց առօրյա դժվարությունները։ Ծրագիրը իրականացվում

Նորարարական գաղափարներ ու ՏՏ համայնքի համախմբում. Երևանում կայացավ DevFest Armenia 2025-ը

GDG Yerevan (Google Developer Group Yerevan) համայնքի կողմից և Google-ի աջակցությամբ կազմակերպող ամենամյա միջոցառումը համախմբեց 200-ից ավելի մասնակցի ՀՀ-ից և արտերկրից։ Այս տարի փառատոնի թեմատիկ շեշտադրումն արհեստական բանականությունն էր։

Սարմեն Բաղդասարյանը՝ Լիբանանում ՀՀ դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՍԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Սարմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)։ ՀԱՅԱՍՏԱՆԻ

«Չկարողանալով հոգալ մեծ ընտանիքի կարիքները Արցախի կորստից հետո ստիպված է լքել նաև Հայաստանը». «Ապառաժ»

«Ապառաժ». Գոհարը նոր էր դուրս եկել գեղեցկության սրահից դիմահարդարմամբ ու նոր լիցքավորված եղունգներով, երբ սեպտեմբերի 19-ին առաջին արկը պայթեց Ստեփանակերտում․ հաջորդ օրը զարմուհու հարսանիքը պիտի լիներ: Ապաստարան փնտրելիս առաջին միտքը ոչ թե վախն էր, այլ անհարմարության զգացումը, թե ինչպես պիտի «արդարանա» իր տոնական տեսքի համար։ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ու էթնիկ զտման հետևանքով 45-ամյա երգչուհին

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031