Օրվա լրահոսը

Լեւոն Նազարյան. «Առաջարկում ենք, որ հենց այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերով հստակեցնենք խաղի կանոնները, և այդ խաղի կանոնները լինեն ընդդիմադիր հռչակագրի տեսքով». «168 ժամ»

Հանրապետական կուսակցությունն առաջարկում է հենց այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերով հստակեցնել խաղի կանոնները՝ հետընտրական գործընթացների ժամանակ ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրմանը խոչընդոտող հնարավոր իրավիճակներից խուսափելու նպատակով։

Որոշում է կայացվել Վեդի քաղաքային բնակավայրի մարզադաշտը անվանակոչել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Անդրանիկ Զոհրաբյանի անունով

«Այսօր Վեդի համայնքի ավագանին միաձայն կողմ քվեարկեց եւ որոշում կայացրեց Վեդի քաղաքային բնակավայրի մարզադաշտը անվանակոչել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, «Ոսկե Արծիվ» եւ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, Արցախի հերոս Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի անունով», հայտնում է ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը։

Ապրիլի 16-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C

Հողի մակերևույթին՝ մինչև -2…-3°C։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում սպասվում է 0…-2°C ցուրտ

ԱԳՆ կայքում Հունգարիայի հետ հարաբերությունները խզելու պատճառները նշված չեն եղել, որևէ խմբագրում չի արվել. Factor.am

Լրագրող Թաթուլ Հակոբյանն օրերս ֆեյսբուքում գրառում էր կատարել և հայտնել, որ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում խմբագրում է կատարվել։ Նա ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱԳՆ պաշտոնական կայքում գրված է, թե 2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են, բայց պատճառների մասին ոչինչ նշված չէ։ «Ուզում էի տեղեկանալ՝

Ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ առաջնության լավագույն ըմբիշ ճանաչվել է 72 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը։

Արփինե Սարգսյան. «Նախկինում խոցելի համարվող ուղղություններով, այդ թվում՝ ՄԻԵԴ վճիռների կատարման մասով, կա դրական առաջընթաց»

Ոստիկանության գվարդիայում պատրաստվածությունն ու կազմակերպվածությունը բարձր մակարդակի վրա են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրենին

Շախմատի ԵԱ-ում Հայաստանից առայժմ լավագույնն են Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը

Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Ութերորդ տուրում Շանթ Սարգսյանն առաջին պարտությունը կրեց ու զգալիորեն զիջեց դիրքերը մրցաշարային աղյուսակում՝ նահանջելով երրորդ տասնյակ։

2026թ. մայիսի 3-ից մայիսի 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

Վերոհիշյալ արգելքը որևէ առնչություն չունի առևտրային (կոմերցիոն) կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքների հետ և կապված է ՄԻԱՅՆ նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ լայնամասշտաբ միջոցառումների հետ՝ ելնելով անվտանգության նկատառումներից. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Ադրբեջան

ՌԴ փոխվարչապետը կմասնակցի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի շրջանակում անցկացվող միջոցառումներին, որը տեղի կունենա ապրիլի 16-ին

Բաքվում բացվել է «Արեւմտյան Ադրբեջան» ցուցահանդեսը

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին ընդգծել է, որ Արեւմտյան Ադրբեջանի թեման հատուկ նշանակություն ունի նկարչի ստեղծագործական կյանքում, և նշել, որ նրա աշխատանքները մշտապես նրբորեն ու ճշգրիտ արտացոլում են այդ տարածաշրջանի մշակութային հուշարձաններն ու սովորույթները»:

ՀՀ–ն պետք է հայկական կյանքի առանցքը և գրավիտացիոն կենտրոնը լինի

Փաշինյանը ներկա է գտնվել Արշիլ Գորկու «Անվերնագիր» գրաֆիկական աշխատանքի ցուցադրության բացմանը

«Մենք հետևողական ենք լինելու, որ Վալոդյայի սպանությունն ամբողջությամբ բացահայտվի, և բոլոր մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ». Մանե Թանդիլյան

«Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստերը խորքային ցավ են պատճառում բոլորիս, և դրանց ամեն անգամ ներկա գտնվելը հոգեբանական ծանր ազդեցություն է ունենում։ Ակնհայտ է, որ այս գործին առնչվող բոլոր վարկածները չեն ուսումնասիրվում, և առաջ է տարվում միայն մեկ վարկած։ Այսինքն, գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով»։

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի (դրոնների) ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը

Հաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ տեղեկացնում ենք, որ 2026թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի (դրոնների) ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։

«Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, ի՞նչ մարզական հետագիծ ունես, ծանրամարտի մասին ի՞նչ իմացություններ ունես». Իվետա Տոնոյանը՝ Արայիկ Հարությունյանին

«Լավ կլիներ ինչ-որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր՝ դու իրավունք ունե՞ս Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինես, իսկ Գագիկ Ծառուկյանը իրավունք չու՞նի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը լինել»։

Արդարության և արդարադատության հոմանիշ լինելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բարեփոխում. Սրբուհի Գալյան

ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպման պանելային քննարկման ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նոր ճանապարհային քարտեզին և մոնիթորինգի նոր էլեկտրոնային հարթակի մշակմանը, որը հնարավորություն կտա հանրությանը ծանոթանալ ՀԸԳՀ-ի իրականացման միջոցառումների ընթացքին:

ՆԳ նախարարության կողմից ներկայացվել են առաջարկներ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի ամփոփիչ նիստին

Ապրիլի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

«Խոսեցի Արցախ հայության վերադարձի իրավունքից, այս հարցում Եվրոպական Միության քաղաքական պատասխանատվությունից». Ավետիք Չալաբյան

«Երեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով: Մենք արդեն առիթ էինք ունեցել հյուրընկալել նրանց Երևանում, և մեծապես արժևորում ենք Հայաստանի և Արցախի պաշտպանության օգտին նրանց գործադրած հետևողական և անկեղծ ջանքերը». Ավետիք Չալաբյան

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պետական քաղաքականությունների մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը

Աննա Կարապետյանն ընդգծել է ռազմավարական փաստաթղթերի և դրանցից բխող միջոցառումների իրականացումը համակարգող խորհուրդներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավվածությունը, իրավական ակտերի նախագծերի հրապարակումը e-draft հարթակում և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաև նախարարներին կից գործող հասարակական խորհուրդների գործունեությունը։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգությունը կհրատարակվի 25 հատորով

Ականավոր կոմպոզիտորի Հիշատակի հիմնադրամը և «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը 20-րդ դարի «վերջին մեղեդիահարի» ժառանգության հիմնարար գիտական վերաիմաստավորման հիմքն են դնում

Ձեզ որ մատչելի հայերենով ասում ենք, իշխանության ապօրինի պահանջները մի սպասարկեք, չեք լսում. Մարինե Ֆարմանյանն՝ իրավապահներին

ՀՀ Վճռաբեկ Դատարանը որոշել է փաստաբանների մուտքը խոչընդոտելու գործով գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալների կալանքը ևս երեք ամսով երկարաձգվեց

Հանրային մեղադրողը փախուստի, վարույթի ընթացքին խոչընդոտելու ռիսկերը բերեց կալանքի երկարաձգման հիմք

Գագիկ Ծառուկյանն իրավունք չունի հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին, տարիքը թույլ չի տալիս․ Արայիկ Հարությունյան

«Ձեր հեգնանքը տեղին կլիներ, եթե ՀԱՕԿ կանոնադրությունն այլ բան ասեր։ ՀԱՕԿ կանոնադրությունը շատ հստակ է»

Սամվել Կճոյանի փաստաբանը արագացված դատաքննություն իրականացնելու միջնորդություն ներկայացրեց

ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Սամվել Ռուբենի Կճոյանի, երրորդ անձ՝ Երևան համայնքի Սուրբ Աբգար թագավորի փողոցի 77/2 հասցեում գտնվող 8250,25 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջի մասին դատական նախորդ նիստը հետաձգելուց հետո նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը հրապարակած ակտով մերժել էր Սամվել Կճոյանի պաշտպանի կողմից ներկայացված վաղեմության հայցի կիրառման միջնորդությունը։

Քննարկվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ փոփոխությունները

Ոռոգման նպատակով խմելու ջրի օգտագործումը կանխելու նպատակով՝ գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ հողամասերի մասով սահմանվել է, որ տեխնիկական պայմաններ կամ միացման պայմանագրի կնքման առաջարկ դիմող անձին ներկայացվում է, եթե նշված հողամասի վրա առկա է օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած շինություն կամ իրավասու մարմնի կողմից փաստված է, որ դիմող անձը փաստացի բնակվում է տվյալ հողամասում։

Ես ոչ խնդիր եմ ունեցել Վալոդյայի, ո՛չ էլ Կարենի հետ․ առավել ևս վրեժխնդրության ցանկություն չի եղել․ Նարեկ Օհանյան

Ես անիմաստ կալանքի տակ եմ, ու այդ պատճառով իմ խնդիրները շատանում են․ Օհանյան

«Նրանք, ովքեր ուզում են խաթարել ՀՀ-ՌԴ բարեկամությունն ու եղբայրությունը, էդ մարդիկ պարզապես ինոստրաննի ագենտ են»․ Նիկոլ Փաշինյան

Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին խոսողներն ուզում են կաթվածահար անել ԵԱՏՄ-ն։

«Ուժեղ Հայաստանին» Արայիկ Հարությունյանն անվանեց՝ «խալաստոյ փամփուշտներով կրակող» ուժ

Իշխող ՔՊ-ն ընտրություններին մասնակցության փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ

Մոսկվան և Բաքուն հայտարարում են՝ հասել են AZAL-ի օդանավի կործանման հետևանքների կարգավորման

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները տարածել են համատեղ հայտարարություն՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL ավիաընկերությանը պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորման հետ կապված։

Ի՞նչ է թաքցնում քննչական կոմիտեն Մկրտիչ Սրբազանի գործով․ այս կառույցը հրաժարվել է դատարանին տրամադրել մեղադրանքին վերաբերելի լրացուցիչ նյութերը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստը՝ դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, սկսվեց կես ժամ ուշացումով ու առանց տուժողների։ Պատճառաբանվեց, որ ուշացման պատճառը Երևանի փողոցների խցանումներն են, անհնար էր դատարան հասնելը։

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու դեսպան Խալիլ Շիրղոլամին քննարկել են մեր երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման եւ խորացման քայլերը

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր առանձնատանը, հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930