Օրվա լրահոսը

Դա կանխելու գործիքը մեր ձեռքին է՝ մասնակցել ընտրությանը, կատարել ընտրություն և թույլ չտալ, որ Ալիևի «մարդը» մնա իշխանության մեր երկրում. Տաթեւ Հայրապետյան

Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթեւ Հայրապետյանի Տելեգրամ ալիքի գրառումը. «․․․Վստահ եմ, որ ամբողջ ադրբեջանական ժողովուրդը, այդ թվում՝ դուք, միշտ հավատացել եք, որ այս օրը կգա, և մենք կազատագրենք այդ հողերը, կվերականգնենք արդարությունը և թշնամուն կվտարենք մեր հողերից։ Ինչպես գիտեք, չնայած նախկինում օկուպացված հողերի մեծ մասն ազատագրվել է Հայրենական պատերազմի ժամանակ՝ հինգ տարի առաջ, Խոջավենդը դեռևս

Իմ տեղեկություններով՝ Իլհամ Ալիեւի այց Հայաստան չի նախատեսվում․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report.az կայքը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր լրագրողների տված հարցին, թե՝ արդյո՞ք նախագահ Ալիևը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կայանալու է Հայաստանում՝ մայիսին, պատասխանել է. «Իմ ունեցած տեղեկություններով՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կկայանա Երեւանում՝  մայիսին, նախատեսված չէ»։

Պոպուլիզմից անդին. թոշակների բարձրացումը թանկ կնստի մեզ վրա

Իշխանությունը փորձում է հանրային բարեհաճություն գնել թոշակների բարձրացման մասին հայտարարություններով՝ որպես երկաթյա հիմնավորում բերելով տնտեսական աճը։ Սա էժան պոպուլիզմ է։ Առավել ցավալի է տեսնելը, թե ինչպես են ընդդիմադիր ուժերը, տրվելով նույն էժան պոպուլիզմին, մրցավազքի մեջ մտնում՝ պարզելու համար, թե ո՞վ ստիպեց իշխանությանը բարձրացնել թոշակը։ Այսպիսով՝ նրանք դառնում են իշխանական օրակարգի ջատագովը։ Այսպես չեն կարող հաղթել Նիկոլ Փաշինյանին, քանի որ այլ բան չեն առաջարկում։

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապամոնտաժվել է 65 շենք- շինություն. ի թիվս այլնի, քանդվել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի եղբոր կողմից ապօրինի կառուցված շենքը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել է Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին: 2026 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից՝

Վարչապետին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական Ավետարանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում այցելել է Հանրապետության պալատում գտնվող Լեհաստանի ազգային գրադարան: Տնօրեն Տոմաշ Մակովսկիի ուղեկցությամբ շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գրադարանի ժառանգությանը: Ազգային գրադարանում մշտական ցուցադրության է ներկայացված Սկևռայի Ավետարանը՝ 1197 թվականի մագաղաթե ձեռագիր մատյանը, որի նկարազարդումները պատկանում են Գրիգոր Սկևռացուն, իսկ գրքի պատվիրատուն է եղել Ներսես Լամբրոնացին: Ըստ ձեռագրի հիշատակարանի՝ այն ստեղծվել է

Քննիչը մեղադրյալի և վկայի բացակայության պայմաններում կազմել է իրականությանը չհամապատասխանող արձանագրություն

Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան   ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններից մեկում ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը զբաղեցրած անձը քրեական վարույթով կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթուղթ: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նշված

Ակադեմիական քաղաքի հեքիաթը. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ՖԲ գրառումը. Կառավարության կողմից 2023 թ․ հոկտեմբերին հաստատվել էր Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, համաձայն որի Ակադեմիական քաղաքը նախատեսվում էր կառուցել 2025 թ․ հոկտեմբերից մինչև 2029 թ․ դեկտեմբեր։ Այսինքն, 2030 թ․-ին Ակադեմիական քաղաքը պետք է սկսեր աշխատել։ Բայց դե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, իր բնավորության համաձայն, այսօրվա նիստում որոշել է չեղյալ համարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում հանդիպում է ունեցել Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետը հանդիպման ընթացքում անդրադարձել է Լեհաստան կատարած պաշտոնական այցի նպատակներին և ակնկալիքներին՝ ընդգծելով Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության առաջնահերթությունները՝ խոսելով խաղաղության օրակարգի առաջմղման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների

Հրանտ Բագրատյան. «Խաղերի ու զվարճությունների հաշվին ստացված տնտեսական աճը ոչ մի աղերս չունի բնակչության կենսամակարդակի հետ». «Հրապարակ»

Եվ իրոք, եթե որպես աճ ընդունենք իմ կողմից շտկված թվերը, ապա, միեւնույն է, առկա է բնակչության կենսամակարդակի չնչին աճ (թոշակառուներն ու գյուղացիներն ավելի վատ են ապրել, չնչին բարելավում կա բյուջետային ոլորտում եւ նկատելի բարելավում՝ տնտեսության մասնավոր հատվածում)։ Այստեղ էլ պիտի նշենք, որ բարելավումը հիմնականում վերաբերում է ՔՊ կուսակցության վերնախավին։

Ահա թե ինչու էր Էրդողանը 2020-ին Բաքվում ասում՝ Էնվեր փաշայի հոգին փառավորվեց. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ՖԲ գրառումը Ահա թե ինչու էր Էրդողանը 2020-ին Բաքվում ասում ՝ Էնվեր փաշայի հոգին փառավորվեց։ Ինչ էր պատգամել Էնվերն, ու ինպես Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց։ Հանրահայտ փաստ է, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ծրագրված էր մինչ Առաջին աշխարհամարտը։ Դրա մասին են վկայում բազմաթիվ փաստագրական նյութեր ու մասնավորապես 1911-ի

«Մարտի 1»-ի գործի շրջանակում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում կար հարուցված քրեական վարույթ եւ Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով. «Ժողովուրդ»

Եթե նույն ժամանակահատվածին առնչվող գործերով մի շարք պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության հիմքով, ապա 18 տարի անց նույն իրադարձությունների շրջանակում նոր ակտիվ քայլերը հարցեր են առաջացնում, որքան էլ որ մեղադրանքը խոշտանգում դրված լինի։

Առանց հաշվառվողի կամ սեփականատիրոջ գրավոր դիմումի որևէ հաշվառում փոփոխման ենթակա չէ. Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն

ՀՀ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, ի պատասխան երեկ Ֆեյսբուքում տարբեր օգտատերերի կողմից շրջանառվող տեղեկատվության, որ, ստուգելով elections.am կայքը, հայտնաբերել են, որ իրենց հասցեներում անհայտ քաղաքացիներ են հաշվառված (գրանցված), ներկայացրել է հետեւյալ պարզաբանումը. Հարգելի՛ քաղաքացիներ, Պարզաբանում ենք, որ անձին հաշվառելու ընթացակարգերը և անհրաժեշտ փաստաթղթերը կանոնակարգվում են ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշմամբ։ Անձը որևէ բնակելի տարածքի

«Չմեկնաբանել, չքննադատել, չքննարկել իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնի գործառույթները, որոշումները, գործունեությանն առնչվող խնդիրները». ԿԳՄՍՆ շրջաբերականը. «Փաստ»

«Հանրային ծառայողը պարտավոր է խուսափել սոցիալական ցանցերում և ոչ միայն (ու ո՞րն է այդ անորոշ ու համընդգրկուն «ոչ միայն»-ը-թղթ.) , այդ թվում՝ առօրյա կյանքում՝ աշխատավայրից դուրս, հասարակական տրանսպորտում, միջոցառումներում և այլն, անձնական այնպիսի լուսանկարներ և տեսագրություններ հրապարակելուց, որոնք կարող են հանրային ծառայությունը վարկաբեկող լուրերի տարածման պատճառ հանդիսանալ»:

Խաչիկ Գալստյանի կալանքը կփոխարինվի տնային կալանքով

Փաստաբան Արսեն Բաբայանի ՖԲ գրառումը. Իմ ընկեր Խաչիկ Գալստյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը քննելով դատարանը (դատավոր Ս. Դադոյան) որոշեց կիրառել տնային կալանք խափանման միջոցը: 2 օրից Խաչիկը կլինի տանը:

«Քննիչ հանձնաժողովի» զեկույցի չհրապարակելը նոր խնդիրներ է առաջացնում. ՊՆ նախկին նախարար

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը  2026թ. փետրվարի 26   Ս.թ. փետրվարի 23-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում «Շնորհապետական կուսակցության» նախագահ Գուրգեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է. «Քննիչ հանձնաժողովի զեկույցների ժամանակ Դավիթ Տոնոյանը Ազգային ժողովում ասում էր, որ ռուս գործընկերները մեզ խոչընդոտում էին F-16-երը խոցել»: Հիշյալ «գործիչը» միայն իրեն հայտնի պատճառներով իմ

Ո՞ւմ դեմ ես դու «ֆորպոստ»

Տարիներ առաջ, երբ Վրաստանում «վարդերի հեղափոխությունից» դեռ շատ ժամանակ չէր անցել, ծաղկաձորյան մի սեմինարի ժամանակ վրացի հասարակական գործիչներից մեկն ասաց, որ իր երկիրը Կովկասում ազատության եւ ժողովրդավարության ֆորպոստն է (միջնաբերդը): Ես այդ ժամանակ հարցրեցի մեր հյուրին՝ իսկ լա՞վ է արդյոք լինել որեւէ մեկի կամ ինչ-որ բանի ֆորպոստը: Այդ բառն իմ եւ շատերի ականջին հատկապես տհաճ

Նիկոլ Փաշինյանը, իհարկե, ուզում է լավ ապրել։ 8 տարի առաջ էլ էր ուզում։ Բայց որոշել էր դրա համար ոչ թե «կրթության ճանապարհով» ընթանալ, այլ Գյումրի-Երևան մայրուղով. «ՉԻ»

Իսկ ահա նրա թիմակիցների դեպքում «լավ կյանքը հասանելի է դարձել» գրեթե բոլորին։ Այդ թվում՝ սեպտեմբերին «սեկտեմբեր» ասող ՔՊ-ական պատգամավորին, փետրվարի 31-ին ինչ-որ որոշում ընդունող կամ բազմապատկման աղյուսակը չիմացող նախարարներին, կոկորդիլոսը թռչուն համարող նախկին մարզպետին և այլն։

Ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ Հայաստանում գործնականում ցանկացած խոսք կարող է որակվել՝ որպես «հիբրիդային ծագում ունեցող. «168 ժամ»

Աշխարհի բոլոր «հիբրիդային քարոզչության ուղեղները»՝ միասին վերցրած, չեն կարող մշակել ու տարածել այնպիսի ապատեղեկատվություն, որը համադրելի կլինի ՀՀ իշխանության գործողությունների մասին մաքուր, անհիբրիդ տեղեկատվությանը:

Մենք այս պահին ունեինք թոշակները վերանայելու խնդիր, թող դա լինի նախընտրական. Լուսինե Բադալյան. «Ա1+»

Սա վերջին բախումը պիտի լինի, բնականաբար նրանք կցանկանան հասնել իրենց նպատակին․ Լուսինե Բադալյան

Սուրբ Ծննդեան Տաճարի Իրաւատէրերէն՝ Հայոց Սրբոց Յակոբեանց Զինուորեալ միաբանութիւնը այցելեց Սուրբ Ծննդեան քարայր՝ մօտէն հետեւելու վերականգնման աշխատանքներուն

Նախագահ Ապասի հրամանագիրը կը շեշտէ այս հոգեւոր, կրօնական եւ ազգային ժառանգութեան պահպանման անհրաժեշտութիւնը՝ միաժամանակ յստակ կերպով պաշտպանելով Սուրբ Ծննդեան տաճարի երեք իրաւատէր եկեղեցիներու՝ Յունաց, Հայոց եւ Լատիններու Status Quo-ի իրաւունքները:

«Սա ընդդիմություն չէ, դիագնոզ է` քրոնիկ չուզողություն». Լիլիթ Ստեփանյան

✅️ Գագիկ Սուրենյանը հաղորդում է առաջիկա երեք օրերի եղանակային կանխատեսումը ` նշելով, որ տեղումներ են սպասվում։
❌️ Ընդդիմությունը դեմ է` սա ընտրակաշառք է աշնանացան ունեցողներին։

«Լուրջ աշխատել է պետք ջրամատակարարման հարցով, և պետք է ջրի կորուստը 65%-ից իջեցնել մի քանի անգամ». Նարեկ Կարապետյան

«Ճնշումը ստիպեց կառավարությանը կտրվել «կարևոր գործերից» և վերջապես զբաղվել այս հարցով». Նարեկ Կարապետյան

«Մեզ անհրաժեշտ է հոգ տանել Հարավային Կովկասի մասին». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում հանդիպել է Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ

«Հնարավոր պատերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ». Վարդան Ոսկանյան

«Իրանական կոշտ դիրքորոշումը, որի համաձայն՝ ոչ մի ամերիկյան սահմանափակ հարվածի մասին խոսք լինել չի կարող և պետք է լինի խնդրի լուծում՝ կա՛մ դիվանագիտական ճանապարհով, կա՛մ լայնածավալ տարածաշրջանային պատերազմի միջոցով զգալի ռիսկեր է ի հայտ բերում թե՛ ամերիկյան կողմի և թե՛ տարածաշրջանային դերակատարների համար՝ պաշտոնական Վաշինգտոնին ստիպելով երկար ծանրութեթև անել ռազմական ուղով գնալու նպատակահարմարությունն ու արդյունավետությունը». Վարդան Ոսկանյան

Մեր երեք բռնցքամարտիկները չկարողացան զարգացնել Անուշ Գրիգորյանի հաջողությունը

Բուլղարիայում շարունակվող Ստրանջայի 77-րդ միջազգային մրցաշարում այսօր ռինգ մտած Հայաստանի չորս բռնցքամարտիկներից երեքը ի վիճակի չեղան զարգացնելու 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանի հաջողությունը։

Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով. ՀՎԿ ազգային կենտրոնը հորդորում է

Համաձայն ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ մոտակա օրերին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում: Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով։ Բարդություններից խուսափելու նպատակով ՀՎԿ ազգային կենտրոնը կրկին հորդորում է՝ հագնվե´ք եղանակին համահունչ, խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր

«Թոշակ ստացող մարդը շարունակելու է ապրել գոյատևման, ոչ թե արժանապատիվ կյանքի մակարդակում». Արման Թաթոյան

Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք։ Եկեք տեսնենք, թե ինչ է արել ՔՊ-ն. թոշակներն ավելացրել է օրական 330 դրամով ու հարցը փակել՝ իբր մարդկանց կյանքի որակը փոխվեց, այն էլ՝ այս գնաճի պայմաններում։ Եկեք տեսնենք՝ արդյոք սա առաջընթաց է։ 2025 թ. նվազագույն պարենային զամբյուղը 42,614 դրամ է։ Սա այն գումարն է, որով թոշակ

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր նախագահի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը ՄԻԽ ինստիտուցիոնալ ամրապնդման կարևորության և մեխանիզմների ու մանդատների արդյունավետ գործառնության համար ռեսուրսների համալրման անհրաժեշտության վերաբերյալ:

«Վենսի այցից հետո իմ մտահոգություններն ավելի շատ խորացել են, քան փարատվել։ TRIPP-ը այս պարամետրերով չի նպաստելու ինստիտուցիոնալ խաղաղությանը». Սուրեն Սուրենյանց

«Դեբատ» ակումբում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի և «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ) նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ քննարկմանը, անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցելությանը և դրա հնարավոր հետևանքներին՝ Սուրեն Սուրենյանցն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի և Վենսի համատեղ ասուլիսում Փաշինյանին ընտրություններում աջակցելու մասին հնչեցված հայտարարություններն ինքը գնահատում է որպես ներքաղաքական

«Մեզ անհրաժեշտ է ոսկերչական քաղաքականություն, մինչև վերջ հաշվարկված ու ճշգրիտ հիմնավորված դիրքավորում». Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի օր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը մտադիր է Մերձավոր Արևելքում կամ նրա շուրջ ստեղծել դաշինքների համակարգ՝ պայմանականորեն այն անվանելով «դաշինքների վեցանկյուն»: Այդ համակարգում նա թվարկել էր Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը, ինչպես նաև առանց անուններ տալու՝ ակնարկել էր որոշ արաբական, աֆրիկյան

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031