Օրվա լրահոսը

ՀՀ վերադարձած գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. «Sputnik Արմենիա»

Վերադարձած 5 գերիներն այս պահին ձերբակալված են։ Դատական նիստեր են ընթանում։ Sputnik. Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ «Նրանք այս պահին ձերբակալված են և միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու։ Ներկա պահին դատական նիստեր են ընթանում»,– նշեց

«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորներն ազատ կարձակվեն

«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորներն ազատ կարձակվեն: Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ: Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար

Ադրբեջանի խտրական գործողությունները որակում են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. Գեղամ Ստեփանյան

Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը, որը, ի թիվս այլի, հաստատում է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելությունն ու խտրականությունը հրահրվում և խթանվում են Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ Դատարանի որոշումը ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության պետական քաղաքականության գոյությունը։ Մենք բազմիցս նշել ենք, որ

Լինել զգոն` պայմանավորվածությունների խախտման հանդեպ

Ջորջո Սիլլի, Խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ, խառը խմբակցության և պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ, Coraggio Italia կուսակցության անդամ․ Ջորջո Սիլլի (CI- Coraggio Italia) – (AGI գործակալություն) 7-ը դեկտեմբերի «Եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին շարունակում է լարված մնալ՝ վերջինիս կողմից զինադադարի շարունակական խախտումների պատճառով։ Միջազգային հանրությունը պետք է բարձր

Պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանը հետ քաշվի իր գրաված դիրքերից և անհապաղ վերադարձնի համապատասխան գերիներին. Իտալիայի խորհրդարանականներ

Ստորև ներկայացնում ենք Իտալիայի խորհրդարանականների հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ․ Ալվիզե Մանիերո, Պատգամավորների պալատի անդամ, Խառն-այլընտրանքային խմբակցության անդամ․ «Այն, ինչ կատարվում է Կովկասում, մտահոգիչ է: Անցյալ տարվա աշնանը Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմը դարձավ ավելի քան 6500 մարդու մահվան և ավելի քան 90000 տեղահանվածների պատճառ: Թեև 1991 թվականից

«Ի՞նչ է նշանակում միջանցք, մենք չգիտենք. հարցը ներկայացված է՝ որպես սև ու սպիտակ». Ժիրայր Լիպարիտյան (տեսանյութ)

Ըստ Ժիրայր Լիպարիտյանի՝ հարցն այն է, թե պիտի ասենք, որ մենք զիջելու բան չունենք, անդադար կռվի մեջ մտնե՞նք, թե՞ փորձենք հարցը լուծել՝ վերջապես այս ժողովրդին խաղաղություն տալով:

«Այդ ո՞ր երկրի շահն է, կարո՞ղ է Ադրբեջանի գերակա շահն է». Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի նիստում կրքերը բորբոքվել են

«Թե Իգոր Խաչատուրովը, թե նրա հայրը՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, թե եղբայրը՝ գեներալ-գնդապետ Գրիգորի Խաչատուրովը եւ իրենց ընտանիքն իրենց ապրած կյանքով են ապացուցել, որ իրենց համար կարեւորը Հայաստանի շահն է, ինչը հնարավոր է, որ չկարողանանք ասել Ստյոպ Սաֆարյանի վերաբերյալ». Անահիտ Սարգսյան

«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք». Մրցանակաբաշխություն՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին

Ուսանողներին հանձնվեցին Վարդան Ամալյանի, Էրիկ Գրիգորյանի, Ռուբեն Հանբարձումյանի եւ Վահագն Թումասյանի անվան մրցանակներ

Մահացել է Շիրակի նախկին փոխմարզպետը

Մահացել  է Շիրակի նախկին փոխմարզպետ, «Հանրապետական»  կուսակցության Շիրակի մարզային հիմնադիրներից մեկը՝ Բորիս Ալեքսանովը։ Նա հին քաղաքական գործիչներից է։ Նա երկար ժամանակ  եղել  է «ՀՀԿ Գյումրի 3» շրջանային կազմակերպության խորհրդի  նախագահը։ Կուսակցության  Շիրակի մարզային կառույցից մեզ փոխանցեցին, որ նա մինչև օրս էլ  ՀՀԿ անդամ էր, ակտիվ կուսակցական։ «Պարոն Ալեքսանովը վերջին շրջանում որոշակի առողջական  խնդիրներ ունեցել էր,

Հայաստանի այսօրուա ղեկավարութեան օրակարգում չկայ Արցախի հարցը

Սպառնալիքի են ենթակայ հայոց երկու պետութիւնների ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց պետական վերահսկողական ծառայության ղեկավար

ՈՐՈՇՈՒՄ 9 Դեկտեմբերի 2021, 1407 – Ա ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Նիկոլ Փաշինյան

Ձեր հերոսը փոխվե՞լ է. Քրիստինե Պողոսյանի հեռախոսի էկրանին այլեւս Դավիթ Տոնոյանը չէ

«Դավիթ Տոնոյանին համարում եմ շատ ուժեղ նախարար: Վստահաբար կարող եմ ասել, որ Վազգեն Սարգսյանից հետո մենք վերջապես ունենք մի նախարար, ումից դողում են դրսում, վստահաբար դա կարող եմ ասել, իրեն շատ հարգում եմ, ողջունում եմ բոլոր այն քայլերը, որ նա անում է, բարեփոխումները բանակի ոլորտում»:

«Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ»-ը պատրաստ է աջակցել արդարադատության նախարարության բարեփոխումներին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է «Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ»-ի ներկայացուցիչներին։ Ծրագրերի ավագ ղեկավար Էլսփետ Սութերսը ներկայացրել է ժողովրդավարության կայացման գործում պետություններին աջակցելուն ուղղված  Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները։ Վերջինս անդրադարձել է Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերին, որոնք ներառում են նաև արդարադատության ոլորտի բարեփոխումները: Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող

«25 տարի այս իշխանությունները կուսակցությունների օժանդակությամբ որոշեցին պատերազմի վրա գրավ դնել, բայց ոչ խաղաղության». Ժիրայր Լիպարիտյան

Ըստ պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի՝ օգտագործելով նոյեմբերի 9-ի հայտարարության այն մասերը, որտեղ անորոշություն կա, պետք է փորձենք նվազագույն վնասով դուրս գալ այդ փաստաթղթի տակից:

Հաստատվել է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 8-ի 1389-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Կարեն Թռչունյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նազելի Բաղդասարյան – ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Շատվորյան – ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուր Մովսիսյան –

ԵԽ գլխավոր քարտուղարին եմ ներկայացրել անվտանգության ապառազմականացված գոտու՝ ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու հրատապությունը. ՄԻՊ

Այսօր Ստրասբուրգում հանդիպում եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպման ընթացքում օրինակներով ցույց եմ տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները կատարում են Հայաստանի բնակչության իրավունքները կոպիտ խախտող արարքներ՝ սկսած այն պահից, երբ հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին. կրակոցներ, հրհդեհում են արոտավայրեր և

«Զանգվածային վայրագությունների նոր զոհերով, հայ ժողովուրդը կրկին ենթարկվեց էկզիստենցիալ սպառնալիքի». ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը «Կրթության դերը ցեղասպանության ժխտման դեմ պայքարում» վերնագրով առցանց քննարկմանը Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ ձեզ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի կողմից կազմակերպված առցանց քննարկմանը` նվիրված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան: 2015 թվականից ի վեր Հայաստանի

Հակակոռուպցիոն պայքարը քաղաքական իշխանության կամ պետական մարմինների մենաշնորհը չէ

ՔՀԿ-ների մասնակցությամբ միջոցառում՝ Միջազգային հակակոռուպցիոն օրվա կապակցությամբ

Արարատ Միրզոյանը և Ժան-Բատիստ Լըմուանը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը»

Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը։ Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ Հայկական պատվիրակությունում ընդգրկված էին նաև տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների փոխնախարարները,  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականը և այլ պաշտոնատար անձինք։

Վիրուսն այս պահին նահանջում է․ Գյումրիում փակվեցին քովիդի բաժանմունքները

Գյումրի բժշկական կենտրոնում փակվել է կորոնավիրուսային բաժանմունքը, որտեղ բուժում էին ստանում ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում հայտնված հիվանդները։ Սա պայմանավորված է ողջ հանրապետությունով կորոնավիրուսով հիվանդացածների թվի նվազման հետ։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն, կորոնավիրուսային բաժանմունքի պատասխանատու Արմեն Խաչատրյանն Aravot.am-ի  հետ զրույցում տեղեկացրեց, որ բաժանմունքը փակվել  է ամսի 5-ին, հիվանդներին, որոնք այդ պահին թվով 22-ն էին, ուղարկել

Փաշինյանը մասնակցեց «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը

Նրա ելույթը «Հանուն ժողովրդավարության» համաժողովին նախատեսված է դեկտեմբերի 10-ին

2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով

2022թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով: Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլով արդեն տեղի է ունեցել 2021 թվականին, ըստ որի՝ 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նշված վճարատեսակները սկսեցին վճարվել անկանխիկ եղանակով։ Վճարող կազմակերպությունն

Հայաստանում պետական ինստիտուտների եւ այրերի վարկանիշերի համատարած գահավիժում է

Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը այսօր ԶԼՄ-ներին ներկայացրեց իրենց ավանդական հետազոտության արդյունքները: Վերջին հրապարակումը եղել էր 2021 թ. հունիսի 20-ի ընտրություններից հետո: «Սովորաբար, մենք ընտրություններից հետո անդրադառնում ենք կառավարության 100 օրվա աշխատանքների գնահատականին, որպեսզի աշխատեն եւ հետո չասեն, թե մեզ խանգարել, խոչընդոտել են: Կառավարության ձեւավորումը տեւեց բավականին երկար: Օգոստոսի կեսերին

ԵԱՀԿ ՄԽ-ն այս փուլում ունի միայն մարդասիրական հարցերի լուծման գործառույթներ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվող հանդիպումը: Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանն ուղղված ցանկացած ջանք և ակնկալում, որ հանդիպման արդյունքում կողմերը կվերահաստատեն հանձնառությունը եռակողմ հայտարարությունների իրականացմանը և սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «Ինչպես գիտեք, այս փուլում նրա (ԵԱՀԿ ՄԽ-խմբ.) գործունեությունը կենտրոնացած է

Շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդը ուրախությամբ է հիշել իր այցը Հայաստան

Կրթության և գիտության ոլորտներում Կատարի հետ համագործակցության մեծ հնարավորություններ կան. նախագահ Սարգսյանը հանդիպել է շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի հիմնադրամի և Education Above All հիմնադրամի նախագահ, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան, շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ: Շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդը ուրախությամբ է հիշել իր այցը

Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիս համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Նախաքննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը, ով 2004թ. մարտից մինչև 2017թ.

«Մեր գործընկերներին խայտառակ ապօրինի կերպով այսքան ամիս պահեցին կալանքի տակ, իսկ հիմա անհապաղ ազատ են արձակելու». Արամ Վարդեւանյան

Սիրելի հայրենակիցներ, Հենց նոր հրապարակվեց ՍԴ որոշումը մեր դիմումի հիման վրա` պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ: Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։ Մեր գործընկերներին ԽԱՅՏԱՌԱԿ ապօրինի կերպով այսքան ամիս պահեցին կալանքի տակ, իսկ հիմա անհապաղ ազատ են արձակելու: Բարձր դատարանը

Հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող

Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից  իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։ Ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց շրջական միջավայրի նախարարի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Նաիրա Զոհրաբյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. «Պարոն Քոչարյան, փոխեք ձեր խորհրդատուներին»

«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում հայտարարեց, որ ինքն արդեն հոգնել է Նիկոլ Փաշինյանի քայլերին գնահատական տալուց: Սակայն նրան զարմացնում է, որ խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է նրան հարցեր ուղղել: «Ես հիմա դիմում եմ Ռոբերտ Քոչարյանին: Պարոն Քոչարյան, ես չգիտեմ, թե ով է ձեր խորհրդատուն, որ ձեզ, «Հայաստան» դաշինքին խորհուրդ է տվել, օրինակ,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031