Օրվա լրահոսը
Որպես պատվաստման վայր նշված է ԼՂՀ-ն, սակայն նշված օրը քաղաքացին գտնվել է Արցախի սահմաններից դուրս. ԱՀ ԱԱԾ կողմից հարուցվել է քրեական գործ
Պաշտոնական փաստաթղթում կեղծ տեղեկություններ են մտցվել ԱՀ քաղաքացուն պատվաստելու վերաբերյալ
«Այսօր էլ եմ պատրաստ որդուս հանձնել՝ գերիների վերադարձի դիմաց»․ Նիկոլ Փաշինյան
Ամեն օր աշխատանք է արվում գերիների վերադարձի համար, բայց երբ վերադարձան՝ հետաքննություն է արվելու
Արման Թաթոյանի ելույթը Փարիզում ԵՄ պատգամավորների և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառմանը
ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է ադրբեջանական զինված ծառայողների հեռացում ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից. Արման Թաթոյանի ելույթը Փարիզում ԵՄ պատգամավորների և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառմանը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արթիկը նոր իշխանություն ունի․ գեներալ Մանվելի սանիկն ու նախկին փոխքաղաքապետը՝ իշխանության ղեկին
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կազմում է մեծամասնություն, և մենք մեր կուսակցությամբ որոշեցինք միավորվել ՔՊ-ի հետ, քանի որ ուզեցինք դառնալ համայնքային իշխանության մի մաս, որպեսզի կարողանանք օգուտ տալ մեր համայնքին»,-ասաց Արտակ Հարությունյանը։
Հայկական կողմը ադրբեջանական ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել. ՊՆ
Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է։ Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել: ՀՀ ՊՆ
«Մենք բանավոր պայմանավորվածություն չենք իրագործել»․ Փաշինյանի պատասխանից Ռուստամյանն ապշեց
Դուք ինքներդ եք ասել, որ կան բանավոր պայմանավորվածություններ։ Ուղարկե՞նք ձեզ ձեր ասածը
Քաղաքապետարանը կոչ է անում դադարեցնել Այգեստան 12-րդ փողոցի հ.8 հասցեում իրականացվող ապօրինի շինարարությունը
Ըստ տեղեկատվության, ինքնակամ շինարարական աշխատանքները իրականացվում են ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից:
«Ալեն Սիմոնյանի գլխավոր պատրոնն ամեն ինչ անում է, որ նա վերցնի իր վրա ամեն ինչ ու իր վրայից դուրս գա». Դավիթ Սահակյանց
Բեմականացում էր՝ տեսանյութում ի սկզբանե Ալեն Սիմոնյանի ձայնի տեմբրը եւ մոտեցումը դուր չեկան
Այս իրավիճակը տարիների ընթացքում Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության հետևանքն է. ԱՀ ՄԻՊ
Հայ գերիների նկատմամբ ադրբեջանական կողմը ցուցաբերել և ցուցաբերում է առանձնակի դաժանություն և բռնություն
«Եթե դերակատարները քիչ թալանեին»․ Պապիկյանի արձագանքը՝ Սյունիքը պաշտպանելու մասին
Սյունիքն ավելի պաշտպանված կլինի ու կդառնա, երբ կկատարենք մեր պարտականությունները
«Հայաստանում բացված դեռևս միակ նման մոնումենտալ կառույցն է». Կարմիր բլուրում ուրարտական քարավանատուն է բացվել
Նոր պեղումները Կարմիր բլուրի պատմության նոր էջ են բացում
Ոստիկանների զեկուցագրերը նույն բառամթերքով եւ բովանդակությամբ են. Ռուբեն Մելիքյան
Ամբաստանյալ Բագրատ Եսայանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դեպքի վայրից կասկածանքով բերման ենթարկված անձանցից որեւէ մեկը, որեւէ ձեւով այս գործում ընդգրկված չէ
Գերության մեջ Արցախի Աշան համայնքի բնակիչը ենթարկվել է բռնության. առողջությանը ծանր վնաս է պատճառվել. ԱՀ դատախազություն
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ
«Լացացնում եմ՝ լացեք»․ Մամիջանյանը՝ Փաշինյանի խոսքը պաշտպանող ՔՊ-ականներին
Ձեր ղեկավարին են գրում եւ կոնկրետ հանձնարարություններով։ Անգամ չեք հասկանում, թե ինչ եք խոսում
ԱՄՆ Ազգային պաշտպանության վավերացման օրինագիծը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին
«ԱՄՆ-ն պետք է կրկնապատկի իր ներգրավվածությունը «Մինսկի խմբի հետ՝ հստակեցնելու այդ պարտավորություններին հավատարիմ մնալու կարևորությունը և դիվանագիտական առաջընթացն առաջ մղելու համար»։
Պարտադիր զինվորական ծառայության մեջ է գտնվում, իսկ այս ընթացքում սահմանել է երեք ռեկորդ
Ինչպես մեզ հայտնեց Էրիկ Խաչատրյանը, գրանցած ռեկորդների տեսանյութերը ուղարկվել են Գինեսի ռեկորդների հանձնաժողով` դրանք գրանցելու համար։
5G վարկեր Ակբա բանկից
Ակբա բանկն իր acba digital հարթակի միջոցով մեկնարկել է 5G վարկերի տրամադրումը: Այսուհետև բանկի acba digital հարթակի օգտատերերը ցանկացած վայրից հնարավորություն կունենան 24/7 ռեժիմով դիմել և ստանալ մինչև 5 միլիոն ՀՀ դրամ սպառողական վարկ վայրկյանների ընթացքում: Ակբա բանկի 5G վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով՝ Նվազագույն գումար՝ 50 հազար դրամ, Առավելագույն գումար՝ 5 միլիոն դրամ, Մինչև
«Վերջապես մեր գերիների ծնողները զգացին, որ բարոյական որևէ տաբու չունեցող իշխանության կողմից խաբված են». Դավիթ Ջալալյան
Դավիթ Ջալալյանի համոզմամբ՝ այս իշխանությունն ուներ հնարավորություն առնվազն երեք մարդասպանի դիմաց ստանալ մեր գերիներին, բայց դա չեն արել:
Կարեն Անդրեասյանը Մեծ Բրիտանիայի դեսպանին է ներկայացրել էլեկտրոնային արդարադատության ոլորտում թվայնացմանը վերաբերող մանրամասներ
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպման ընթացքում նախարարն առաջին հերթին ներկայացրել է արդարադատության ոլորտի, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և նոր Սահմանադրության մշակման գործընթացի մանրամասները։ Դեսպան Ջոն Գալագերը բարձր է գնահատել Հայաստանի
«Վախենամ՝ թեման շատ բարձրաստիճան պաշտոնյաների է վերաբերում»․ Փաշինյանը՝ Խծաբերդի ու Հին թաղերի մասին
Նորմալ է, որ քրեական գործերն այս ընթացքում չէին կարող ավարտվել, բայց տպավորություն է, որ թեման ուզում են բարդել մի քանի զինվորականի վրա
Առաջնագծի կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են
Առաջնագծի կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են: ՀՀ ՊՆ
«Հայաստան» դաշինքը բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու. պատշաճ կերպով չի արձագանքում ՀՀ և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, հատկապես անվտանգային
Ադրբեջանն ու Թուրքիան չեն էլ թաքցնում, որ պատրաստ են իրենց նպատակներին հասնել ռազմական ճանապարհով, եթե Հայաստանը կամավոր չհրաժարվի իր իրավունքներից
«Իմ ներկայիս կյանքն ասես իմ համար «բոնուս» լինի, մենք կռվեցինք ու պահեցինք հողերը». 44-օրյա պատերազմի մասնակից
26-ամյա Մհեր Շահբազյանը տուն է վերադարձել ու ընտանիք կազմել
Լրացումներ են առաջարկվում պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Նախաձեռնության նպատակն է մինչեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց
Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափի հնարավորությունը
Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանում վերջին շրջանում տիրող իրավիճակը, այդ թվում եռակողմ հայտարարությունների իրականացումը
ՄԻՊ ներկայացուցիչները անհետ կորած և գերեվարված անձանց հարազատներին բերման ենթարկելու առնչությամբ մեկնել են ոստիկանության բաժիններ
Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացնող անհետ կորած և գերեվարված անձանց բերման ենթարկված հարազատների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ։ Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
«ԱԺ միջանցքներում ազատ պտտվելու փոխարեն պետք է որ ՔԿՀ-ներում հիմա պատիժ կրեին». Էդուարդ Աղաջանյան
«Ես չեմ մեղադրում «Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ նման մարդկանց իրենց օգնական նշանակելու հարցում։ Ավելի շատ դժգոհ եմ իրավապահ մարմիններից»:
Առնվազն անհասկանալի է, թե ինչու են ՄԻՊ-ն ու իրավապաշտպանները տվյալ խոսակցությունը վերագրում իրենց կամ զեկույցին. ԱԺ նախագահի խոսնակ
ՀՀ ԱԺ նախագահը երբեք կասկածի տակ չի դրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և իրավապաշտպանների կողմից 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցը
«Ավելի շատ գովազդ էր, քան հակագովազդ»․ ՔՊ-ի թեկնածուի արձագանքը, երբ իր դեմ փաստեր հրապարակվեցին
Այդ ուշացումները ֆինանսի խնդիր են եղել, որը տնօրենի հետ կապ չունի
Օրենքն Արցախի ԱԺ-ի կողմից ընդունվելու դեպքում 2022 թվականից աշխատանքային շաբաթը կսկսվի հունվարի 3-ին
Արցախում ևս Ամանորն ու Ծննդյան տոները դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը նշվելու են որպես ոչ աշխատանքային օրեր:


















































