Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանի գլխավոր պատրոնն ամեն ինչ անում է, որ նա վերցնի իր վրա ամեն ինչ ու իր վրայից դուրս գա». Դավիթ Սահակյանց

Դեկտեմբեր 08,2021 17:48

«Ժամանակին շփում ունեցել եմ Ալեն Սիմոնյանի հետ՝ ընդհանուր ընկերներ ունեինք… Ի սկզբանե ձայնի տեմբրը եւ մոտեցումն ինձ արդեն դուր չեկան, հետո դուր չեկավ, որ երկու անգամ ինքը հարց է տալիս՝ արդյոք սա հանրությանը չի՞ հասնի, երկու անգամ ճշտում է՝ մեր մեջ է մնում, չէ՞, հետո էդ կնոջը հարցնում է՝ հո չե՞ք նկարում: Ընդ որում, ակնհայտ երեւում է , որ այդ աղջիկը նկարում է»,-գերիների վերաբերյալ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի մասին «Հայելի» ակումբում խոսելիս՝ ասաց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը:

«Ինչի՞ համար էր այս բեմականացումը… Երեւի, կգտնվեն ավելի լավ մասնագետներ, կասեն, թե ինչ նկատառումներով է արվել այդ արտահոսքը, որ եղավ համացանցում: Ես կարող եմ միայն կասկածել, որ կան տարբերակներ: Նախ` առաջինը, որ Ալեն Սիմոնյանի գլխավոր պատրոնը, գլխավոր դավաճանն այդ ամենն անում է, որ Ալեն Սիմոնյանը վերցնի իր վրա, ու այդ ամենն իր վրայից դուրս գա»,-ասաց Դավիթ Սահակյանցը:

Ռեժիսորի ձեւակերպմամբ, երկրորդն այն է, որ Ալեն Սիմոնյանը մեկ արտահայտությամբ փաստացի ասում է՝ հո տարածք չե՞նք տալու գերիների դիմաց. «Միգուցե նաեւ դա հետո դարձնի քար՝ նետված Ռուսաստանի «բաղերը»…Կասի՝ տեսեք մենք գերիներին չենք փոխանակում տարածքների դիմաց, բայց ռուսները մեզ ստիպում են դա անել…»:

Դավիթ Սահակյանը «Սասնա Ծռերին» էլ անդրադարձավ. «Սասնա ծռերը եւս մաս են կազմում նույն նախագծի, ինչպես եւ այլ ուժեր: Նրանք ի սկզբանե գիտեին պատերազմի ավարտը, դրա համար էլ չեն խառնվել, չեն ուզել զոհ տալ…Դա մի ուժ է, որը փորձում է իրեն ցույց տալ ամենահայրենասերը, սակայն 44 օրվա ընթացքում, չի մասնակցել պատերազմին, գուցե առանձին մարդիկ եղան, բայց իրենց մասին չի խոսքը: Այս մարդիկ 44 օր «փիկապ» էին ման գալիս, որ փրկեին հայրենիքը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031