Օրվա լրահոսը

Եվրամիության պատգամավորների և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառմանն Թաթոյանն անդրադարձել է ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականությանը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Եվրամիության պատգամավորների և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառմանը Փարիզի Պալե-Ռոյալ թատրոնի (Théâtre du Palais-Royal) շենքում դեկտեմբերի 6-ին հանդես եմ եկել հիմնական զեկուցումով: Հանդիպմանը մասնակցել են 500-ից ավելի Հայկական սյփյուռքի կառույցների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և Ֆրանսիայի պետական այրեր: Զեկույցում մանրամասն խոսել եմ պատերազմից հետո մարդու իրավունքների

Ճանապարհների վրա Մոսկվայի վերահսկողությունը՝ այլընտրանքային տարբերա՞կ

Ակնհայտ է, որ հիմնական վեճն արդեն տեղափոխվել է այլ հարթություն՝ ո՞վ է վերահսկելու ճանապարհները Սոչիի եռակողմ հանդիպումը, որը կոչված էր ի ցույց դնելու՝ ռուսական միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան հակամարտության հարցում կողմերը պատրաստակամ են գոնե որոշակի տեղաշարժ արձանագրելու՝ օրեր անց ստեղծված իրադրությունը փաստեց, որ գործընթացը գտնվում է ճիշտ հակառակ մթնոլորտում: Այն գրեթե արգելափակված է: Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր

ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը շարունակում է հաղթել պետական գնումների մրցույթներում. «Հետք»

Այդ յոթ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 8,3 մլն դրամ։

Կարեն Օհանջանյան. Նախ մի կողմ պետք է դնենք բոլոր վեճերը. պետք է ստեղծել ազգային միասնության կառավարություն. 1in.am

Բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն մեկ բռունցքով և միասին որոշեն, թե ինչպիսին պետք է լինի մեր պատասխանը Ադրբեջանի լկտի պահվածքին

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել, մահվան դեպք է արձանագրվել

2021թ. իրականացվել է 26 137 քաղաքացու հետազոտություն, որից 4328-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

ՊՆ-ն խախտում է զինծառայողների հանգստի իրավունքը՝ նրանց սահմանված ժամկետից երկար պահելով մարտական հերթապահությունում. ՀՔԱՎ

Պաշտպանության նախարարությունը չի ապահովում զինծառայողների հանգստի և արձակուրդի իրավունքը. ՀՔԱՎ

«Բուրգըրի»-ն կվերսկսի գործունեությունը

«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» («Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունը, որը նոյեմբերի 21-ից դադարեցրել էր աշխատանքը, այսօր կվերսկսի գործունեությունը: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հսկողության ներքո՝ հանրային սննդի օբյեկտի վտանգավոր սննդամթերքի ողջ խմբաքանակը ոչնչացվել է, ամբողջ տարածքը ենթարկվել է մանրակրկիտ ախտահանման, բոլոր աշխատակիցներն անցել են կրկնակի բժշկական զննություն: ՀՀ սննդամթերքի անվտանգության

Կորոնավիրուսային հիվանդության 410 նոր դեպք է հաստատվել, արձանագրվել է մահվան 10 դեպք

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7728 մահվան դեպք է արձանագրվել

Հայաստանը COVID-19 շատ բարձր ռիսկային երկրների գոտուց տեղափոխվում է բարձր ռիսկային գոտի

Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդողները կազատվեն պարտադիր ինքնամեկուսացման պահանջից, պատվաստման վկայականը կամ Covid-19 ՊՇՌ բացասական թեստի արդյունքը բավարար կլինի երկիր մուտք գործելու համար։

«Լսում կազմակերպենք, հրավիրենք գերիների հարազատներին, Փաշինյանին, ՊՆ-ին»․ Արծվիկ Մինասյան

Հատկանշական է, որ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը որեւէ կերպ չարձագանքեց առաջարկին:

Մայրաքաղաքում բնակարանների գների բարձրացում արձանագրվել է բոլոր վարչական շրջաններում. «Ժողովուրդ»

Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 14 հազար 900 դրամով. այն գերազանցում է 1330 դոլարը: Եթե սեպտեմբերին Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմել է 650 հազար 100 դրամ, հոկտեմբերին այն դարձել է 665 հազար դրամ:

«Տմարդի, ճղճիմ ձեւով հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու եւ մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել»․ Սեյրան Օհանյան

Եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է

Հովիկ Աղազարյան. «Ձեւակերպումը, որ մերժեցին մեր իշխանությանը, ճիշտ չի, որովհետեւ մերժումը կլիներ, եթե զրո ձայն հավաքեինք». «Հրապարակ»

Բայց քանի որ զրո ձայն չենք հավաքել, հետեւաբար, որոշ տեղերում դա պետք է ազդակ լինի մեզ համար, որ, ասենք, մենք ինչ-որ բանով թերացել ենք, մեր տեղական պատասխանատուներն են թերացել, ոնց որ, օրինակ, ձեր թերթը գրեց, որ իմ հայրենի գյուղում ՔՊ-ն պարտվեց։ Դա նշանակում է, որ դա ազդակ է, որ իմ համագյուղացիներն ինչ-որ իմաստով դժգոհ են իմ աշխատանքից, դա ազդակ պետք է լինի, որ ես վերանայեմ որոշ բաներ։

Իշխանական պատգամավորների օգնականների շարքերում նույնպես անձինք կան, որ լրատվամիջոցների վրա են հարձակվել, բռնության կոչեր հնչեցրել. «Ժողովուրդ»

Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից է եղել նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը: Նա, հիշեցնենք, ըստ ԱԱԾ-ի՝ ուղիղ մեկ տարի առաջ տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության եւ Ազգային ժողովի շենքեր ներխուժման գործով էր անցնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Վարդանյանն ընդգծեց՝ ինքն այդ գործի

Համանախագահող երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից

Համանախագահող երկրները կողմերին կոչ են անում շարունակել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երկխոսությունը, որը սկսվել է սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով ՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղությանը նպաստելու համար:

Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել համաժողովին

Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռավար կարգով կազմակերպում է «Հանուն ժողովրդավարության» համաժողով (The Summit for Democracy), որին մասնակցելու հրավեր է ուղարկած 111 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետին: Ի՞նչ սկզբունքով են ընտրվել այդ երկրները: Որպես հիմք ընդունվել է ամերիկյան «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության դասակարգումը. հիշեցնեմ, որ այդ կառույցի բյուջեի գերակշիռ մասը կազմվում է

Վարդենիսում ընդդիմադիր դաշինքները համագործակցության հուշագիր են ստորագրել

Վարդենիսում չնայած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առավել ձայներն է հավաքել, սակայն մրցակից դաշինքների կոալիցիայի արդյունքում չի ստանում համայնքի ղեկավարի պաշտոնը:

Հանրածանոթ դոկտ․ Օզը թեկնածու է ԱՄՆ Սենատի համար. արդյոք մեզ պե՞տք է երկրորդ Թրամփ Վաշինգտոնում

Այնուամենայնիվ, դոկտ․ Օզին մնում է պարզաբանել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որն արդեն ճանաչվել է ինչպես Կոնգրեսի զույգ պալատների, այնպես էլ Միացյալ Նահանգների նախագահի կողմից: Դոկտ․ Մեհմեդ Օզի իրական հավատարմությունը կբացահայտվի, եթե նա որևէ դժկամություն ցուցաբերի քննադատելու իր լավ ընկերոջ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպիտ խախտումները:

Մոսկվայում դիմակ չկրելու պատճառով հրաձգություն է տեղի ունեցել

Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են քաղաքի հարավ-արևելքում բազմաֆունկցիոնալ կենտրոնում դիմակ կրելուց հրաժարված և անվտանգության աշխատակցի վրա կրակ բացած տղամարդուն: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրը: Ըստ այդ տեղեկության՝ ձերբակալվածը 45 տարեկան է: Կրակոցի պատճառը եղել է կենցաղային վեճը: «Ըստ նախնական տվյալների՝ տղամարդը մտել է բազմաֆունկցիոնալ կենտրոն և հրաժարվել է դիմակ կրել: Այդ

Լևոն Բարսեղյան. Այսպես կառավարելուց հետո երկրորդ հեղափոխություն է լինելու

«Մենք խոսում ենք պետական բարձրաստիճան պաշտոնյայի մասին, մենք քուչի բազարից չենք խոսում, քուչեքում էլ նման բան չկա»

«Ի՞նչ անել Ալիևի սպառնալիքներին ի պատասխան հաջորդ օրը ՀՀ Ազգային Ժողովում…». Տաթեւիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ անել Ալիևի սպառնալիքներին ի պատասխան հաջորդ օրը ՀՀ Ազգային Ժողովում: Պետական շահով առաջնորդվելու դեպքում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը խելք խելքի կտային, միասնաբար կաշխատեին միջազգային գործընկերների հետ բաց և փակ հարթակներով՝ փորձելով համապատասխան արձագանքի հասնել՝ Բաքվի սանձարձակ պահվածը զսպելու նպատակով: Բայց փոխարենը ԱԺ–ն հերթական անգամ վերածվեց փոխադարձ

Ոտքի են ելել շիրակցի գերիների հարազատները

Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի  մասնակցությամբ համացանցում հայտնված տեսանյութից հետո ոտքի են կանգնել նաև  շիրակցի գերիների հարազատները։ Նրանք այս պահին հավաքվել են Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց, փակել կենտրոնական փողոցը։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը լուսանկարներ է հրապարակել` գրելով. «Սա էլ Գյումրու մարզպետարանի դիմաց են հավաքվել ծնողները… Մարդիկ ժամանակ չունեն, կոալիցիոն քեֆերի մեջ են…»։ Նունե

Տարոն Սիմոնյանը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումների մասին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Կարճ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի  միջանկյալ միջոցներ կիրառելու այսօրվա որոշումների մասին՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ ընդդեմ ԱԴՐԲԵՋԱՆԻ Դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և որոշել Ադրբեջանին պարտավորեցնել՝ ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը, կանխել Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական

Խաղալիքները գտել էին, թոռանը` երկու օր հետո…

«Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր հետեւյալ հիշողությունը 1988թ երկրաշարժի մասին «Դեկտեմբերի 8-ին Հեռուստապետկոմի նկարահանող խմբի հետ մեկնեցի Լենինական: Ողջ ճանապարհին բեռնատարեր էին` թափքերը լեփ-լեցուն տարբեր չափերի դագաղներռվ։ Ճանապարհները գերծանրբեռնված էին… Լենինականի փողոցները նման էին դագաղներ վաճառող շուկայի՝ ամենուր ճամփեզրերին դագաղներ էին շարված… Տարբեր չափերի… Անվճար… Միջին տարիքի մի կարճահասակ տղամարդ,

Ցավում եմ, որ պարոն Բաբաջանյանը նման բարդույթներով է տառապում․ Մեսրոպ Առաքելյան. «Ա1+»

«Ցավում եմ, որ պարոն Բաբաջանյանը նման բարդույթներով է տառապում և նման պատկերացումներ ունի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանի հայտարարությանը։ Վերջինս, այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե իրենց կուսակցությունը «խստորեն մերժում և դատապարտում է որևէ համագործակցություն՝ երրորդ երկրներից գործուղված կեղծ մեկենասների

«Արսեն Թորոսյանը մեծ պոպուլիստ է, դեռ նախարար եղած ժամանակից հայտնի է իր ստախոսությամբ». Թագուհի Թովմասյան

Խոսելով առաջնագծի կահավորման մասին՝ Թովմասյանն ասաց, որ առաջնագծի զինվորներից շարունակում է ահազանգեր ստանալ. «Ասել, որ առաջնագիծը կահավորված է, դա նշանակում է ծաղրել զինծառայողներին»:

«Դելիմիտացիան նոր Ալեքսանդրապոլ է մեզ համար. Հայաստանը կիսելու, Հայաստանը Թուրանի միջանցք դարձնելու ծրագիր». Դավիթ Շահնազարյան. (Տեսանյութ). 168.am.

168.am. «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն է: Հաղորդման ընթացքում ներկայացրեցինք մի քարտեզ, որը տևական ժամանակ թաքցվում էր հայ հանրությունից և որն ըստ մեր աղբյուրների՝ այս պահին բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթ է, որում նշված են բանակցվող կոմունիկացիաները, ճանապարհները: Ըստ մասնագետների՝ ներկայացվող քարտեզում չկա հայկական շահ,

Ասֆալտ ձմռանը՝ ընտրություններից առաջ Վանաձորում փռել կարողանում են, իսկ ամրաշինական աշխատանքներ չեն կարողանում իրականացնել». Մամիջանյան

Նա ասաց, որ ամաչում է խոսել այն մասին, որ մեր զինվորները մնացել են բաց երկնքի տակ, քամին ծածկը տարել է. «Այս իշխանություն կոչեցյալները այս պարագայում չեն կարող հղում անել նախկիններին, տարբերակ չկա»:

Գեղարքունիքի մարզում հարգել են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը

Դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի եւ նրանց ենթակա կառույցների ղեկավարները, աշխատակիցները եւ անհատ քաղաքացիներ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված հուշաքարի մոտ ծաղկեպսակ դրեցին, ծաղիկներ խոնարհեցին և խնկարկեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031