Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ անել Ալիևի սպառնալիքներին ի պատասխան հաջորդ օրը ՀՀ Ազգային Ժողովում…». Տաթեւիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 07,2021 23:40

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի՞նչ անել Ալիևի սպառնալիքներին ի պատասխան հաջորդ օրը ՀՀ Ազգային Ժողովում: Պետական շահով առաջնորդվելու դեպքում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը խելք խելքի կտային, միասնաբար կաշխատեին միջազգային գործընկերների հետ բաց և փակ հարթակներով՝ փորձելով համապատասխան արձագանքի հասնել՝ Բաքվի սանձարձակ պահվածը զսպելու նպատակով: Բայց փոխարենը ԱԺ–ն հերթական անգամ վերածվեց փոխադարձ մեղադրանքի ու կշտամբանքի հարթակի, ավելին՝ ծեծկռտուքի ու հայհոյանքի վայրի:

Սա է մեր անտրամաբանական իրականությունը, ու ամենացավալին, որ սա ՀՀ քաղաքացիների քվեով ընտրված խորհրդարան է: Մինչ ԱԺ–ում գզվռտոցով են զբաղված, Ադրբեջանը իր քաղաքականությունն է առաջ բրդում՝ հետևելով մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին, որոնք ոչ մի կապ չունեն մեր պետության առջև ծառացած  մարտահրավերների ու սպառնալիքների հետ: Իսկ զուգահեռ իրականությունում հայ զինվորը սահման է պահում, որ Ալիևը իր նպատակին չհասնի, որովհետև պետության արժեքը գիտի անգամ համատարած անարժեքության՝ ցավալի, բայց հուսամ նաև՝ անցողիկ փուլում…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031