Օրվա լրահոսը

Ալիևը և Էրդողանը կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասին

Ալիևը նաև գործընկերների հետ կիսվել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող ծրագրերով, պատմել վերակառուցման աշխատանքների մասին։

Տիկտոկերը վտանգել է Երևանի կենդանաբանական այգու առյուծի առողջությունը. Econews

Econews. Օրերս «TikTok»–յան շրջանակներում հայտնի տիկտոկեր «2_2_2_lava»-ն տեսանյութ է հրապարակել Երևանի կենդանաբանական այգուց, որտեղ վերջինս երեխայի հետ այցելել է այգի։ Տեսանյութում «2_2_2_lava»-ն ծաղրում է կենդանիներին, իսկ որ ամենակարևորն է՝ խախտում է ԵԿԱ անվտանգության կանոնները՝ վտանգի ենթարկելով առյուծներից մեկի առողջությունը։ Տիկտոկերն իր պահվածքը ցուցադրել է ինչպես երեխային, այնպես էլ՝ իր 100 հազարավոր հետևորդներին։ Վերջինս «TikTok» սոցիալական

Հետախուզվողին բերման ենթարկելիս պարեկներն արցունքաբեր գազ են կիրառել իրենց խոչընդոտողների դեմ. ձեռնաշղթայված հետախուզվողն էլ դիմել է փախուստի. Shamshyan.com

Պարեկները մի քանի անգամ հորդորել են այդ մարդկանց, որպեսզի չխոչընդոտեն իրենց աշխատանքին, սակայն այդ մարդիկ իրենց ձեռքերում խոհանոցային «չափաջախով» շարունակել են խոչընդոտել:

Այսպիսի պատկերացումների պայմաններում, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերի ներխուժումը ոչ թե ագրեսիա, այլ զուտ սահմանային վեճ է դիտարկվում. Տիգրան Աբրահամյան

Ստացվում է, որ միջազգային ընկալումների առումով, լոկալ գործողությունները սահմանագծի տարբեր ուղղություններով «սահմանային վեճ» են որակվելու, իսկ դրա պատասխանատվությունը հավասարապես դրվելու է երկու կողմերի վրա. Տիգրան Աբրահամյան

Մասիսի, Արտաշատի, Արարատի, Գավառի, Նաիրիի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը 93 միլիոն դրամի նոր պայմանագիր է կնքել․ «Սիվիլնեթ»

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը օգոստոսին Արթիկի համայնքապետարանի հետ 93 միլիոն դրամի նոր պայմանագիր է կնքել։ Այդ մասին տեղեկանում ենք պետական գնումների Armeps համակարգից։ Թեև «Եվրոասֆալտը» ասֆալտապատման մրցույթում հաղթել է օգոստոսի 13-ին, վերջինիս հետ կնքված պայմանագիրը համակարգ վերբեռնվել է վերջերս։ «Եվրոասֆալտի» կողմից պայմանագիրը ստորագրել է Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը։ Պայմանագրով

Քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին Մադրիդում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Ալեն Սիմոնյանը նշել է, որ 1995 թվականին Միջխորհրդարանական միությանը ՀՀ Ազգային ժողովի անդամակցությունից ի վեր ՀՀ խորհրդարանը մշտապես ակտիվորեն մասնակցել է կազմակերպության աշխատանքներին՝ կարեւորելով Միջխորհրդարանական միության դավանած սկզբունքներն ու համամարդկային արժեքները: Կողմերը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու

Տատիկի «սնդուկի» թաքնված գանձերը․ Նաիրա Նիազյանը՝ իրերին նոր շունչ հաղորդելու և միևնույն ժամանակ արդիական մնալու մասին

Իրերի խելամիտ սպառման գաղափարախոսությանն անդրադարձել էինք մեր նախորդ հոդվածում, իսկ «արագ նորաձևության», հագուստին նոր կյանք հաղորդելու խնդիրների և այլ հետաքրքիր թեմաների շուրջ զրուցել ենք կոստյումերի, հագուստի ոճաբան Նաիրա Նիազյանի հետ։ -Այսօր ավելի ու ավելի մեծ թափ է առնում իրերի խելամիտ սպառման միտումը՝ բնապահպանական աղետի կանխարգելման ջանքերի համատեքստում։ Ինչպես տեսանք վերջերս, համաշխարհային մեծության աստղ Անջելինա Ջոլին

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին: Ողջույնների փոխանակումից հետո ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Պաչեկոյին Միջխորհրդարանական միության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Կողմերը քննարկել են Հայաստանի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների եւ իրավունքների իրացմանը, կանանց ու երիտասարդների ներկայացվածությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է,

Մարինացված ծովատառեխի (селдь, селедка) պաշտետ՝ ֆորշմակ (տեսանյութ)

Հրեական խոհանոցի այս հայտնի նախուտեստը՝ ֆորշմակը, թեեւ տոնական սեղանների համար է նախատեսված, բայց շատ մատչելի է եւ շատ հեշտ է պատրաստելը: Այն նաեւ օգտակար է, հագեցնող, սպիտակուցներով հարուստ, եւ ամենակարեւորը՝ շատ համեղ: Անհրաժեշտ մթերքները Մարինացված ծովատառեխ (селдь)- 400-500 գրամ Ձու- 1 հատ Գլուխ սոխ-1 հատ Կանաչ, թթվաշ խնձոր-1 հատ Կարագ-50 գրամ Պատրաստման եղանակը Ձուն լավ

Քովիդ-19-ի դեմ պատվաստումների կողմնակի ազդեցություններ․ միջազգային լրատվամիջոցների անդրադարձն ու բժիշկ Գևորգ Գրիգորյանի մեկնաբանությունը

Օրեր առաջ շվեյցարահայ լրագրող Աննա Ազնավուրը մեզ էր տրամադրել ֆրանսիական Le réveil citoyen և Le Courrier des Stratèges լրատվամիջոցների հոդվածների մասնակի թարգմանությունը, որտեղ տվյալներ էին ներկայացվում կորոնավիրուսային հիվանդության՝ Քովիդ-19-ի դեմ պատվաստումների կողմնակի լուրջ ազդեցությունների մասին։ Le réveil citoyen-ի հոդվածում նշվում է, որ գերմանացի բժիշկները պատճառահետևանքային մեծ կապ են նկատել հակաքովիդային պատվաստանյութերի և հիվանդների մահվան միջև։

Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ. Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին (ցավոք, հիվանդության պատճառով ես անձամբ մասնակցել չկարողացա): Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական

Գյումրու նորընտիր քաղաքապետի նորույթը․ հրաժարվել են ծառայողական մեքենաներից

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն այսօր Aravot.am-ին տված բացառիկ հարցազրույցում տեղեկացրեց, որ Գյումրու քաղաքապետարանում զգալիորեն կրճատել են ծառայողական մեքենաների թիվը՝  12-ից դարձնելով  6 ու դրանք նախատեսել են  համընդհանուր օգտագործման համար։ Այսինքն՝ այսուհետ որևէ պաշտոնյա իրեն ամրակցված ծառայողական մեքենա չի ունենալու, մի մեքենան սպասարկելու է մի քանի բաժնի պետերի կամ աշխատակիցների։ Վարդգես Սամսոնյանը նաև տեղեկացրեց, որ

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դիլիջանի նախկին գիշերօթիկ հաստատությունում մինչև այսօր շարունակում են ապաստանել միայնակ ծերերը, հաշմանդամություն կամ հոգեկան առողջություն ունեցող արցախցիներ

Սեպտեմբերին բնակիչներին տվել  էին մեկ ամիս ժամանակ շենքից դուրս գալու համար, այն ընտանիքները, որոնք կարող էին հոգալ իրենց կարիքները լքել են շենքը և այսօր գիշերօթիկի միակ բնակիչները մնացել են միայնակ ծերերը, հոգական առողջության խնդիրներով կամ հաշմանամություն ունեցող բնակիչները:

Մադրիդում Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծած եւ 44 օր տեւած Լեռնային Ղարաբաղի պատերազմին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին: ՀՀ ԱԺ նախագահը նոյեմբերի 28-ի նիստում ելույթ է ունեցել: Նա շնորհակալություն է հայտնել իսպանացի գործընկերներին՝ երկու տարվա ընդմիջումից հետո համաժողովի գերազանց կազմակերպման եւ ջերմ հյուրընկալության համար: Խորհրդարանի նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը

Կարճևան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 28-ին, ժամը 10:19-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճևան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Ագարակի հրշեջ-փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:46-ին, մարվել՝ 12:05-ին: Այրվել են մանկապարտեզի նկուղային հարկը (մոտ 60 քմ) և 1-ին հարկի

Ինչի՞ է պատրաստ «Հայաստան» խմբակցությունը. Նաիրի Հոխիկյան

«ԱԺ հանդիպումից եւ հրապարակային զրույցից հետո, այլ խոսակցություն դեռեւս չենք ունեցել»

Հայկ Մարտիրոսյան. «2-րդ խաղատախտակի առջեւ խաղալն անհամեմատ ավելի դժվար է, քան 3-րդի եւ 4-րդի»

Եվրոպայի թիմային առաջնությունում շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը թիմային 12,0 միավորով բաժանեց 5-ից 8-րդ հորիզոնականները եւ լրացուցիչ հաշվարկով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 39 երկրների պայքարում զբաղեցրեց  7-րդ տեղը: Մեր ընտրանին առաջին անգամ հանդես եկավ առանց Լեւոն Արոնյանի: Նրա բացակայությամբ մեր ընտրանին արժանիորեն գլխավորում էր բազմափորձ Գաբրիել Սարգսյանը: Այս պարագայում առաջին անգամ 2-րդ խաղատախտակի առջեւ հանդես գալու

«Սա Ալեն Սիմոնյանի վարքագիծն է, քաղաքական շատ էժան տրյուկ». Սոֆյա Հովսեփյանը՝ Նաիրի Հոխիկյանի եւ Իշխան Սաղաթելյանի երկխոսության մասին

«Եթե դուք չգիտեք, որ ժողովուրդը խնդիր ունի ձեր քաղաքական լիդերների հետ, ապա ես ձեզ տեղեկացնում եմ՝ այդ խնդիրը կա: Այնուամենայնիվ, տեղյակ եղեք»

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ի առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան 2-5 մ/վ,

Անցկացվում է «Կանաչ հանգստյան օրեր» միջոցառումը

Նոյեմբերի 27-ին և 28-ին «Երևան մոլում» անցկացվում է «Կանաչ հանգստյան օրեր» (Green Weekend) միջոցառումը։ Կամավորները հողագործության անկյունում սովորեցնում են երեխաներին բույսեր ու սերմեր տնկել, մշակել դրանք։ Այդ ընթացքում մեծահասակները ծանոթանում են կանաչ գյուղատնտեսությանը, որն ապահովում է մարդկանց առողջությունը, պահպանում է բնությունը, աջակցում գյուղական համայնքների զարգացմանը: Միջոցառման մասնակիցների և այցելուների համար ներկայացվում են տեղեկատվական հոլովակներ առողջ

Ցավ ամեն զոհված, անհետ կորած կամ գերեվարված բալի համար․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը. Նոյեմբերի 9-ի ազգային աղետից հետո աշխարհի վրա չկա երեւի իրեն հայ համարող բանական մարդ, որ իր հոգում չի զգում աննկարագրելի տառապանքներ պատճառող ցավ։ Ցավ ամեն զոհված, անհետ կորած կամ գերեվարված բալի համար։ Ցավ Արցախի անդամահատման համար։ Ցավ Հայրենիք կորցնելու համար։ Ցավ համազգային նվաստացման համար։ Այդ բազմաշերտ ցավը մեզ դարձնում

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 78 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբերի 27-ին կատարվել է 335 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 78 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով

Երիտասարդ բռնցքամարտիկները Վրաստանում հաջող են մեկնարկել Ակակի Կակաուրիձեի հուշամրցաշարում

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի եւ մարզիչ Արթուր Ուլիխանյանի ղեկավարությամբ Քութայիսիում հաջող են մեկնարկել Ակակի Կակաուրիձեի հուշամրցաշարում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մրցումային երկու օրերում ռինգ մտած մեր ութ բռնցքամարտիկներից յոթը հաղթահարել են առաջին արգելքը, ընդ որում,  63 կգ քաշային Արես Հակոբյանը, 67 կգ՝ Ռոբերտ Ենգիբարյանը եւ 71 կգ՝ Գարիկ Անթանոսյանը, մրցակիցներին

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 409 նոր դեպք

COVID-19. Նոյեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, 409 նոր դեպք, 7169 թեստավորում,  1106 առողջացած,  29 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337931 դեպք, որոնցից 315126 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13852 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7514 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1439 է: Ընդհանուր կատարվել է 2

Կարլսեն-Նեպոմնյաշչի մրցամարտում հաշիվը դարձավ 1:1

Դուբայում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի թագի համար մրցամարտի երկրորդ տուրը եւս խաղաղ ավարտ ունեցավ: Սպիտակ խաղաքարերով հանդես եկող աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչին 58-րդ քայլում համաձայնել են ոչ-ոքիի: Հաշիվը 1:1 է: Այսօր երրորդ պարտիայում ռուսաստանցի գրոսմայստերը խաղալու է սպիտակներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կորեայի ձոր տանող ավտոճանապարհի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում

Նոյեմբերի 28-ին, ժամը 03։25-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կորեայի ձոր տանող ավտոճանապարհի մոտակա բլուրից տեղի է

ՌԴ-Չինաստան հարաբերությունների նոր որակի բարձրացումը չի կարող իր ազդեցությունը չթողել Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված նոր ճանապարհային քարտեզ են նախապատրաստել, որն ուրվագծում է երկու երկրների միջև ռազմական բնագավառում նոր առաջընթացի, իրականացվելիք քայլերի մանրամասները։ Զարգացման պլանը նախատեսված է մինչև 2025 թվականի համար։ ՌԴ-ի ու Չինաստանի՝ ռազմական համագործակցության այս նոր մակարդակի շուրջ պայմանավորվածության գնալն

Կանխվել է 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

Նոյեմբերի 27-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ ԱԻՆ հոգեբանի, փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Ռ․ Պ․-ի (ծնված

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031