Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկտոկերը վտանգել է Երևանի կենդանաբանական այգու առյուծի առողջությունը. Econews

Նոյեմբեր 29,2021 10:40

Econews. Օրերս «TikTok»–յան շրջանակներում հայտնի տիկտոկեր «2_2_2_lava»-ն տեսանյութ է հրապարակել Երևանի կենդանաբանական այգուց, որտեղ վերջինս երեխայի հետ այցելել է այգի։ Տեսանյութում «2_2_2_lava»-ն ծաղրում է կենդանիներին, իսկ որ ամենակարևորն է՝ խախտում է ԵԿԱ անվտանգության կանոնները՝ վտանգի ենթարկելով առյուծներից մեկի առողջությունը։ Տիկտոկերն իր պահվածքը ցուցադրել է ինչպես երեխային, այնպես էլ՝ իր 100 հազարավոր հետևորդներին։ Վերջինս «TikTok» սոցիալական հարթակում ավելի քանի 113 հազար հետևորդ ունի և 7 մլն-ից ավելի հավանում, սակայն, ինչպես ակնհայտ է տեսանյութերից, չի կարողացել յուրացնել անվտանգության մի քանի պարզ կանոն։

Կենդանիները հաճախ են սոցիալական հարթակներում հետևորդներ ներգրավելու մոլուցքի զոհը դառնում։ Շատ ակտիվ օգտատերեր կենդանիներին օգտագործում են որպես զվարճանքի միջոց, նկարահանում այդ ամենը և տարածում սոցիալական հարթակներում՝ նպաստելով այդ անպատասխանատու վարքի տարածմանը։ Նման վարքն անընդունելի և անթույլատրելի է, հատկապես, որ կարող է վնաս հասցնելու կենդանու առողջությանը։

Տիկտոկեր «2_2_2_lava»-ն տեսանյութում առյուծների ազատավանդակի բարձր ցանկապատից ներս է նետում իր գլխարկը՝ ասելով․ «Գլխարկը գցում եմ իրանց խաղալու․․․ նվեր իրանց»։ Առյուծը վերցնում է գլխարկն ու հեռանում, իսկ հաջորդ տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին ծամծմում այն։

Աշխարհի շատ կենդանաբանական այգիներում են արձանագրվում դեպքեր, երբ այցելուի անպատասխանատու վարքի հետևանքով տուժում են կենդանիները։ Օրինակ՝ 2021 թվականի մարտ ամսին Մոսկվայի կենդանաբանական այգում անկել է մեկ սպիտակագլուխ անգղ։ Անգղը մարտի 13-ին վատ տեսք է ունեցել, նրան տեղափոխել են կլինիկա, 4 կենդանաբույժ պայքարել է թռչնի կյանքի համար, բայց փրկել չի հաջողվել։ Հայտարարությամբ ասվում է․ «Տանջվեց մեկ օր և մահացավ։ Պատճառ է հանդիսացել աղիներում հայտնաբերված ձեռնոցը։ Ոչ աշխատանքային ձեռնոց, այլ՝ այցելուի»։

Մոսկվայի կենդանաբանական այգին հայտարարել է, որ անգղն անկել է մեկ այցելուի քմահաճության պատճառով, որը ձանձրույթից որոշել է ծաղրել թռչնին։

Նման դեպքեր պատահում են աշխարհի շատ կենդանաբանական այգիներում և կապված են որևէ այցելուի անպատասխանատու վերաբերմունքի և քմահաճության հետ։ Այսպիսի դեպքերի կանխարգելման ամենաարդյունավետ տարբերակը հասարակության կրթվածության մակարդակի բարձրացումն է, այս դեպքում՝ տիկտոկեր «2_2_2_lava»-ին անհրաժեշտ է տեղեկացնել իր քայլերի հնարավոր հետևանքների մասին, եթե վերջինս չի կարողացել ինքնուրույն հասկանալ սեփական արարքի անմտությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930