Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող հարցեր

Նոյեմբեր 28,2021 23:20

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին Մադրիդում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ 1995 թվականին Միջխորհրդարանական միությանը ՀՀ Ազգային ժողովի անդամակցությունից ի վեր ՀՀ խորհրդարանը մշտապես ակտիվորեն մասնակցել է կազմակերպության աշխատանքներին՝ կարեւորելով Միջխորհրդարանական միության դավանած սկզբունքներն ու համամարդկային արժեքները:

Կողմերը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների եւ իրավունքների իրացմանը, տարբեր ոլորտներում կանանց ու երիտասարդների ներկայացվածությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը միացել է «Այո երիտասարդությանը խորհրդարանում» Միջխորհրդարանական միության նախաձեռնությանը:

Զրույց է ծավալվել ՀՀ-ում 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում իրականացվող բարեփոխումների, մշակվող օրենսդրության շուրջ: Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել միության աշխատանքներին ՀՀ ԱԺ ներգրավվածության համար՝ մասնավորեցնելով, որ Հայաստանի պատգամավորները եղել են կառույցի մշտական հանձնաժողովների բյուրոների, կին պատգամավորների բյուրոյի, հատուկ կոմիտեների անդամներ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ ՀՀ ԱԺ-ն կանի հնարավորը միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման աջակցության ուղղությամբ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930