Օրվա լրահոսը

Աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանից ռինգ կմտնի երկու բռնցքամարտիկ

Նախ, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը որակավորման փուլում կմենամարտի պուերտոռիկացի Յան Պիզարրո Ռիվերայի հետ, իսկ ավելի ուշ 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը մեկնարկային մենամարտում ուժերը կչափի Սլովենիան ներկայացնող Ալյազ Սիրչելջի հետ:

«Արեւմուտքի պատասխանը կլինի ռուսների համար առավել զգայուն»

«Դժվարանում եմ պատկերացնել համատեղ հավաք, որին ներկա կլինեին քայլիստները, դաշնակցականները եւ, միեւնույն ժամանակ, ես եւ Չուգասզյանը Գարեգինը». «Առավոտի» զրուցակիցն է «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը: – Ռուսական պաշտոնական շրջանակներից հայտարարություններ հնչեցին, որ Հայաստանում դեմ չեն ռուսական դպրոցների վերաբացմանը: Թեեւ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ նման հարց կառավարության օրակարգում չկա, բայց, նկատի ունենալով նախկին

21 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթա­վոր­ման պարտադիր պահանջների խախտման դեպքեր. ՊԵԿ

Դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցված վարչական վարույթների շրջանակում կայացվել է 14 որոշում՝ ընդհանուր շուրջ 7,4 մլն դրամ հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ:

Երիտասարդը վրաերթի է ենթարկել 57 և 29 տարեկան երկու հետիոտնի, որոնք տեղում մահացել են. վարորդը դիմել է փախուստի

Ժամեր անց նշված ավտոմեքենայի՝ 1992թ. ծնված վարորդը ներկայացել է իրավապահներին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Ամսական 68 հազար դրամ աջակցություն՝ կոմունալ կացարաններից տեղափոխվել ցանկացող արցախցիներին՝ վարձակալության ծախսերի փոխհատուցման համար

  77 ընտանիք կոմունալ կացարաններից, վարձակալության սկզբունքով, տեղափոխվել է անհատական բնակարան կամ առանձնատուն. 21 ընտանիք կոմունալ կացարաններից վերադարձել է Արցախ:

Հավանական է, որ խոշոր խաղացողները փոքրերի համար դերեր սահմանեն, ոչ թե հակառակը. «Սպիտակ թուղթ»

Երբ մեծ պետությունները սկսում են իրենց սակարկությունները՝ փոքր պետությունները դառնում են մեծերի շախմատային զինվորները

Արցախում կորոնավիրուսից 40-ամյա կին է մահացել

Հոկտեմբերի 24-ին կատարվել է 113 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 34-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտունու, 2-ը՝ Ասկերանի և 2-ը՝ Մարտակերտի շրջանների բնակիչներ են:

Այսօր երեկոյան Հայաստանի 6 մարզերում սպասվում է ձյուն

Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։

Դեյվիդ Վալադաոն վերահաստատել է իր աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը

Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ

Ինչու են ԿԳՄՍ եւ Առողջապահության նախարարությունները երեխաներին ուղղորդում TikTok

Գերատեսչություններն անգամ TikTok-յան տեսահոլովակների մրցույթ են հայտարարել

Իրանի միջուկային գործարքի հեռանկարները. Տրիտա Փարսի

Եթե խաղաքարտերում չկա ​​ավելի երկար և ուժեղ գործարք, որի վրա կարող է կենտրոնանալ Սպիտակ տունը, ապա ավելի լավ է, որ ԳՀՀԾ -ն տապալվի հիմա, քան Բայդենը վճարի գործարքին միանալու ներքին քաղաքական ծախսերը՝ միայն թե տեսնելու, որ կարճ ժամանակ անցա այն ինչպես է տապալվում: Իսկապես, այն, որ Բայդենը ցանկություն չունի պահպանել պարտավորությունը Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուց, ցույց է տալիս, որ նա պատրաստ է տեսնել իր ժամկետի մնացած ժամանակահատվածում ԳՀՀԾ -ի տապալումը, ոչ թե այն պատճառով, որ այն չի կարող վերածնվել, այլ այն պատճառով, որ այն չի կարող երկարացվել և ամրապնդվել վերակենդանացումից հետո:

Արմենը, հաստատ, առաքելություն ուներ այս կյանքում…

Հայրենի Լծենի` գյուղ տանող ճամփեզրին հուշարձան կանգնեցվեց ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ, Մարտակերտի 5-րդ ՊՇ կապիտան Արմեն Պետրոսյանի: Խորհրդանշական է հուշարձանը, ինքնատիպ, բազմախոս, բազմիմաստ: Արծիվ է, խաչ է, կենաց ջուր է ու … ճանապարհ: Այն Արմենի համար է ու Արմենի մասին… Այն նաեւ մեր մասին է. նման` մեզ, նման` մեր երկրին, նման` մեր հոգուն,

Միջոցառման նպատակն էր վեր հանել ու ներկայացնել թոնիր-հազարաշեն ծիսական կապի ողջ համակարգը, տոնածիսական կերակուրները, ծանոթացնել հացի ծեսին, տվյալ ծեսերին վերաբերվող խոհանոցին

«Միհր Վոյաժը», «Կէան կրթամշակութային կենտրոնը» և «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում առաջին անգամ անցկացրեցին «ԹոնրաՏոն» փառատոնը։ Միջոցառման նպատակն էր վեր հանել ու ներկայացնել թոնիր-հազարաշեն ծիսական կապի ողջ համակարգը, տոնածիսական կերակուրները, ծանոթացնել հացի ծեսին, տվյալ ծեսերին վերաբերվող խոհանոցին, երգ ու պարերին, խաղերին: Փառատոնի

Գերեզմանատան վարիչը գերեզմանափոսը փորելու դիմաց հուղարկավորվող անձանց հարազատներից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.420.000 ՀՀ դրամ կաշառք. ԱԱԾ

Բացի այդ, նույն գերեզմանատան վարիչը՝ ի պաշտոնե լիազորված լինելով նույն գերեզմանատանն իրականացնել գերեզմանատեղերի բարեկարգման մի շարք վճարովի ծառայություններ, գերեզմանատեղերի բարեկարգման աշխատանքները կազմակերպել է մասնավոր հիմունքներով, որի դիմաց գերեզմանատանը հուղարկավորված անձանց հարազատներից ստացված ընդհանուր 780.000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել ՀՈԱԿ-ի հաշվին, շինարարական աշխատանքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի իրավունքներին և օրինական շահերին:

«Գիտության ուղղությամբ հատկացվող գումարը նախորդ տարվանից բարձր է լինելու 83%-ով». Փաշինյանը՝ 2022-ի բյուջեի մասին

«Հեռու ենք այն մտքից, որ 2022-ի պետական բյուջեն կլուծի մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները, բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ սոցիալական, կմնան չլուծված»:

Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ. Սուրեն Պապիկյան

Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ։

«Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի». Փաշինյանը ԱԺ-ում խոսեց Հայաստանի արձանագրած ռեկորդային թվերից ու 2022-ի պլաններից

Մենք հետեւողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով՝ քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի եւ սպայական ծառայության կերպարը, զարգացնելով ու բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք. 42 հոգի մահացել են

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1261 է:

ՀԳՄ վերոհիշյալ համագումարից 20 տարի անց «Մեղրիի միջանցքի» ծրագիրը կրկին կյանքի կոչելու հանգամանքը հասկանալի է դարձնում, թե ինչու «Հոկտեմբերի 27-ից» հետո պետք էր այդ մասին լռել

Իսկ Հայաստանի Գրողների միության 13-րդ համագումարում «Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության մասին» միաձայն վավերացված որոշումը այդպես էլ չհաղորդվեց կամ չտպագրվեց ոչ հանրապետական որևէ լրատվական կայքում, և ոչ իսկ ՀԳՄ պաշտոնաթերթ «Գրական Թերթում»: Այն պարզապես անհետացավ օրվա իշխանության աղբամանում:

Քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը, ինչի հետևանքով կոտրվել է էլեկտրագնացքի կողային պատուհաններից մեկի ապակին

Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան հատվածում: Հարավկովկասյան երկաթուղու անվտանգության ծառայության աշխատակիցները, իրավապահ մարմինների հետ համատեղ, միջոցներ են ձեռնարկում հարձակվողին հայտնաբերելու ուղղությամբ:

«Մեր նախընտրական ծրագիրն արտացոլում է կառավարության ծրագիրը Կապանում»․ Սուրեն Պապիկյան

Փոխվարչապետի խոսքով, երեք տարիների ընթացքում կառավարությունը իր բոլոր հնարավորությունները իրականացրել է , որպեսզի հանրապետության բոլոր հատվածներում իրականացվեն ներդրումներ, ինչպես նաեւ հսկայական աշխատանք է կատարվել իշխանության կողմից։

Բաքվի ռազմավարի պուրակից հանվել են հայերի մուլյաժներն ու սաղավարտները, բայց ոչ բոլորը. JAMnews

Պուրակի աշխատակիցները դա բացատրել են մոմե մուլյաժների վերանորոգման անհրաժեշտությամբ։ Սաղավարտների վերաբերյալ ոչ մի բացատրություն չի եղել։

Դավիթ Շահնազարյան. Ընդդիմության պայքարը ոչ թե իշխանությանը հեռացնելու, այլ իշխանության գալու համար էր. Sputnik Արմենիա

Ռուսաստանի հետ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք։ Բայց ես շատ վաղուց այդ սահմանումը չեմ լսել ոչ Ռուսաստանի, ոչ Հայաստանի ղեկավարներից։ Վերջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուբյեկտը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ օգտագործեց «ռազմավարական հարաբերություններ» արտահայտությունը։ Դա բոլորովին այլ մակարդակ է։ Կա ռազմավարական դաշնակցություն, ռազմավարական գործընկերություն և ռազմավարական հարաբերություններ։ Ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանը նաև Ադրբեջանի հետ է կառուցել։

Հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև մանդատների բաշխումը

2021 թ․ հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև մանդատների բաշխումը Շիրակ-Գյումրի Հայաստանի Հանրապետական Կուսակցություն- 2 մանդատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 11 մանդատ «Զարթոնք» Ազգային-Քրիստոնեական կուսակցություն- 4 մանդատ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն- 14 մանդատ «Ապրելու երկիր» կուսակցություն – 2 մանդատ Սյունիք-Գորիս «Առուշ Առուշանյան» դաշինք- 13 մանդատ Հայ Ազգային Կոնգրես կուսակցություն- 1 մանդատ «Քաղաքացիական

Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ընտանիքին, ցավակցություն հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 9-ին նախատեսված հանրահավքը ուժի մեջ է․ հայրենիքն է կարեւոր, ոչ թե՝ կորսված հայրենիքում իշխանության հեռացումը․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Սոցիալական ցանցերում ու տարբեր հարթակներում բուռն քննարկման առարկա է դարձել նոյեմբերի առաջին տասնօրյակում հանրահավաքի մասին իմ հայտարարությունը։ Ոմանք մեղադրում են մեզ՝ ասելով, որ նոյեմբերի 9-ին հանրահավաք կազմակերպելն անիմաստ է, քանի որ ամեն ինչ արդեն վերջացած կլինի։ Ոմանք էլ դիտավորյալ խեղաթյուրում են խոսքս՝ հետապնդելով այլ

Ռեկտորն իր ոչ իրավաչափ գործողություններով Գորիսի համալսարանի բյուջեին պատճառել է 20 միլիոնից ավելի էական վնաս․ բաց նամակ

Պարո՛ն վարչապետ, ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իմանա մի բան, որ վարչապետի հանձնարարականը անհետաձգելի գործ է և առաջնային, ինչ խոսք սա անառարկելի փաստ է: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ ՀՀ վարչապետի` 2019-04-25 հ.02/11/19380-2019 և 2019-05-10 հ.02/11.8/21964-2019 հանձնարարականների չկատարման փաստը: Ձեր հանձնարարականները ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Ա. Հարությունյանը 2019-06-17 հ. 01/10/10425-19 գրությամբ հայտնել

Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը՝ նևրոտիկ խանգարումների (նևրոզներ) զարգացման պատճառների և հաղթահարման ուղիների մասին

Վերջին շրջանում՝ հայտնի իրադարձություններով պայմանավորված, կարծես թե ավելի ու ավելի շատ մարդիկ են բախվում հոգեբանական ու ֆիզիկական այնպիսի խանգարումների, որոնք ընդունված է անվանել նևրոզներ։ Այդ թեմայի շուրջ Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ։ -Տիկին Խաչատրյան, հատկապես վերջին շրջանում՝ հայտնի իրադարձությունների համատեքստում, մարդկանց մոտ ավելի սուր

Մամիկոն Ասլանյանն ընտրություններին կմասնակցի «Ասլանյան» դաշինքով

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հանդես եկավ ուղերձով: Դիմելով Գուգարք, Շահումյան եւ Դարպաս համայնքների բնակիչներին` Ասլանյանը տեղեկացրեց, որ ինքը Վանաձոր խոշորացվող համայնքի ընտրություններին կմասնակցի «Ասլանյան» դաշինքով. «Նպատակ ունենալով ապահովել  հասարակության ավելի լայն համախմբում՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին որոշել ենք մասնակցել «Ասլանյան» դաշինքով»: Հիշեցնենք, որ մինչ այս պահը տարբեր

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031