Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանից ռինգ կմտնի երկու բռնցքամարտիկ

Հոկտեմբեր 25,2021 13:05 Share

Բելգրադում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրած 105 երկրների շուրջ 650 մասնակիցների մեջ են նաեւ Հայաստանի ազգային հավաքականի անդամները: Երեկ կայացած վիճակահանությունը անվանել է մեր 11 բռնցքամարտիկների առաջին մրցակիցներին:

Այսօր երեկոյան մեր ընտրանուց «Շտարկ Արենայի» ռինգ կմտնեն երկուսը: Նախ, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը որակավորման փուլում կմենամարտի պուերտոռիկացի Յան Պիզարրո Ռիվերայի հետ, իսկ ավելի ուշ 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը մեկնարկային մենամարտում ուժերը կչափի Սլովենիան ներկայացնող Ալյազ Սիրչելջի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել