Օրվա լրահոսը
Գործող իշխանության կողմից տարվող պարտվողական քաղաքականությունը, շարունակական զիջումները թշնամուն ավելի և ավելի մեծ հանրային դժգոհություն են առաջացնում. Ավետիք Չալաբյան
ՏԻՄ ընտրությունների արդյունքում, չնայած գործող իշխանության կատաղի հակազդեցությանը և «գոտկատեղից ներքև» տարբեր հարվածներին, ընդդիմության թեկնածուները հաղթանակ տարան Գյումրիում, Գորիսում և Մեղրիում:
Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ խաղաղ հանձնում. Տիգրան Աբրահամյան
Գործ ունենք մեր հայրենիքի տարբեր հատվածների խաղաղ հանձնման և մեր քաղաքացիների անվտանգությունը բախտի քմահաճույքի թողնելու հետ
Դատավոր Նարինե Հովակիմյանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը
Ներկայացնելով բացարկի միջնորդությունը` Ալումյանը նշել է, որ դատավորի՝ շքանշանով պարգևատրելու համար միջնորդել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։
20 հաղորդումից 4-ով նյութեր են նախապատրաստվում Շիրակի մարզի համայնքների ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ
Վերացական և ընդհանրական բնույթ ունեցող 15 հաղորդումներից 2-ի արդյունքում ներկայացված հանգամանքները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, 13-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:
Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականությունը 2 տարով սահմանափակելու նախաձեռնության անհրաժեշտությունը
Ամփոփելով ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է աշխարհի 10 միլիոն հայերին։ Արդյո՞ք կան գնահատականներ՝ ինչքանո՞վ է այս առաջարկության տրամաբանությունը նպաստելու հայության համախմբվածությանը։
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները. ՀՀ ՄԻՊ
Պարբերաբար կրակում են Գեղարքունիքի Վերին Շորժա, Սոթք, Կութ և մյուս գյուղերի ու մասնավորապես՝ քաղաքացիական տների վրա, զանգվածաբար հրդեհում քաղաքացիական բնակիչների արոտավայրերն ու խոտհարքները: Այս դիրքերի ծառայողներն են կատարել ՀՀ բնակիչների կենդանիների մեծաքանակ գողություններ:
ԿԳՄՍՆ-ն հրապարակել է դպրոցական արձակուրդների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցերում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
Բանկը սկսել է ընդունել հիփոթեքային վարկի դիմումներ՝ անմիջապես կառուցապատողից, պետական ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռք բերման նպատակով՝ նախատեսված պետական ծառայողների համար՝ վարկի մասով վճարված տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձի հնարավորությամբ:
Մինչ օրս 570 հազար պատվաստումներից գրանցվել է անաֆիլակտիկ շոկի ընդամենը 2 դեպք
Մինչ օրս հանրապետությունում կատարված պատվաստումներից շատ քիչ դեպքեր են գրանցվել, երբ քաղաքացու մոտ գրանցվել է հետպատվաստումային լուրջ խնդիր։ Այս մասին «Առավոտի»-ի հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։ Արդյոք Հայաստանում, ինչպես որ զարգացած երկրներում է, գործում է համակարգ, որտեղ գրանցվում եւ ուսումնասիրվում են հետպատվաստումային բարդացման դեպքերը։ Տիկին
Որ համայնքներում են հաղթել ՔՊ ներկայացուցիչները
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում տվյալներ է ներկայացրել, թե որ համայնքներում են հաղթել իրենց կուսակցության ներկայացուցիչները: Տաթևում հաշվարկն ավարտվեց։ Առաջատարը 1281 ձայնով ՔՊ-ն է։ Շնորհակալ ենք վստահ ենք վստահության համար տաթևցիներ ջան, սյունեցիներ ջան։ Տեղ համայնքում 1530-812 ձայների տարբերությամբ հաղթեց ՔՊ-ն։ Տեղեցիներ ջան, սյունեցիներ ջան, շնորհակալ ենք վստահության համար։ Դիլիջանում հաշվարկն ավարտվեց․
ՔՊ-ականը պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը
Պահանջի հիմնավորումները կներկայացնեմ ՔՊԿ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նիստում:
Նախնական տեղեկությամբ՝ Մեղրիի համայնքապետ է ընտրվել «Հանրապետության» ներկայացուցիչը
Մեղրի համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը, որը ստացել է ձայների 42,8 տոկոսը: «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Մեղրի համայնքում ՏԻՄ ընտրությունում հաղթել է իրենց կուսակցության ներկայացուցիչ Բագրատ Զաքարյանը: Անի Խաչատրյանը հրապարակել է հետեւյալ տվյալները Մեղրիի ընտրության վերաբերյալ 42,8 «Հանրապետություն» 32.8 ՔՊ 14,4 ԲԱԲԱՅԱՆ 9.8 ԱՊՐԵԼՈՒ
ՔՊ-ին չհաջողվեց Գյումրիում ստանալ իր ուզած ձայները․ առաջին տեղում «Բալասանյան դաշինք»-ն է
Արդեն հայտնի են Գյումրու թվով 82 ընտրատեղամասերի նախնական արդյունքները․ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը հավաքել է 36,59 տոկոս, 9637 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 29,56 տոկոս, 7785 ձայն։ 3-րդ տեղում «Զարթոնք» կուսակցությունը՝ 10,6 տոկոս, հավաքել է 2793 ձայն։ 4-րդ տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունն է՝ 5,65 տոկոս, հավաքել է 1489 ձայն։ 5-րդ տեղում ՀՀԿ-ն է՝ 5,06 տոկոս, ստացել
Գորիսի ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Առուշ Առուշանյան» դաշինքը
Նախնական տվյալներով՝ ձայների բացարձակ առավելությամբ «Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթեց Գորիսի ՏԻՄ ընտրություններում։ «Առուշ Առուշանյան» դաշինք
Առաջատարը «Բալասանյան դաշինքն» է․ տվյալներ Գյումրու 57 ընտրատեղամասերից
«Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը ժամը 23.16-ի դրությամբ նախնական արդյունքներ է հրապարակել Գյումրու 57 ընտրատեղամասից։ Նշենք, որ Գյումրիում կա 82 ընտրատեղամաս։ Ըստ այդ տվյալների,առաջատարը «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն է, որը հավաքել է ձայների 36,12 տոկոսը, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 29,44 տոկոս։ Երրորդ տեղում «Զարթոնք»-ն է ՝ 11,27 տոկոս, 4-րդ տեղում ՝ «Ապրելու
14 տեղամասի ամփոփ տվյալներով «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 4256 ձայն
Գորիս խոշորացված համայնքի 14 տեղամասի ամփոփ տվյալներով «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 4256, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2389, իսկ Հայ ազգային կոնգրեսը՝ 140 ձայն։ «ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ» ԴԱՇԻՆՔ
Մասնակցության ամենաբարձ ցուցանիշը՝ Գյումրու «Ծիածան», ամենացածրը՝ «Նունուլիկ» մանկապարտեզներում
Գյումրու թիվ 31 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չէր սպասում մասնակցության այսքան ցածր ցուցանիշ Գյումրիում։ «Սպասում էինք, որ ցածր կլինի, բայց այսքան ցածր չէինք սպասում ոչ մեկս, 24,14 տոկոս է մասնակցությունը։ Բացատրելի էլ չէ, թե ինչու է էսքան պասիվ ժողովուրդը։ 109 հազար 453 ընտրող ուներ Գյումրի քաղաքը, այդ քանակից ընտրությանը
«Հետպատերազմյան վերականգնում» թեմայով վիրտուալ միջազգային գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 430 մասնագետներ
2020 թվականի Արցախյան պատերազմն, այն էլ COVID-19 համավարակի ընթացքում, հսկայական ճնշում գործադրեց Հայաստանի առողջապահական համակարգի վրա։ Վերականգնողական ոլորտը հայտնվեց բավականին խոցելի վիճակում, իսկ երբ ուշադրությունը պատերազմից անցավ հաշմանդամություն նոր ձեռք բերած անձանց վերականգնմանը՝ այդ ոլորտի տարիների բացերն ավելի ակնառու դարձան։ Ազգային նոր առաջնահերթություն դարձավ պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած հազարավոր անձանց առողջական կարիքների հոգածությունը։ Սթափ
Ոստիկանական հոծ ուժերի կողմից «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ ներխուժումը գնահատում ենք որպես քաղաքական ահաբեկչություն․ հայտարարություն
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը Այսօր Գորիսում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունները մեկ անգամ ևս ապացույցն են այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը, և սեփական իշխանությունը պահելու, քաղաքական նպատակահարմարության հիվանդագին մոլուցքով տարված իշխանությունները պատրաստ են ամեն տեսակի անօրինականությունների։ Գորիս համայնքում ընդդիմադիի դիրքերից հանդես եկող «Առուշ Առուշանյան» դաշինքի նկատմամբ իրականացվող բռնաճնշումների, ոստիկանական ուժերի մասշտաբային ներգրավման,
ՏԻՄ ընտրություններին 20:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,23 տոկոսը
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին 20:00-ի դրությամբ մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55410-ը կամ 33,23 տոկոսը։ Գյումրիում ընդհանուր 109453 ընտրողից մասնակցել է 26417-ը կամ 24.14 տոկոսը: Գորիսում 20696 ընտրողից մասնակցել է 10400-ը կամ 50,25 տոկոսը: Տաթեւում 4173 ընտրողից քվեարկել է 2615-ը կամ 62,66 տոկոսը: Տեղ համայնքում 3890 ընտրողից մասնակցել
Նախնական տվյալներով ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքը
Հայտնի են Գորիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում 4 բնակավայրերի քվեարկության նախնական տվյալները։ Նախնական տվյալներով ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքը։ Բարձրավանում (34/18 ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 37, ՔՊ-ի օգտին՝ 33 բնակիչ։ Շուռնուխում (34/17՝ ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 42, ՔՊ-ն՝ 14 քվե։ Որոտանում (34/16 ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքի քվեների թիվը
Հոգու արևագալ (աղոթրանագիր)
«Աղոթք անքնին տիառնագրության» Քո լույսերի մեջ կեցո վերստին Իմ լերկամարմինը` հողեղեն, կավահաճո ու տհաճ Ձուլիր ու խարանիր իմ մեղքերը քո´ եզերքին կենազեն արևածագի… Լուծի´ր անտարաշուք ու տրտում օրերն իմ անլուսե խավարի, Ես ծնրադիր քե՛զ եմ մեծարում, որ անձս բարձրացնեմ խավարասեր մեղքերի ծովից, Եվ լուսեղեն ու հլու արևաշողին միահյուսված ես տարասփռո՛ւմ եմ իմ տարերքը լույսի անցնոր,
«Գյումրեցիների մոտ կա անտարբերություն և հիասթափություն ընտրությունների նկատմամբ»․ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու
Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը քվեարկեց Գյումրու Սլաբոդկա թաղամասի թիվ 1-ին դպրոցում տեղակայված թիվ 31/46։ Նա մեզ հետ զրույցում ընտրություններին մասնակցելու պասիվությունը բացատրեց հիասթափությամբ։ «Մենք քարոզարշավի ժամանակ էլ ենք նկատել, որ գյումրեցիների մոտ կա անտարբերություն և հիասթափություն ընտրությունների նկատմամբ։ Տարիների ընթացքում ընտրությունների արդյունքում բան չի փոխվել, մարդիկ հույս են
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում․ ՀԱԿ
Հոկտեմբերի 15-ին իր մահկանացուն կնքեց նշանավոր պետական գործիչ, ականավոր գրող, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Վանո Սիրադեղյանը՝ մեր սիրելի Վանոն։ Արձակագիր Վանոյի արժեքը և իրական տեղը հայ գրականության մեջ լավագույնս ներկայացված է մեծն Հրանտ Մաթևոսյանի հետևյալ տողերում․ «Հայ գրականության մեջ Վանոյի կարիքը կար, Վանոյի տեղը նշված էր
«Իրենց մասին մեծ կարծիք ունեն, մի քանի ժամ անց կտեսնենք՝ ժողովուրդն ինչ վերաբերմունք ունի ՔՊ-ի նկատմամբ»․ Գյումրու ՀՀԿ-ի թեկնածու
Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետական» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղուկասյանը իր ընտրությունը կատարեց Սլաբոդկա թաղամասի թիվ 1-ին դպրոցում տեղակայված 31/46 ընտրատեղամասում։ Նա ՀՀԿ-ի շանսերը Գյումրիում գնահատեց շատ բարձր։ «Քարոզարշավի ժամանակ մենք բացարձակապես չնկատեցինք վատ տրամադրվածություն մեր հանդեպ, ամենայն անկեղծությամբ եմ ասում, ընդհակառակը ժողովուրդը շատ բարյացակամ վերաբերմունք ցույց տվեց մեր հանդեպ, շրջել ենք փողոցներով, թաղերով, բակերով»,-ասաց
Ընտրատեղամասի շենքը նկարահանող լրագրողից վստահված անձը պահանջել է ցույց տալ նկարահանումը և ջնջել իր մասնակցությամբ կադրերը
Դիլիջանում այսօր անցկացվող ՏԻՄ ընտրությունները լուսաբանելիս միջադեպ է տեղի ունեցել ընտրատեղամասերից մեկի դիմաց: Ընտրատեղամասի շենքը նկարահանելիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Վանուշ Փիլոյանը կոպիտ վարքագծով պահանջել է Aravot.am-ի լրագրողից դադարեցնել նկարահանումը, քանի որ ինքը չի ցանկանում հայտնվել կադրում, իսկ լրագրողը տեղեկացրել է, որ ինքը հանրային տարածքն է նկարահանում, և եթե վերջինս չի ցանկանում հայտնվել կադրում
Ռուբենն իր մեջ մեկտեղում էր իսկական տղամարդուն հատուկ որակ, բարձր պրոֆեսիոնալիզմ և մեծ պատասխանատվություն․ Ռուբեն Հակոբյան
Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Ննջիր խաղաղությամբ, Ռուբեն։ 96-ի նախագահական ընտրություններից հետո ԱԺ մի քանի պատգամավորներիս այսօրվա թիվ մեկի նախահոր հրահանգով զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից և մահապատժի հոդվածներով կալանավորեցին։ Մեղքերս աննախադեպ ընտրակեղծիքների դեմ պայքարելն էր։ Իմ դատապաշտանը Ռուբեն Սահակյան էր, ում ճանաչում էի վաղուց և, հանգամանքների բերումով, ամենօրյա շփումների մեջ էինք։ Ռուբենը կոորդինացնում էր Հրանտ-Վահանի
Դիլիջանի ՏԻՄ ընտրությունները․ Հանուն ինչի են քվեարկել ընտրություններին մասնակցող թեկնածուները
Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ Դիլիջան համայնքի ընտրողները սրտացավ են իրենց քաղաքի համար և հետևողական են․ « Ընտրություններին տեղացիները ակտիվ մասնակցում են և ես վստահում եմ իմ Դիլիջանին:
Մեղրիի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները
Մեղրիի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ Կուրիս «Ազատական»-8, «Ապրելու երկիր»-4, «Հանրապետություն»-4 ՔՊ-15 Գուդեմնիս «Ազատական»-2 «Ապրելու երկիր»-2 «Հանրապետություն»-1 ՔՊ-7 Լիճք «Ազատական»-6, «Ապրելու երկիր»-6 «Հանրապետություն»-35 Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































