Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրեցիների մոտ կա անտարբերություն և հիասթափություն ընտրությունների նկատմամբ»․ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու 

Հոկտեմբեր 17,2021 21:35

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը քվեարկեց Գյումրու Սլաբոդկա թաղամասի թիվ 1-ին դպրոցում տեղակայված թիվ 31/46։ Նա մեզ հետ զրույցում  ընտրություններին մասնակցելու պասիվությունը բացատրեց հիասթափությամբ։

«Մենք քարոզարշավի ժամանակ էլ ենք նկատել, որ գյումրեցիների մոտ կա անտարբերություն և հիասթափություն ընտրությունների նկատմամբ։ Տարիների ընթացքում ընտրությունների արդյունքում բան չի փոխվել, մարդիկ հույս են կապել, բայց արդյունք չի եղել, կամ քիչ է  եղել, այդ պատճառով հիասթափված են։ Մենք միշտ կոչ եք արել մասնակցել,  ոչ թե քվեարկեք մեր օգտին, այլ մասնակցեք, թող ձեր որոշմամբ լինի», -ասաց թեկնածուն։

Նա նշում է, որ իրենք հաղթելու են, այդպես է ցույց տվել քարոզարշավի ընթացքում իրենց կատարած վերլուծությունները։

Թիվ 31/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արա Նախշքարյանը ևս նշում է, որ մասնակցությունը պասիվ է,  ժամը 13․00-ի սահմաններում  1664 ընտրողներից 150-ն էին մասնակցել։

«Սլաբոդկա թաղամասի ընտրատեղամասերը, որտեղ գուցե ժամանակին սկանդալներ են եղել, հիմա այդպես չէ։ Ժողովուրդը մի խոսք ունի, ասում է՝ սատանան այդքան վտանգավոր չէ, ինչքան իր անունը։ Ես ամեն դեպքում չեմ տեսել, ինքս սկանդալային մարդ չեմ, հանձնաժողովը ինչպես կարգն է, աշխատում է։ Ես դժգոհ եմ  միայն մասնակցությունից։ Փառք Աստծո, այս պահի դրությամբ որևէ միջադեպ չի եղել»,-ասաց Արա Նախշքարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031