Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջատարը «Բալասանյան դաշինքն» է․ տվյալներ Գյումրու 57 ընտրատեղամասերից

Հոկտեմբեր 17,2021 23:40

«Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը ժամը 23.16-ի դրությամբ նախնական արդյունքներ է հրապարակել Գյումրու 57 ընտրատեղամասից։ Նշենք, որ  Գյումրիում կա 82 ընտրատեղամաս։

Ըստ այդ տվյալների,առաջատարը «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն է, որը հավաքել է ձայների  36,12 տոկոսը, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 29,44 տոկոս։

Երրորդ տեղում «Զարթոնք»-ն է ՝ 11,27 տոկոս, 4-րդ տեղում ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն է ՝ 5,72 տոկոս։

Այնուհետ ՀՀԿ-ն է ՝ 5,01 տոկոս,  «Հայրաքաղաք» դաշինքը՝ 4,32 տոկոս, «Գյումրին կռնա» դաշինքը՝ 3,29 տոկոս։

«Թասիբով դաշինքը» հավաքել է 2․22 տոկոս, իսկ ամենաքիչն այս պահի դրությամբ Հովհաննես Մարգարյանի «Արժանապատիվ ուղի» կուսակցության հավաքած ձայներ են՝ 1,61 տոկոս։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031