Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց մասին մեծ կարծիք ունեն, մի քանի ժամ անց կտեսնենք՝  ժողովուրդն ինչ վերաբերմունք ունի ՔՊ-ի նկատմամբ»․ Գյումրու ՀՀԿ-ի թեկնածու

Հոկտեմբեր 17,2021 21:22

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետական» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղուկասյանը իր ընտրությունը կատարեց Սլաբոդկա թաղամասի թիվ 1-ին դպրոցում տեղակայված 31/46 ընտրատեղամասում։ Նա ՀՀԿ-ի շանսերը Գյումրիում գնահատեց շատ բարձր։

«Քարոզարշավի ժամանակ մենք բացարձակապես չնկատեցինք վատ տրամադրվածություն մեր հանդեպ, ամենայն անկեղծությամբ եմ ասում, ընդհակառակը ժողովուրդը շատ բարյացակամ վերաբերմունք ցույց տվեց մեր հանդեպ, շրջել ենք փողոցներով, թաղերով, բակերով»,-ասաց թեկնածուն։

Արտյոմ Ղուկասյանի կարծիքով առաջնահերթ անհրաժեշտ է  Գյումրիում մթնոլորտը փոխել, քանի որ արատավոր երևույթ են մտցրել ժողովրդի մեջ,  ատելություն կա մեկը մյուսի հանդեպ։

Թեկնածուն նշում է, որ ավագանու կազմում ընդգրկվելու դեպքում բացառվում է համագործակցությունը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, իսկ մնացած ուժերի դեպքում, կտեսնեն, թե ովքեր կլինեն ներսում։

«Դաշտում հայտնվել են այնպիսի ուժեր, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարողներ են։ Մենք, բնականաբար, չենք համագործակցի իրենց հետ։ Ֆեյք քաղաքական ուժեր են, որոնք մասնակցում են ՔՊ-ին սատարելու , մենք ուսումնասիրելով եկել են այդ եզրակացության», -ասաց Արտյոմ Ղուկասյանը։

Թե ինչ շանսեր ունի ՔՊ-ն, ՀՀԿ-ի թեկնածուն ասում է․ «Իրենց հարցրեք, իրենք իրենց մասին մեծ կարծիք ունեն, խոսում են 60-70 տոկոսներից։ Ժամանակը ցույց կտա, մի քանի ժամ մնաց, մենք համբերատարությամբ սպասում ենք,  մի քանի ժամն էլ, կտեսնենք ժողովուրդն ինչ վերաբերմունք ունի իրենց նկատմամբ»։

Թեկնածուն, հակադարձելով Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի այն հայտարարությանը, թե 30 տարի մարդկանց սոված են թողել, դրա համար էլ սոցիալական աջակցություն են տրամադրում՝ 50 հազարական դրամի չափով, ասաց․ «Կա իշխանություն, որը 3 տարի է՝ ձեր աչքի առաջ ոչինչ չի անում  այս երկրի համար։ Ինչպես ասում են՝ մեկը բաժակը  կիսով չափ լիքն է տեսնում, մյուսը կիսով չափ դատարկ, այս մարդիկ 3 տարի նշում են բաժակի դատարկ մասը, բայց չեն նշում, թե բաժակն ինչքան է լցված, ինչ աշխատանքներ են կատարված։ Ոնց ասեմ, և՛ գործ չեն անում, և՛ փորձում են դիմացինին սևացնելով՝ իրենց հեղինակությունը պահել։ Իմ կարծիքով, դա երկար չի տևի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031