Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ին չհաջողվեց Գյումրիում ստանալ իր ուզած ձայները․ առաջին տեղում «Բալասանյան դաշինք»-ն է

Հոկտեմբեր 18,2021 00:15

Արդեն հայտնի են Գյումրու թվով 82 ընտրատեղամասերի նախնական արդյունքները․ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը հավաքել է 36,59 տոկոս, 9637 ձայն, «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցությունը՝  29,56 տոկոս, 7785 ձայն։

3-րդ տեղում «Զարթոնք» կուսակցությունը՝ 10,6 տոկոս, հավաքել է 2793 ձայն։

4-րդ տեղում  «Ապրելու երկիր» կուսակցությունն է՝ 5,65 տոկոս, հավաքել է 1489 ձայն։

5-րդ տեղում ՀՀԿ-ն է՝ 5,06 տոկոս, ստացել է 1333 ձայն։

6-րդ տեղում «Հայրաքաղաք» դաշինքն է՝ 4,41 տոկոս, 1162 ձայնով։

7-րդ տեղում «Գյումրին կռնա» դաշինքն է՝ 3,43 տոկոս, ստացել է 904 քվե։

8-րդ տեղում «Թասիբով դաշինքն» է՝ 2,23 տոկոս, ստացել է 586 ձայն։

9-րդ տեղում Հովհաննես Մարգարյանի «Արժանապատիվ ուղի» կուսակցությունն է՝ 1,47 տոկոս՝ 388 ձայն։

Իսկ 10-րդ տեղում Կոմունիստական կուսակցությունն է՝ 0,99 տոկոս, ստացել է 260 ձայն։

Ըստ էության ոչ մի քաղաքական ուժի չհաջողվեց հավաքել ձայների կեսից ավելին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031