Օրվա լրահոսը
«Ես գուշակ չեմ». Տիգրան Արզաքանցյան
«Ես գուշակ չեմ, որ մի քանի ամսվա, մի քանի տարվա պատմություն հենց հիմա ձեզ արտահայտեմ։ Դուք ամեն ինչին էլ հետևողական կլինեք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը՝ պատասխանելով հարցին՝ «Ալյանսը» վերջի՞ն կուսակցությունն է, որին ինքն անդամակցում է: Հիշեցնենք, նախընտրական շրջանում Տիգրան Արզաքանցյանը համագործակցում էր Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ, իսկ այսօր նա անդամակցեց
«Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանը
ԱՄԷ Դուբայ քաղաքում պաշտոնապես մեկնարկել է համաշխարհային ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ «Էքսպո 2020 Դուբայ» ցուցահանդեսը: Խոշորագույն այս իրադարձության բացման արարողությունն անցկացվել է Դուբայի հարևանությամբ հատուկ էքսպոյի անցկացման համար կառուցված քաղաքի Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում։ 90 րոպե տևողությամբ շոուի ընթացքում 360Օ պտտվող բեմում ելույթ է ունեցել ավելի քան 1000 մարդ՝ անհատ կատարողներ և խմբեր։ Աշխարհի ավելի
«Թշնամին լկտիաբար տիրում է մեր սահմանները, որ կողմից ուզում, մտնում է». Տիգրան Արզաքանցյան
«Ես հայոց լեզուն այն ձևի չեմ տիրապետում, ոնց որ այսօր գեղեցիկ խոսք ասողները, գեղեցիկ ճառ կարդացողները, որ գեղեցիկ ձևով մեր երկիրը հանձնում են»
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կկատարի Լիտվայի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հրավերով, հոկտեմբերի 3-4-ը պաշտոնական այց կկատարի Լիտվայի Հանրապետություն՝ Վիլնյուս և Կաունաս քաղաքներ։ Վիլնյուսում Հայաստանի վարչապետը բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնի Լիտվայի վարչապետի հետ։ Բանակցությունների ավարտից հետո նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի մամուլի համատեղ ասուլիսը, որի շրջանակում երկու երկրների վարչապետները հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն
«Պիտի ունենանք էնպիսի իշխանություն, որ չվախենա Վլադիմիր Պուտինի տրամադրությունը գցի». Տիգրան Ուրիխանյան
«Մենք այլևս ազատ ենք՝ հագցնելու էնպես, որ հագնվեք ու ճանապարհվեք»
Երկու ժամկետային զինծառայող հայտարարել են, որ չեն ցանկանում վերադառնալ իրենց ծառայության վայրեր․ նրանք ձերբակալվել են․ ՔԿ
ՀՀ տարբեր զորամասերի ժամկետային զինծառայողներ` շարքայիններ Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն, իրենց տրամադրված հերթական արձակուրդի ժամկետը լրանալուց հետո հայտարարել են, որ չեն ցանկանում վերադառնալ իրենց ծառայության վայրեր և հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում` 2021թ. հոկտեմբերի 1-ին, Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ
«Հենց մեր թիմն ամեն ինչ արել է, որ դատավորներն անհանգստություն չունենան»․ Անդրեասյանը վստահեցնում է՝ որեւէ լավ դատավոր չի տուժի
Իրենց թվում է, որ եթե իրենց ժամանակ եղել են սիրելի եւ ոչ սիրելի դատավորներ, ուրեմն իմ ժամանակ էլ են լինելու
Նիկոլ Փաշինյանն ու Ռոման Տրոցենկոն քննարկել են ԶՊՄԿ-ի կողմից նախատեսվող նոր ներդրումային ծրագրերն ու նախագծերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին: Զրուցակիցները քննարկել են ԶՊՄԿ-ի կողմից նախատեսվող նոր ներդրումային ծրագրերն ու նախագծերը: «Ողջունում եմ Ձեզ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերման համար, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է անցել ԶՊՄԿ-ի կապիտալի 15 տոկոսը: Հույս ունենք, որ այն բոլոր պայմանավորվածությունները,
«Ուզել եմ հենց 40 ասել, որպեսզի բարձրացնեմ դատարանների հեղինակությունը»․ նախարարը՝ 40 դատավորի ցուցակի մասին
240 ազնիվ դատավորի կողքին եթե կան թեկուզ 40 անազնիվը, ճիշտ չէ, երբ ընդհանրական ասում ենք, թե դատական համակարգը կոռումպացված է
Արսեն Հարությունյանը երկրորդ վստահ հաղթանակը տարավ աշխարհի առաջնությունում
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում այսօր մեկնարկած աշխարհի առաջնությունում երկրորդ վստահ հաղթանակը տարավ ու մտավ կիսաեզրափակիչ: Երկրորդ գոտեմարտում հայաստանցի ըմբիշը 8:2 հաշվով պարտության մատնեց Բահրեյնը ներկայացնող Ալիբեգ Ալիբեգովին: Կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտելու է ամերիկացի Դայթոն Ֆիքս եւ հնդիկ Ռավինդեր Ռավինդեր զույգի հաղթողի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 7-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 4-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի ցերեկը կբարձրանա 1-2, հոկտեմբերի 4-6-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 7-ին սպասվում է առանց
Նոտարիատը Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից է․ Կարեն Անդրեասյան
Նոտարիատը Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից է․ այդ մասին են վկայում այն փաստերը, թե վերջին երկու տարիների ընթացքում որքան քիչ կարգապահական պատասխանատվության միջոցներ են կիրառվել նոտարների նկատմամբ։ Եվրոպայի նոտարների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Կառավարության ու իր անունից շնորհավորել բոլոր նոտարներին մասնագիտական օրվա առիթով։ Նախարարը շնորհակալություն
Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով
Նորվեգիայում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը հանդես է գալիս չորս ըմբիշով` Արսեն Հարությունյան՝ 61 կգ քաշային կարգ, Վազգեն Թեւանյան՝ 65 կգ, Արման Անդրեասյան՝ 70 կգ եւ Արման Ավագյան՝ 79 կգ: Այսօր Օսլոյի մրցահարթակում աշխատում է միայն 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Նրա առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում Ղազախստանը ներկայացնող Ադլան
Պարզաբանում․ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը հակասո՞ւմ է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների դրույթներին
Արդյո՞ք 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթներին։ Պարզաբանում է Առողջապահության մասին օրենքի և բիոէթիկայի հետազոտական խմբի ղեկավար, «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի միջազգային խորհրդատու Խոաքին դե լա Քուևասը։ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Անցկացվել է վերապատրաստման դասընթաց բեռնարկղերի վերահսկողության ծրագրի իրականացման շրջանակում
Ծրագրի նպատակն է ուժեղացնել բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել
Հոկտեմբերի 1-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13315 քաղաքացու հետազոտություն, որից
«Լեռնային Ղարաբաղ․ անուշադրության մատնված պատերազմի թատերաբեմ»․ բացօթյա ցուցահանդես Բելգիայում
Երեկ ի հիշատակ երկրորդ արցախյան պատերազմի զոհերի տարելիցի Բրյուսելի Իքսել համայնքի ամենաբանուկ հրապարակներից մեկում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղ․ անուշադրության մատնված պատերազմի թատերաբեմ» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որն ուղեկցվեց հայկական երաժշտական երեկոյով։ Տարեսկզբին Իքսել համայնքի բնակչուհի Լիզա Աբաջյանի կողմից ներկայացված միջնորդագրի շնորհիվ համայնքը նախաձեռնել էր բնակչության իրազեկման միջոցառումների մի շարք, որին միացել էին նաև
Պետրոս Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր
Հայաստանցի 19-ամյա ծանրորդ, 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը, որն այսօրվա մեր միակ մասնակիցն էր Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, դարձավ բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում նրա բարձրացրած 155, հրումում՝ 194 եւ երկամարտի արդյունքով՝ 349 կիլոգրամները երրորդ ցուցանիշն էին մինչեւ 20 տարեկանների այս քաշային խմբի պայքարում: Վաղն՝ առաջնության եզրափակիչ օրը, Հայաստանից մրցահարթակ կմտնեն U23
Քննարկվել են կանանց զինվորական ծառայությանն առնչվող հարցեր
Հոկտեմբերի 1-ին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի կրթական, մշտադիտարկման, վերլուծական և հետազոտական բաժնի պետ Մարինա Սիմոնյանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «Պաշտպանության բանակում կանանց ներգրավվածության խթանումը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: Միջոցառման նպատակն էր քննարկել կանանց զինվորական ծառայության առնչվող հարցերը և նախորոշել պաշտպանության բանակում կանանց զինվորական ծառայության առավել արդյունավետ ուղղությունները, խթանել բարոյահոգեբանական կայուն վիճակի
«Ռուսները Արցախը Երեւանից Բաքվին հանձնող-ընդունող հանձնաժողովն են նախագահում»
«Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Արմեն Աղայանը: -ԵԽԽՎ-ն օրերս ընդունեց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետեւանքների վերաբերյալ բանաձեւը, որտեղ, այլ հարցերի թվում, երկու երկրներին կոչ է արվում սկսել բանակցություններ սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ եւ ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ մասին է այս բանաձեւը: -Ոչինչի
Ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումների գործով ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ս.Գ.-ն: Նույն օրը վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար
Հայաստանի օգտին լրտեսության կասկածանքով Ադրբեջանում մարդ է ձերբակալվել
Ադրբեջանում ձերբակալվել է 1970թ. ծնված Զաքիև Այդին Զաքի օղլուն՝ Հայաստանի հետախուզության հետ գործակցելու կասկածանքով: Այս մասին հայտնել են Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունից: Նշվում է, որ Զաքիևն առաջադրանքները ստացել է արտասահմանում գտնվող երրորդ անձանց միջոցով: Այդ կերպ, նա Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի մասին տվյալներ, տարածել է հայկական կողմից ստացած կեղծ տեքստերը, որոնք նպատակ ունեին
Անհատ ձեռնարկատերը դիմել էր Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին՝ ընդգծելով, որ այն անհրաժեշտ է, որպեսզի տարբեր իրավահարաբերություններում գտնվող կողմերը ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետեւանքները եւ վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների եւ պարտավորությունների հարցում: Ըստ ՍԴ-ի՝ «Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե
Լիլիթ Մակունցը ոստիկանություն է կանչել՝ երիտասարդ դաշնակցականների բողոքի լուռ ակցիան ցրելու համար․ ՀՅԴ
Միացյալ Նահանգներում Հայաստանի նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցը ոստիկանություն է կանչել՝ երիտասարդ դաշնակցականների բողոքի լուռ ակցիան ցրելու համար: Մակունցը Վաշինգտոնում մեր դեսպանատանը Հայաստանի 30-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել: Դրսում հավաքվել էին երիտասարդ դաշնակցականները՝ ներսում անցկացվող միջոցառումը որակելով վիրավորական, երբ հայ ռազմագերիները դեռ Բաքվում են: Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ հենց այս հարցը պետք է առաջնահերթ լիներ: Նախ դեսպանատան
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան․ Ոչ բոլոր ճակատամարտերում են բոլորը հաղթող դուրս գալիս․ «Հրապարակ»
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, երեկ մեզ հետ զրույցում անդրադառնալով Դավիթ Տոնոյանի ձերբակալության թեմային, ասել էր, թե չի բացառում, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին եւս իրավապահներն անդրադառնան, բայց ո՛չ այս գործի շրջանակներում։ Առիթն օգտագործելով՝ Տիրան Խաչատրյանին հարցեր ուղղեցինք նաեւ Օնիկ Գասպարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի, հետո՝ վարչական դատարան դիմելու
«Առանց ինտրիգների հնարավոր էլ չէ»
Հարցազրույց բուլղարացի պրոդյուսեր Աթանաս (Նասկո) Լազարովի հետ – Վերջերս Վառնայում անցկացվել է «Միստր Բուլղարիա» ամենամյա մրցույթը, որի հիմնադիրն եք։ Ժյուրիի կազմում էին հայտնի անուններ՝ «Ակցենտ» խմբի մեներգիչ Ադրիան Սինան, փոփ երգչուհի Անդրեան, դիզայներ Կատալին Բոտեզատուն, դիետոլոգ Էնջի Կասաբիեն, մոդել Ռաբի Էլ Զեյնը եւ հայաստանցի պրոդյուսեր Դավիթ Ղարիբյանը… – Դավիթի հետ ծանոթացել եմ 2016թ., Ռումինիայում անցկացված
Պատրաստ լինել մեր ներսում հանրային կոնենսուսի, կտրուկ ուժեղացնել հայկական աշխարհի գործոնը․ Արմեն Գեւորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանի թելեգրամյան գրառումը Սիրելի բարեկամներ, Վերջին շրջանում մեր երկրի շուրջ իրադարձությունները ձեռք են բերում մեծ անորոշություն և այդպիսով դառնում տագնապալի: Շատերը կասեն՝ ի՞նչ կարող է ավելի վատ լինել 44 -օրյա պատերազմից հետո: Իհարկե պարտված պատերազմը, իր ձևաչափով, ուներ սահմանափակ, բայց որոշիչ բնույթ: Այն սկիզբ դրեց տարածաշրջանում աշխարհաքաղաքական
Բանաստեղծի հույզերի նրբագեղ գույները
Նորերս լույս տեսած «Կարոտի երկիր» գիրք-ժողովածուում Հայ գեղարվեստական գրականությունը հարստացավ եւս մեկ հրատարակությամբ։ Լույս է տեսել Գրիգոր Ծատուրյանի «Կարոտի երկիր» գիրքը (2021, 344 էջ), որն աչքի է ընկնում բովանդակային հարուստ կառուցվածքով եւ կարոտի թեման նորովի զարգացնելու յուրահատուկ առանձնահատկություններով։ Գրքի բոլոր բաժիններում ներկայացվող բանաստեղծությունները բխում են իրական կյանքից, կենդանի գույներով արտահայտում են հայրենիքի, սիրո եւ մարդկային
Պետքարտուղարի տեղակալ․ «ԱՄՆ-ն աջակցում է դիվանագիտական ջանքերին՝ Թուրքիայի հետ Հայաստանի փակ սահմանների վերաբացման ուղղությամբ»․ «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ միտված ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և կայուն տնտեսական աճ խրախուսելու համար իրականացվող բարեփոխումներին, Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում իր ելույթում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան: Միջոցառումը սեպտեմբերի 30-ին կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը: Պետքարտուղարի տեղակալի խոսքով՝ Վաշինգտոնը ողջունում է ԵԱՀԿ զեկույցի դրական գնահատականը
Արցախում շինաշխատանքներ իրականացնելու համար նաեւ Իրանից է աշխատուժ ժամանել․ «Ժողովուրդ»
Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ասում է, որ Արցախում ընթացող շինարարական աշխատանքներին մասնակցում են թե՛ Հայաստանից ժամանած, թե՛ Արցախի քաղաքացիները։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով հանգամանքին, որ Արցախում շինաշխատանքներ իրականացնելու համար նաեւ Իրանից է աշխատուժ ժամանել՝ նշում է. «Չեմ կարող ասել, թե կոնկերտ ինչ աշխատուժ է եղել, բայց գիտեմ, որ արտասահմանյան մասնագետներ են գալիս,


















































