Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

Հոկտեմբեր 02,2021 15:25

Նորվեգիայում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը հանդես է գալիս չորս ըմբիշով` Արսեն Հարությունյան՝ 61 կգ քաշային կարգ, Վազգեն Թեւանյան՝ 65 կգ, Արման Անդրեասյան՝ 70 կգ եւ Արման Ավագյան՝ 79 կգ:

Այսօր Օսլոյի մրցահարթակում աշխատում է միայն 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Նրա առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում Ղազախստանը ներկայացնող Ադլան Ասկարովն էր: Գոտեմարտի սկիզբը հայ ըմբիշի համար հաջող չդասավորվեց.  Արսենը պարտվում էր 0:6 հաշվով: Սակայն նա կարողացավ հավաքել ուժերը, կենտրոնանալ եւ դրսեւորելով հաղթանակի հասնելու կամք, ի վերջո, վստահ առավելության հասավ մրցակցի նկատմամբ՝ 18:10:

Քառորդ եզրափակչում Արսենի մրցակիցը Ալիբեգ Ալիբեգովն է՝ Բահրեյնից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031