Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր

Հոկտեմբեր 02,2021 14:13 Share

Հայաստանցի 19-ամյա ծանրորդ, 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը, որն այսօրվա մեր միակ մասնակիցն էր Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, դարձավ բրոնզե մեդալակիր:

Պոկում վարժությունում նրա բարձրացրած 155, հրումում՝ 194 եւ երկամարտի արդյունքով՝ 349 կիլոգրամները երրորդ ցուցանիշն էին մինչեւ 20 տարեկանների այս քաշային խմբի պայքարում:

Վաղն՝ առաջնության եզրափակիչ օրը, Հայաստանից մրցահարթակ կմտնեն U23 տարիքային խմբի ներկայացուցիչներ՝ 109 քաշային Արսեն Մարտիրոսյանը եւ գերծանր քաշայիններ Արփինե Դալալյանն ու Վարազդատ Լալայանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել