Օրվա լրահոսը
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 19-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 79 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Հիշեցնենք, որ
Գագիկ Մինասյան. «Այսօր մենք մոտենում ենք մեր անկախության տարեդարձին՝ բոլոր ձեռքբերումները, հույզերը խորտակած, որով մեր անկախության սերունդն ապրել է վերջին 30 տարիներին»
ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը Հանրապետության հրապարակում էր: Նա եկել էր աջակցելու սեպտեմբերի 21-ին նախատեսվող գունագեղ տոնակատարության դեմ բողոքող զոհված զինվորների հարազատներին: «Այսօր մենք մոտենում ենք մեր անկախության տարեդարձին, սակայն բոլոր այն ձեռքբերումները, հույզերը խորտակած, որով մեր անկախության սերունդն ապրել է վերջին 30 տարիներին: Կարծում եմ՝ մենք պետք է հասկանանք, թե այս հանգրվանում
Զոհվածի եղբայր. «Նաիրի Սարգսյանը սուտ տեղեկություն է տարածել»
«Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը հայտարարել էր, թե զոհվածների 16 ծնողներ գնացել են իրենց մոտ, որոնց ներկայացրել են գունագեղ կոչվող միջոցառման փոփոխված ծրագիրը եւ այդ ծնողները տվել են իրենց հավանությունը; Բայց ինձ զանգահարել է այդ հանդիպմանը մասնակցած երկու ծնող եւ տեղեկացրել, որ նման բան չի եղել, որ, իրոք, հանդիպել են, իրենց ներկայացրել են ծրագիրը եւ
Սպիտակ Թուղթ․ նոր ուսումնասիրություն Հայաստանի ռազմավարական մտածողության եւ նրա ապագայի տարբերակների վերաբերյալ
2020 թ. սեպտեմբերյան պատերազմն ընդգծեց Հայաստանի դիրքի եւ քաղաքականության մի շարք թույլ կողմերը: Այն նաեւ առիթ դարձավ մի շարք հրապարակումների, որոնք վերլուծում են այս խնդիրները կամ ապագա քաղաքականության առնչությամբ որոշ խորհուրդներ առաջարկում։ Այժմ, ութ ամսվա հետազոտություններից եւ լայնածավալ խորհրդակցություններից հետո, նոր զեկույց է հրապարակվել՝ որպես Սպիտակ Թուղթ, որը մանրամասնորեն եւ խորությամբ ուսումնասիրում է այն խզվածքները,
Ավտոբուսի քերված դրոշը փոխարինվել է նորով․ Արցախի հանրային հեռուստատեսության անդրադարձը
Կապան-Գորիս ճանապարհին այս անգամ ադրբեջանցի զինվորականների թիրախում են հայտնվել արցախցի երեխաները: Այս դեպքում խնդիրը ոչ թե մեքենայի համարանիշներն են եղել, այլ մեքենայի վրա պատկերված Արցախի դրոշը: Երեկվանից շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը վնասում մեքենան՝ քերելով դրոշի պատկերը:
«Գալաքսի» ընկերությունների խումբը նշում է հիմնադրման 22-րդ տարեդարձը. ռոք-դասական երաժշտության երեկո աշխատակիցների և գործընկերների համար
«Գալաքսի» ընկերությունների խումբը 22 տարեկան է: Հայաստանի առաջին ու խոշորագույն կոնգլոմերատներից մեկը, որը միավորում է 2500 աշխատակից 15 ընկերություններում, Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի դահլիճում հանդիսավոր նշեց իր 22-ամյակը` համախմբված ու ուժեղ լինելու համար իր երախտիքը հայտնելով խմբի աշխատակազմերին, գործընկերներին, աջակիցներին: Շնորհակալության երեկոյին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր Հարություն Արզումանյան) առաջին անգամ կատարեց «Գալաքսիի» համար
Գունագեղ տոնակատարությանը դեմ ակցիայի խոսուն պաստառները (ֆոտոշարք)
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում անկախության 30-ամյակը եւ 44-օրյա ու արցախյան նախորդ պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակը մասշտաբային ու գունագեղ տոնակատարությամբ նշելու դեմ այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անհամաձայնության հավաք էին իրականացնում մի քանի հարյուր քաղաքացիներ: Նրանք ցանկանում էին քայլերթով գնալ Հանրապետության հրապարակ, որտեղ նույն պահանջով կառավարության շենքի առջեւ ակցիա էին անում որդեկորույս ծնողները: Սակայն ոստիկանությունը
Գաթայի փառատոնը` Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում. պատրաստվել է ամենամեծ չափսեր ունեցող գաթան
Այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Արենի համայնքի Խաչիկ բնակավայր, որտեղ ընթանում է Հայաստանի գունավոր և թերևս ամենահամեղ տոնակատարությունը՝ Գաթայի փառատոնը: Արդեն 7 տարի անընդմեջ Խաչիկ գյուղի բնակիչները հավաքվում են նշելու այս գեղեցիկ տոնը և իրենց հյուրընկալ դռներն են բացում հազարավոր այցելուների առջև՝ ոչ միայն ողջ Հայաստանի տարածքից, այլև արտերկրից: Մարզպետ Արարատ Գրիգորյանը
Լեռնապատում կազմակերպվեց ԱԹՍ-ների մրցույթ
Լոռու մարզի Լեռնապատ համայնքում ստեղծված անօդաչու թռչող սարքերի օդանավակայանում այսօր կազմակերպվեցին առաջին թռիչքները: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան կրակի օջախի, տուժածի հայտնաբերում ու գոյատեւման փաթեթի առաքում, հեղուկ նյութի սփռում վարժությունները: Մասնագետները նշում են, որ այս տեսակ սարքավորումներ ստեղծելը կարեւոր ներդրում է երկրի համար. «Անցած երկու պատերազմները ցույց տվեցին, որ դրանց կիրառումը ոչ միայն ռազմական, բայց նաեւ
ԵՊՀ պատվիրակությունը մասնակցել է համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը
ԵՊՀ պատվիրակությունն արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրով համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը։ «100 տուն Արցախում» նախագծի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Այս ծրագրով կառուցվելու են բնակարաններ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ: Ծրագիրն իրականացվում է «Ապրելու Արցախ»
«Օրրանը» կրկին մեկտեղեց բարեկամներին՝ հոգուտ բարեգործության
Արդեն 15-րդ տարի է, որ «Օրրանի» բարեգործական ընթրիքին ներկա են լինում ոչ միայն անհատ բարեկամները, այլեւ կորպորատիվ ընկերները
«Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում քննարկվել են համաշխարհային գնաճին վերաբերող հարցեր․ հիմնական բանախոսներից էր ՀՀ ԿԲ նախագահը
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 18-ին ներկա է գտնվել ամենամյա «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում անցկացված՝ գնաճին վերաբերող պանելային քննարկմանը, որի հիմնական բանախոսներից մեկը եղել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Քննարկվել են համաշխարհային գնաճին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել այն հարցին, թե ինչքան ժամանակ է պահպանվելու ներկա համաշխարհային
Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցը, որն առաջինն էր Անդրկովկասում, տոնում է 100-ամյակը
Այսօր «Գյումրու օր» տոնակատարությանը նշվեց նաև քաղաքի պատմական կենտրոնում գործող Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի 100-ամյակը։ Հիշեցնենք, որ կոլորիտային այս քաղաքի տոնն այս տարի նշվում էր զուսպ՝ առանց զանգվածային միջոցառումների, համերգների, պարզապես հյուրընկալել էին մի քանի պաշտոնատար անձանց՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, կառավարության մի քանի անդամների։ Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցն Անդրկովկասում առաջին պետական
Այս նոր աշխարհում, որը անվանում եմ քվանտային, դու առավելություն ունես և դու կարող ես կառուցել փոքր և ուժեղ պետություն. Արմեն Սարգսյան
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին Շամոնիում ամենամյա Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) շրջանակում մասնակցել է «Աշխարհաքաղաքականություն. ո՞ւր է շարժվում աշխարհը» խորագրով պլենար քննարկմանը։ Որպես գլխավոր բանախոս՝ նախագահ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։ Այդ համատեքստում խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, նախագահն ընդգծել է, որ Լեռնային
Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է․ Արցախի ԿԳՄՍ նախարար
Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր հանդիպեցի Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ Արցախի մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ Սպորտը քաղաքականացման ենթակա չէ, ահաբեկման՝ առավել ևս։ Մեր մարզիկները չեն տրվել թուրք
ՍԱՏՄ տեսուչները Էրեբունի վարչական շրջանում խախտումներ չեն արձանագրել
Շաբաթօրյա ստուգայցը ՀՀ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում էր։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրել: Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար
Հայտարարվել է «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության մասին
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարել է «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության մասին, որի նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Առաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու`
«Մի հատ էլ գոմիկներին բերեք լցրեք, սարքեք գունագեղ միջոցառում… այստե՛ղ է պայքարի տեղը, ոչ թե կոկո ջամբոների համերգներին տռճիկ տալը». Գեւորգ Պետրոսյան
Գեւորգ Պետրոսյանը դժգոհ է ընդդիմության պատգամավորների աշխատանքից: Նա ասաց. «Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգն ավելի է ամրապնդում, որ կարողանա ղեկավարի հավիտյանս հավիտենից: Ընդդիմադիրները մանդատները վերցրեցին այն պայմանով, որ փողոցային պայքարը լրացվի նաեւ ԱԺ-ում պայքարով, բայց այսօր չունենք փողոցային պայքար:
Հավերժացնել Արցախյան հերոսների հավաքական սխրանքը․ հայտարարություն
1988 թվականին վերսկսվեց Արցախում ապրող հայերի ինքնորոշման և ֆիզիկական գոյության համար պայքարը: 1991 թվականից այդ պայքարը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի, որը ձգվեց երեք տարի, սառեցվեց ու վերսկսվեց 2020 թվականին: Այս երեսուն տարիների ընթացքում Արցախի հայության իրավունքները թշնամուց պաշտպանելը ավելի քան 10 հազար մարդու կյանք է արժեցել: Տասնյակ հազարավորներ ունեցել են առողջության ժամանակավոր, տևական կամ ցմահ կորուստ:
«Ոստիկանները կանանց, տարեցներին ծեծելով տանում են, այդ սուտի լավ տղերքը թող գնան Կապան-Գորիսի ճանապարհին պայքարեն». Գեւորգ Պետրոսյան
«Սա ժողովրդին վախի մեջ պահելու փորձ է: Հիմա ես այստեղ կանգնած եմ, ոստիկանությունն ո՞վ է, որ գա մեկը ինձ կպնի: Հիմա քաղաքացին ինքնաբուխ հավաք է լինելու, ոստիկանությունը զգուշացնում է, որ ձերբակալելու է: Ոստիկանությունը վերազանցում է իր իրավասությունները»:
Քաշքշուկ, հրմշտոց ու լարված իրավիճակ. Ոստիկանները բերման ենթարկեցին գունագեղ տոնակատարության դեմ ցույց անող մոտ 2 տասնյակ քաղաքացիների
Ցույցի նախաձեռնողներից մեկը ելույթում ասաց. «Ձեր ամեն ինչն է սպասարկվելու Թուրքիայի կողմից, եթե դուք պատրաստ եք ծառայելու Թուրքիայի Հանրապետությանը, ապա մենք՝ ոչ»: Ոստիկանները ելույթի պահին նրան բռնի ուժով բերման ենթարկեցին: Սկսվեց հրմշտոց ու քաշքշուկ ու բոլոր ընդդիմացող ցուցարարներին եւս ոստիկանները նստեցրին ոստիկանական մեքենաները ու տարան բաժին:
«Ապարդյուն գործ է հեռացնել Արցախի դրոշն ու զինանշանը, չի հաջողվելու»․ Ալեն Սիմոնյանը՝ աղմկահարույց տեսանյութի մասին
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցնում են հայ երեխաներին տեղափոխող ավտոբուսը, ավտոբուսի վրայից էլ դանակով քերում Արցախի դրոշը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով՝ երեխաները Արցախի ֆուտբոլի երեխաների հավաքականի խաղացողներն են՝ 15-16 տարեկան, որոնք երթևեկում էին Որոտանի ճանապարհով: «Ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների
«Ասեք՝ Նիկոլը հա՞յ է, թե՞ թուրք». Այս խոսքի համար Անկախության տոնի դեմ ցույց անող քաղաքացուն ոստիկանները բերման ենթարկեցին
Ցուցարարները մտադիր են երթով շարժվել դեպի կառավարության շենք, որտեղ հավաքված են զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողները: Ոստիկանները նախապես ասել են, որ թույլ չեն տալու:
Ցմահ ազատազրկման դատապարտվածը տեղյակ չէ՝ ինչո՞ւ են տեղափոխել իրեն
ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի՝ «Վանոյի գործով» անցնող ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին նշանակված դիմումի քննությունը կրկին հետաձգվեց: Նա դիմել էր իրեն վաղաժամկետ պայմանական ազատման համար: Սպասվում էր, որ դատարան կգան վկաներ: Դատական նիստի օր չնշանակվեց, այն հետաձգվեց ՝ անորոշ ժամանակով: Գործը ազատության մեջ գտնվող չինովնիկները դատարան չէին ուղարկել: Դատական նիստից
«Իմ որոշումն է, ճիշտ որոշում եմ կայացրել, քննադատություններից էլ չեմ վախենում»․ Ալեն Սիմոնյանը՝ պարգևավճարների մասին
Այսօր Գյումրին նշում է իր տոնը, սակայն հետպատերազմյան տխուր իրավիճակով պայմանավորված քաղաքային իշխանություններն ու Գյումրու ավագանին որոշել են այն անցկացնել առանց տոնախմբությունների, զանգվածային միջոցառումների։ Միջոցառումների մեծ մասը մշակութային են՝ բացվեց Ֆրիդ Սողոյանի ցուցասրահը, ինչպես նաև ժողգործիքների պետական համույթի նոր շենքը։ Բացվեցին նաև անհատական ցուցահանդեսներ, նշվեց «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի 30-ամյակը, Մերկուրովի անվան նկարչական դպրոցի 100-ամյակը, Գյումրու
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում, 23-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է
«Այս աղետը պետք է դիտվի որպես կոչնակ՝ վերանայելու գերիշխող մոտեցումներն ու ենթադրությունները»
Կարո՞ղ է, արդյոք, Ֆրանսիան, եվրոպական այլ ենթադրյալ դաշնակիցների հետ համաձայնեցված, ստեղծել մի համագործակցություն՝ վերականգնելու Ռուսաստանի հետ Հայաստանի գործակցության հավասարակշռությունը:
«Սյունիքում ադրբեջանցիների քայլերը՝ Իրան-Հայաստան կապը կտրելուն ուղղված, որքանո՞վ է տեղավորվում ապաշրջափակման համատեքստում»
«Ճանապարհների ապաշրջափակման մասին խոսակցությունները ոչինչ չասող եւ ընդհանուր բնույթ են կրում։ Չի մասնավորեցվում, թե Ադրբեջանով կամ ադրբեջանաբնակ տարածքներով ինչպե՞ս է Հայաստանն աշխարհի հետ կապվելու»,- «Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: – Պատասխանելով հայ-իրանական ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին հարցին, նախօրեին, խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականի դեկտեմբերին ՀՀ Զինված ուժերը հետ են քաշվել դեպի Խորհրդային
Բոլորս անսահման սիրում ենք Գյումրին այնպես, ինչպես մեր ընտանիքները, տունն ու օջախը․ Արտյոմ Ղուկասյան
Սիրելի գյումրեցիներ, Այսօր նշում ենք մեր ամենասիրելի քաղաքի՝ Գյումրիի օրը։ Այս տարի այն չենք նշում ավանդական հանդիսություններով ու միջոցառումներով, քանի որ անցած տարի տեղի ունեցած դաժան պատերազմից հետո դեռևս չենք հաղթահարել մեր ցավը։ Գյումրին, ինչպես Հաայստանի բոլոր բնակավայրերը, պատերազմում ունեցել է մեծ թվով զոհեր, և այսօր մենք առաջին հերթին խոնարհվում ենք նրանց հավերժական հիշատակի առաջ։
«Վիրավորման օրը զանգեց, ասաց՝ Ան, ես լավ չեմ: Ասաց ու անջատեց»
«Պատերազմը սկսվեց հանկարծակի, բայց մեր բանակի մարտունակության շնորհիվ կարողացանք մարտնչել թշնամու դեմ ու պատասխան հակահարվածներ տալ։ Մարտավարական լուրջ կետեր պահելու ժամանակ, ցավոք, ունեցանք շատ կորուստներ, իմ դասակով հայտնվեցինք շրջափակման մեջ: Բարեհաջող ճեղքեցինք շրջափակումը, հակառակորդին պատճառելով մեծաթիվ մարդկային կորուստներ: Այդ ժամանակ ստացա ծանր վիրավորում եւ 7 ամիս բուժում ստացա։ Հիմա կրկին վերադարձել եմ ծառայության ու չնայած


















































