Լրահոս
Օրվա լրահոսը

Գաթայի փառատոնը` Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում. պատրաստվել է ամենամեծ չափսեր ունեցող գաթան

Սեպտեմբեր 18,2021 23:23

Այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Արենի համայնքի Խաչիկ բնակավայր, որտեղ ընթանում է Հայաստանի գունավոր և թերևս ամենահամեղ տոնակատարությունը՝ Գաթայի փառատոնը:

Արդեն 7 տարի անընդմեջ Խաչիկ գյուղի բնակիչները հավաքվում են նշելու այս գեղեցիկ տոնը և իրենց հյուրընկալ դռներն են բացում հազարավոր այցելուների առջև՝ ոչ միայն ողջ Հայաստանի տարածքից, այլև արտերկրից:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց միջոցառման կազմակերպիչներին և տեղի բնակչությանը, նշելով, որ փառատոնի արձանագրած հաջողությունները նրանց երկարատև և քրտնաջան աշխատանքի արդյունքն է:

«Խաչիկը բնակչության տքնաջան աշխատանքի և վճռականության խորհրդանիշն է, որտեղ իրար են միաձուլվում հարուստ ազգային ավանդույթներն ու ներկան: Համոզված եմ, որ ձեր եռանդը, ձեր սերն ու նվիրվածությունը ամենաջերմ արձագանքը կգտնեն հազարավոր մարդկանց սրտերում»:

Նշենք, որ այս տարի Խաչիկի բնակիչների ձեռքով պատրաստված ավանդական գաթան՝ 4.5 մետր տրամագծով, ամենամեծն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930