Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնապատում կազմակերպվեց ԱԹՍ-ների մրցույթ

Սեպտեմբեր 18,2021 22:42

Լոռու մարզի Լեռնապատ համայնքում ստեղծված անօդաչու թռչող սարքերի օդանավակայանում այսօր կազմակերպվեցին առաջին թռիչքները: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան կրակի օջախի, տուժածի հայտնաբերում ու գոյատեւման փաթեթի առաքում, հեղուկ նյութի սփռում վարժությունները:

Մասնագետները նշում են, որ այս տեսակ սարքավորումներ ստեղծելը կարեւոր ներդրում է երկրի համար. «Անցած երկու պատերազմները ցույց տվեցին, որ դրանց կիրառումը ոչ միայն ռազմական, բայց նաեւ տնտեսության այլ ոլորտներում նոր թափ է ստանում: Եվ մենք, շարունակելով Կարեն Վարդանյանի սկսած գործը, որոշեցինք Լեռնապատ գյուղում կառուցել ԱԹՍ փորձարկումների համար նախատեսված մասնագիտացված օդակայան  եւ դրա հետ միասին որոշեցինք ԱԹՍ-ների մրցույթ իրականացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Քերոբյանը:

Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ մրցույթի մոտ 30 թիմերը ներկայացնում են մայրաքաղաք Երեւանն ու հանրապետության տարբեր մարզերը:

Լեռնապատ համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանն ասում է, որ ծրագիրը լինելու է շարունակական. «Կառուցվելու են ճամբարներ, շենքեր: Սա երեխաների զարգացման համար հիմք է հանդիսանալու»:

Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 դոլար, որը կբաշխվի հաղթողների միջեւ: ԱԹՍ օդանավակայանն էլ  հիմքեր կստեղծի կենսական նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացման ու ազգային անվտանգության ամրապնդման համար։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930