Լրահոս
Օրվա լրահոսը

Գունագեղ տոնակատարությանը դեմ ակցիայի խոսուն պաստառները (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 18,2021 23:31

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում անկախության 30-ամյակը եւ 44-օրյա ու արցախյան նախորդ պատերազմում զոհված  հայ զինվորների հիշատակը մասշտաբային ու գունագեղ տոնակատարությամբ նշելու դեմ այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անհամաձայնության հավաք էին իրականացնում մի քանի հարյուր քաղաքացիներ: Նրանք ցանկանում էին քայլերթով գնալ Հանրապետության հրապարակ, որտեղ նույն պահանջով կառավարության շենքի առջեւ ակցիա էին անում որդեկորույս ծնողները: Սակայն ոստիկանությունը Աբովյան փողոցը փակելով՝ արգելել էր քայլերթը:

Ազնավուրի հրապարակում ակցիայի կազմակերպիչները ելույթներ էին ունենում, սովորական քաղաքացիները նույնպես միջոցառումն անցկացնելուն իրենց անհամաձայնությունը արտահայտում էին տարբեր կերպ: Սակայն պակաս խոսուն չէին պաստառները, որոնք քաղաքացիները պարզել էին Ազնավուրի եւ Հանրապետության հրապարակներում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930