Օրվա լրահոսը

Նախարար Միրզոյանը իր հույն գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին առնչվող հարցեր՝ կարևորելով փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների շրջանակներում փոխադարձ աջակցության առնչությամբ։ Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները

Փաշինյանն ու Էրդողանը կարժանանա՞ն Նոբելյան մրցանակի

Էրդողանին հանդիպելու առաջարկը ողբերգություն չէ: Պետության համար ողբերգությունը կլինի այն, եթե մեր պարտությունները դիվանագիտական ճակատում էլ շարունակվեն: ՀՀ Անկախության 30-ամյակի տոնին ընդառաջ Թուրքիայից հերթական «դրական ազդակը» հնչեց: Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել։ Սակայն, ի պատասխան, Էրդողանը դարձյալ թեժացրեց Զանգեզուրի միջանցքի թեման՝ պնդելով՝ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի։

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահին ուղերձ է հղել ԻԻՀ նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին: Ուղերձում ասվում է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների՝ համատեղ և օրըստօրե աճող ջանքերի շնորհիվ երկկողմ և միջազգային մակարդակներում առկա

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին

ՎՏԲ -Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը և Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը մասնակցեցին Հայկական գործարար համաժողով 2021-ին: Միջոցառումը կազմակերպել էր Հայ ձեռնարկատերերի ասոցիացիան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Համաժողովը հավաքել էր հարյուրավոր գործարարների Հայաստանից և արտերկրից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները: Ֆորումի հիմնական նպատակները դարձան Հայաստանի տնտեսական ներուժի զարգացումը

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորի 81-ամյա հոր դեմ

Սարգսյանների ընտանիքը Սիսիանի մշակույթի տունը սեփականաշնորհել է սեփական կարիքների համար

Ինչո՞ւ են Ադրբեջանում հետևում հայկական ԶԼՄ-ների լուրերին. JAMnews

«Եթե չլինեն հայկական ԶԼՄ-ների նորությունները, Ադրբեջանում պատկերացում չենք ունենա, թե ինչ է կատարվում սահմանին»

«Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ վարում է «խաբեբա» քաղաքականություն, պարզ չէ, թե ինչու են ՌԴ շահերն այդքան թույլ պաշտպանված». ռազմական փորձագետ. «Հայաստանի Հանրապետություն»

Ադրբեջանի կամ նրա դաշնակիցների համար ի՞նչ հակառակորդ կարող է լինել Կասպից տարածաշրջանում, որպեսզի դիվերսիաներ կազմակերպի, այդ թվում՝ ստորջրյա հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ: Իրա՞նը, Ռուսաստա՞նը,- հարց է ուղղում ռազմական փորձագետ

Ռուբեն Վարդազարյան. Հայաստանի նորագույն պատմության մեջ նման ցինիզմ չի եղել. «Հրապարակ»

Այդտեղ ռիսկ չէ, այդտեղ ակնհայտ խուլիգանություն է տեղի ունենում

Տեսնում ենք թուրքական ժխտողականության բոլոր դրսեւորումները՝ ատելության եւ բռնության թիրախավորում հայերի նկատմամբ. «Հայաստանի Հանրապետություն»

«Այս պատերազմը ոչ միայն Արցախի դեմ էր, այլեւ պատերազմ էր ընկալվում եւ այդպիսին դարձավ հայերի դեմ»

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք

Ունենք 592 առողջացած, 19 մահվան դեպք:

Սյունիքի մարզպետի որդին, որը հետախուզվում էր սպանության փորձ կատարելու համար, տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ. Shamshyan.com

Նա այս տարվա հուլիսի 21-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քննել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հարցը

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունների մեծ մասը վերջերս արտացոլվել էին «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում՝ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կողմից առաջադրված թվով ութ օրենսդրական փոփոխությունների միջոցով։ Առաջադրված փոփոխությունները ենթադրում են Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և ֆինանսական օժանդակության դադարեցում, ԱՄՆ կառավարության համապատասխան մարմիններից տեղեկատվության պահանջում, թե արդյո՞ք ԱՄՆ ռազմական օժանդակությունից օգտվող պետություններն իրականացրել

Ո՛չ արցախյան ստատուս-քվոն պահպանելը, ո՛չ թշնամանքի ստատուս-քվոն պահպանելը մեզ ոչ մի լավ բան չի խոստանում. «Հրապարակ»

Այլ հարց է, որ այդ հարաբերությունների կարգավորումն ու երկխոսությունը չեն կարող մեր ազգային արժանապատվության եւ պետականության հաշվին լինել

Պատերազմի արդյունքի վրա ազդած գործոնները հիմա էլ գործում են. «Փաստ»

Ադրբեջանի բանակի «ստվերային ղեկավարները» թուրք գեներալներն են, իսկ Հայաստանի ղեկավարությունը հանձնում է հայկական հողերը:

«Կարևոր է, որ լիարժեք հաշվետվություն ունենանք փաստերի վերաբերյալ». ԱՄՆ-ի Կոնգրեսում ընդունվեցին հայանպաստ օրինագծեր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Օրենքների հանձնաժողովը թույլատրեց լիագումար նիստի քննարկմանն ու քվեարկությանը ներկայացնել հայանպաստ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Ինչ հնարավորություններ է օգտագործել Ադրբեջանը

Ըստ որոշ աղբյուրների՝ 1991-ի վերջին կամ 1992-ի սկզբին, Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, Բորիս Ելցինի եւ Լեոնիդ Կրավչուկի միջեւ տեղի է ունեցել մոտավորապես հետեւյալ խոսակցությունը. «Իսկ Դուք գիտե՞ք, Լեոնիդ Մակարովիչ, որ Ղրիմը մերն է» : «Ոչ, հարգարժան Բորիս Նիկոլաեւիչ, ձերը չի՝ մերն է»: Եվ դրանով խոսակցությունն ավարտվել է: Ինչո՞ւ Ելցինը չշարունակեց: Նա ավելի «ժողովրդավա՞ր» էր,

Միամտութիւն է հաւատալ, որ Անգարան առանց նախապայմաններու կը ձեռնարկէ դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման. «Ազդակ»

«Պատմական վէճերու հարթում»-ի միակողմանի հրամայականը Ցեղասպանութեան միջազգային պահանջէ հրաժարում է:

ՀՀ և Սերբիայի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրատապությունը։

«Գունագեղ» միջոցառման ծախսերի մասին հարցերը շարունակում են մնալ անպատասխան. «168 ժամ»

Մենք ունենք հաշվարկներ, ձեզ էլ չենք տրամադրում:

Երեքից միայն մեկ երեխա ունի աճի համար անհրաժեշտ բազմազան սննդակարգ. «Ձախողել ենք կերակրման գործում» ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը»

Երեխաների սննդակարգը վերջին տասնամյակի ընթացքում չի բարելավվել և կարող է «վատթարանալ» ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում. այն կարևոր ժամանակահատվածում, երբ փոքրիկներն անցում են կատարում հավելյալ սննդի, 3-ից 1-ն ունի լավ աճի համար անհրաժեշտ բազմազան սննդակարգ

Եթե Էրդողանը չհայտարարեր Փաշինյանի մտադրության մասին, մեր հանրությունն այդպես էլ չէր իմանա. «Փաստ»

Կարճ ասած՝ սա հերթական դեպքն է, երբ մեր երկրի շահերը շոշափող առանցքային հարցերի մասին տեղեկանում ենք ուրիշներից, տվյալ դեպքում՝ թշնամուց։

«Ինչպիսին տվյալ ժամանակի իշխանությունն է, այնպիսին էլ՝ ժողովուրդն է». Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Շատ հին ու մաշված ասույթ կա. ասում են՝ «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը…»։ Սրան հետևելով, Հայ հասարակության մեջ վերջին տարիներին դրսևորվող բոլոր զազրելի դրսևորումների արմատները որոշ մարդիկ  փնտրում են հենց ժողովրդի մեջ, մեղադրելով և ասելով՝ «Արդար է…»։ Կարելի է ենթադրել, որ այսպես արտահայտվողներն

Կորոնավիրուսը դարձավ աշխարհի պատմության մեջ ամենամահաբեր համավարակը. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ում քովիդ 19 հիվանդության զոհերի թիվն այսօր ավելի մեծ է, քան գրիպ հիվանդությունից 100 տարի առաջ գրանցված մահացության ամենաբարձր ցուցանիշը: Քովիդից զոհերի թիվն այսօր կազմում է 679 հազար, երբ 1918-ից 1920 թվականները շարունակված իսպանական գրիպը խլել էր մարդկային 675 հազար կյանք: Այսպիսով կորոնավիրուսն Ամերիկայի պատմության մեջ դարձավ ամենամահաբերը: 20-րդ դարի ամենամահաբեր համավարակը` իսպանական

Հետախուզվում է Վարդան Ղուկասյանի որդին․ կալանավորման որոշումից հետո նա դիմել է փախուստի

Aravot.am-ին հասած տեղեկություններով, Գյումրու ոստիկանության Կումայրի բաժինը վեց օր է՝ հետախուզում է հայտարարել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով։  Հիշեցնենք,  որ օգոստոսի 19-ին  Սպարտակ Ղուկասյանը հայտնվել էր նոր միջադեպի մեջ, նրան ձերբակալել էին ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին սպառնալիքներ

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենադարձելու հարցը հասավ ԱՄՆ Կոնգրես». Անի Սամսոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենադարձելու հարցը հասավ ԱՄՆ Կոնգրես։ Այն կքննարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում  ԱՄՆ Հայ դատի և ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Թոնի Կարդենասի և Բրեդ Շերմանի ջանքերով։ Ներկայացրած փոփոխություններով նրանք պահանջում են Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել Ադրբեջանի կողմից Արցախյան 2020 թվականի պատերազմի

Կայուն խաղաղության կարելի է հասնել միայն ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով` ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության հովանու ներքո. ՀՀ եւ Սլովենիայի ԱԳ նախարարներ

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Սլովենիայի ԱԳ նախարարի հետ Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի հետ: Կողմերը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ այդ առումով ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում կա մեծ, սակայն

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները կարևորել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը

Տեղի է ունեցել Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցության օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է

Հանգստի լավագույն ուղղությունները 2021 աշնանը

Պրեմիում դասի VISA Signature  քարտատեսակը ճամփորդությունը ավելի շահավետ դարձնելու տարբեր հնարավորություններ է առաջարկում: Իսկ Կոնվերս բանկից ստացված այդ քարտատեսակը նաեւ հավելյալ հնարավորություններ է ընձեռում: Մասնավորապես, Բանկի VISA Signature  քարտապանները՝ մինչեւ 14 տարեկան երկու երեխայի հետ Զվարթնոց օդանավակայանի  Business Lounge-ի ծառայություններից կօգտվեն առանց մուտքի եւ սպասարկման վճարի: Մուտքի վավերացման համար քարտից կգանձվի ընդամենը 100 դրամ: Նրանք

ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում քննարկվել է Համապարփակ և ընդլայնված գործըներության համաձայնագրի կիրարկման գործընթացը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հանդիպումը Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ ՀՀ-ԵՄ գործընկերության

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031