Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում քննարկվել է Համապարփակ և ընդլայնված գործըներության համաձայնագրի կիրարկման գործընթացը

Սեպտեմբեր 22,2021 21:40

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հանդիպումը

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։

Նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում նախարարները քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործըներության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ինչպես նաև Արևելյան գործընկերության՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել Լեհաստանի գալիք ԵԱՀԿ նախագահության ձևաչափում համագործակցության վերաբերյալ։ Նախարար Ռաուն համառոտ ներկայացրել է լեհական նախագահության ընդհանուր առաջնահերթությունները։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ առանձնահատուկ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրամայականը:

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, և այդ հարցում միջազգային համապատասխան կառույցների ներգրավման հարցին:

Երկուստեք վստահություն է հայտնվել, որ անհրաժեշտ է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930