Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Էրդողանը չհայտարարեր Փաշինյանի մտադրության մասին, մեր հանրությունն այդպես էլ չէր իմանա. «Փաստ»

Սեպտեմբեր 23,2021 09:00

Ներկայիս իշխանությունները գրեթե ամեն քայլափոխի նախընտրում են շեշտել, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իրենց մանդատ է տվել։ Պատահական չէ, որ Փաշինյանը իր հավաքների ժամանակ հայտարարում էր, թե իշխանությունը հող է ժողովրդի ոտքերի տակ, հետևաբար իրենք ժողովրդից թաքցնելու ոչինչ չունեն։ Ավելին, վերջինս իր հանրահավաքներից մեկի ժամանակ նշում էր, որ եթե Արցախի հարցի լուծման ինչ-որ մի տարբերակ հնարավոր համարի, ապա կգա և հրապարակում հավաքված ժողովրդի հետ կքննարկի այն։

Բայց ժամանակը ցույց տվեց, որ իշխանությունները ոչ միայն իրենց հաշվետու չեն համարում ժողովրդի առաջ, այլև քաղաքացիներից գաղտնի պետության շահերը դնում են զոհասեղանին ու ամեն անգամ ժողովրդին ուղղակի կանգնեցնում կատարված փաստի առաջ։ Հիմա էլ այդպես է: Պարզվում է՝ Փաշինյանը հանրությունից գաղտնի հանդիպման առաջարկ է արել Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Վերջինս օրերս հայտարարեց, թե Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջնորդությամբ ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ։

Այսինքն, եթե Էրդողանը չհայտարարեր Փաշինյանի մտադրության մասին, մեր հանրությունն այդպես էլ չէր իմանա, թե իշխանություններն ինչ ուղղությամբ են տանում երկիրը։ Կարճ ասած՝ սա հերթական դեպքն է, երբ մեր երկրի շահերը շոշափող առանցքային հարցերի մասին տեղեկանում ենք ուրիշներից, տվյալ դեպքում՝ թշնամուց։ Այդպես էր պատերազմի ժամանակ, երբ մեր իշխանությունները զբաղված էին «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո Գետաշենն ազատագրելով, իսկ մեր հանրությունը ստիպված էր թշնամուց տեղեկանալ, որ Շուշին զավթված է։

Նույն իրավիճակն էր նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրման դեպքում, երբ, առանց հասարակությանը տեղեկացնելու և հանրության կարծիքը հաշվի առնելու, Փաշինյանը համաձայնեց հայկական կողմի համար ստորացուցիչ պայմանների հետ։ Եթե հիշում եք, իշխանականները հայտարարում էին, թե Սյունիքի սահմաններն անվտանգ են, սակայն շատ չանցած, երբ թշնամին ներխուժեց Գեղարքունիքի և Սյունիքի տարածքներ, հերթական անգամ պարզվեց, որ մենք ընդհանրապես իշխանություն չունենք, քանի որ սահմանների պաշտպանությունը բարձիթողի վիճակում էր, իսկ այդ մասին ստիպված էինք տեղեկանալ սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչներից ու լրատվամիջոցներից։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930