Օրվա լրահոսը
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի իրականացնելու իր ինքնորոշման գործընթացը միջազգային վերահսկողության ներքո, այնպես, ինչպես Կոսովոն». L’Œuvre d’Orient
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է աջակցություն ցուցաբերել արևելյան քրիստոնյաներին կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստերի հավաքագրման հիմքով արձանագրել է․ – Լեռնային Ղարաբաղի հայերը վտարվել են իրենց պատմական տարածքներից, հայկական բնակչությունը վտարվել է իր տներից, գյուղերից և
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պերմում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի և տուժածների մասին: Ամբողջ հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների
Պետք է ավելի հաճախ հավաքվենք, քանի որ միասին լուծելու բազում հրատապ հարցեր ունենք. Արմեն Սարգսյան
Նախագահը «Մտքերի գագաթնաժողովի» մասնակիցներին հրավիրել է «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին» Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 19-ին ելույթ է ունեցել «Մտքերի գագաթնաժողովի» եզրափակիչ պլենար քննարկմանը, որի ընթացքում մասնակիցներն ամփոփել են եռօրյա քննարկումները, նախանշել առաջիկա անելիքները: Օգտագործելով հնարավորությունը՝ նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս մասնակիցներին հրավիրել է այս տարվա հոկտեմբեր 23-ից 24-ը Դիլիջանում նախատեսված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին
«Հայաստանն առաջնահերթ է համարում արտաքին քաղաքական գործընկերների հետ արդյունավետ հարաբերությունների զարգացումը». Արտաշես Թումանյան
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ և մաղթում առողջություն, տոկունություն և երջանկություն։ Հայ ժողովրդի հազարամյա պատմությունն ունեցել է փառահեղ վերելքների և ցավալի անկումների ժամանակաշրջաններ։ Անցած երեք տասնամյակների ընթացքում ևս ունեցել ենք և՛ ձեռքբերումներ, և՛ անհաջողություններ։ Այսօր մեր
«Ինքնատիպ դերասանական խաղը և բեմական վարպետությունը, որ տասնամյակներ շարունակ համադրվում էին Ժենյա Ավետիսյանի և նրա երջանկահիշատակ ամուսնու՝ տաղանդավոր դերասան Յուրի Ամիրյանի կերտած կերպարներում»
Արմեն Սարգսյանը ցավակցել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ
Բացառիկ կադրեր Մեղրիի հրդեհվող անտառածածկույթից. (Ֆոտոշարք, տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մեղրիի անտառների հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար սեպտեմբերի 20-ի առավոտվանից ուղղաթիռ է ընդգրկվել։ Ցեմենտի պարկերով բարձված ուղղաթիռը պարկերը օդից նետում էր կրակի օջախների վրա։ Կեսօրից հետո, սակայն, քամու պատճառով կրակը նորից բորբոքվել է։ Այս մասին Aravot.am-ին ասել է Մեղրի համայնքի ղեկավար պաշտոնակատար Արարատ Թումանյանը։ «Արեւիկ» ազգային պարկում եւս չի հաջողվում մարել կրակի
«Կարմիր բերետավորները ակնառու հաճույք էին ստանում 60 տարեկան կնոջը քարշ տալով». Պրոդյուսեր
Արամ Մանուկյանի արձանի մոտ աղբանոց էր, միթե այդպես են դիմավորում Անկախության օրը
ԵԽԽՎ-ն գնահատել է Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների ընթացքը
Պատվիրակությունը բարձր է գնահատել իշխանությունների լավ համագործակցությունը, ինչպես նաև ընտրության օրը ընդհանուր առմամբ սահուն քվեարկության գործընթացը` միաժամանակ նշելով որոշակի քաղաքական շահագրգիռ կողմերի մտահոգությունները ընտրական գործընթացի և միջավայրի վերաբերյալ, որոնք, թվում է, ազդել են ընտրական գործընթացի վրա:
«Անկախությանը նվիրված գիտաժողովը մտորելու, դասեր քաղելու, բացթողումները վեր հանելու, առաջ շարժվելու կամքը ավելի հզորացնելու լավագույն առիթ է»
«Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք հայկական 2 հանրապետությունների անկախության հռչակագրերը»
Մի շարք զինծառայողներ պարգևատրվել են Անկախության 30-ամյակի առիթով
Սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար ԱՀ նախագահի մեդալներով են պարգևատրվել մարզի մի շարք զինծառայողներ, մեդալներ են հանձնվել նաև անմահացած զինծառայողների հարազատներին: Մեդալները հանձնել է Արարատի մարզպետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են՝ 1. Քրիստ Մանվելի Խաչատրյանը 2. Նորիկ
Իշխանությունները հարվածի տակ են դրել ՀՀ անկախությունը. Համահայկական ազգային համաձայնություն
«Փաշինյանն ու նրա ողջ թիմը պետք է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված պետական դավաճանության հոդվածով կանգնեն դատարանի առաջ»
Լիահույս եմ, որ մեր բարեկամության ավանդական կապերը կշարունակեն ամրապնդվել. ՀՀ նախագահին ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահը
Հայաստանի Հանրապետւթյան Անկախության 30-ամյակի առթիվ Հանրապետությաննախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին: «Անկախության օրվա առթիվ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին եմ հղում իմ սրտագին ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները: Լիահույս եմ, որ մեր բարեկամության արժեքավոր ավանդական կապերը և բազմակողմանի համագործակցությունն առաջիկա տարիներին կշարունակեն ամրապնդվել տարբերոլորտներում՝ ի նպաստ մեր
Պետք է կանխել Հայաստանի թուրքացումը. Իշխան Սաղաթելյան
Պատերազմի ընթացքում ՆՓ-ն Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան որակում էր ադրբեջանաթուրքական ահաբեկչություն. հետաքրքիր է ինչ փոխվեց, այլևս ահաբեկիչ չե՞ն:
30 տարի առաջ Լիտվան առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը. Գիտանաս Նաուսեդա
Մենք աջակցում ենք հայ ժողովրդի ձգտմանը՝ ապրելու խաղաղ, անվտանգ և կայուն ժողովրդավարության պայմաններում։
Պեսկովը հաստատել է, որ Էրդողանը կայցելի Ռուսաստան
Նրա խոսքով՝ ‘բանակցությունների օրակարգը շատ լայն է՝ սկսած երկկողմ հարաբերություններից մինչև Սիրիա և այլ տարածաշրջանային հակամարտություններ:
Իրենց պատերազմը դեռ չի ավարտվել, բայց իրենք փրկում են, այլ ոչ թե սպանում. JAMnews
«Եղել են ծնողներ, որոնք ամեն ինչ արել են մեզ հետ որոնողական աշխատանքներին մասնակցելու համար։ Հոգեբանորեն դա է՛լ ավելի դժվար է։ Ես երբեք չեմ կարող իմանալ, թե ինչպես իրեն կպահի ծնողը, ու ինչպես դրան կարձագանքի ադրբեջանական կողմը»։
Հայաստանի գեղասահորդները կմասնակցեն 2022 թ. ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի
Հայաստանի առաջատար գեղասահորդներ, մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը եւ Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ պարային զույգը մասնակցելու են սեպտեմբերի 22-ին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում մեկնարկող 2022 թվականին Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին: Բաղձալի ուղեգրին տիրանալը հեշտ չի լինելու: Դրա համար Նաստյան պետք է տեղ զբաղեցնի լավագույն հնգյակում, Սլավիկը՝ յոթնյակում, իսկ պարային զույգը պետք է մտնի լավագույն
44-օրյա պատերազմում զոհված հերոս Հայկ Հակոբյանի անվան հուշաքար Աշոցքում
Մեզ հետ զրույցում Հայկի քույրը՝ Անահիտ Հակոբյանն ասաց՝ նախաձեռնությունն ընտանիքինն է ու մանրամասնեց. «Եղբայրս ամուսնացած չէր. ժառանգներ չունի, շատ էի ուզում, որ իրեն միշտ հիշեն: Մտածում եմ, որ գերեզմանն ավելի շատ հարազատների համար է, որտեղ միշտ մենք ենք գնում: Բայց ես ուզում եմ, որ իրեն միշտ հիշեն»:
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքները վկայում են երկրի քաղաքական ղեկավարության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքական կուրսի հանդեպ Ռուսաստանի
«Թող ոչ մեկը ինձնից չնեղանա, բայց Սերժ Սարգսյանն ուներ շատ ավելի հետեւողական ու խիստ դիրք… Այսպիսի խորհրդարանը ոչ մի հարց չի կարող լուծել». Անդրանիկ Միհրանյան
Ոչ մի ընտրություն: Չմասնակցե՛լ ընտրություններին ու նույնիսկ չքննարկել: Գողական, հանցավոր աշխարհում ոնց են մեկին ասում՝ սա «опущенный» է, օգտագործած տղամարդ է, հետո ասում ես՝ լավ, արի նստենք մի բան խմենք, հաց ուտենք եւ այլն: Նույնիսկ այդ իմաստով դա իր դիրքն էր: Բայց երբ Ռոբերտն ասեց՝ ինքը գնալու է, ճիշտ է, ձեւակերպեց, որ ստիպված կլինի գնալ… Հիմա իրենք բոլորն էլ հասկանում են, որ դա սխալ էր:
Սոֆյա Հովսեփյան. Եթե ՀՀ գերբը փոխել եք էս սիմվոլով, ապա Հայաստանի դրոշի թարսն էլ եք նորմալ համարել
«Այսպես են թաղում անկախությունը». եռամսյա հավաքին մասնակից պահեստազորայիններին «սովետական» աստղով գոտինե՞ր են տվել
ՀՀ Մտավոր սեփականության գրասենյակն ԱԱԾ-ի ուշադրությանն է արժանացել
Հայաստանի ազգային անվտանգության աշխատակիցներն այս հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Մտավոր սեփականության գրասենյակում» ուսումնասիրություններ են իրականացնում։
Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ ՀՀ նախագահին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Ուղերձում ասվում է. «Թուրքմենստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Ձեր երկրի բարեկամ ժողովրդին հղելու իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ: Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև ավանդական բարեկամական
Վարուժան Հակոբյանը 2-րդ տեղը զբաղեցրեց Լաս-Վեգասում
Ամերիկաբնակ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Լաս-Վեգասում անցկացված Las-Vegas Open 2021 մրցաշարում ինը հնարավորից վաստակել է յոթ միավոր եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում զբաղեցրել երկրորդ տեղը: Իսկ հաղթող ճանաչվել է Ռուսաստանը ներկայացնող շախմատիստ Վլադիմիր Բելոուսը, որը կորցրել է ընդամենը մեկ միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Վերին Լարս անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա»․ ռուս պաշտոնյա
Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը վստահեցնում է, որ եկող տարեվերջին Վերին Լարսի վերակառուցումը կավարտվի եւ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անցանելի ճանապարհ կլինի
Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահին ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևը
Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Նուրսուլթան Նազարբաևը մասնավորապես նշել է. «Վստահ եմ, որ երկար տարիների ավանդական ղազախա-հայկական համագործակցությունը, հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա, հետագայում ավելի կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների։ Այս նշանակալից օրը, հարգելի Արմեն Վարդանի, մաղթում
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը
Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը: Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը ցավակցություն է հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ Առաջիկայում կտեղեկացնենք հոգեհանգստի և հուղարկավորության մասին։ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
«Կառավարությունն էդպես էլ լռել է». Կարկուտից տուժած Բազում համայնքում դեռ աջակցության են սպասում
Ժողովրդից էլ չենք կարողանում հարկերը գանձենք, ասում է՝ կարկուտը տարել է, ինձ ի՞նչ տվեցիր, որ ի՞նչ էլ ուզում ես:
«Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի». ՀՀ-ում Իրանի դեսպան
Խորհրդային միության քարտեզների համաձայն Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցները առանց արգելքի երթևեկեն
«Ճանապարհների ապաշրջափակումը երկու տարում կապահովի ՀՀ-ի ՀՆԱ-ի 30% աճ»․ նախարար
Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ Քաջարան-Սիսիան հատվածում խոշոր ներդրումներ են արվում՝ մոտ 1 միլիարդ դոլարի


















































