Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ավելի հաճախ հավաքվենք, քանի որ միասին լուծելու բազում հրատապ հարցեր ունենք. Արմեն Սարգսյան

Սեպտեմբեր 20,2021 20:00

Նախագահը «Մտքերի գագաթնաժողովի» մասնակիցներին հրավիրել է «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 19-ին ելույթ է ունեցել «Մտքերի գագաթնաժողովի» եզրափակիչ պլենար քննարկմանը, որի ընթացքում մասնակիցներն ամփոփել են եռօրյա քննարկումները, նախանշել առաջիկա անելիքները:

Օգտագործելով հնարավորությունը՝ նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս

մասնակիցներին հրավիրել է այս տարվա հոկտեմբեր 23-ից 24-ը Դիլիջանում նախատեսված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և մասնավորապես նշել. «Շատ ուրախ կլինեմ մեկ ամսից բոլորիդ հանդիպել Հայաստանում: Դուք չեք տեսնի որևէ տարբերություն, որովհետև Դիլիջանում նույնպես ամեն բան կանաչ է, լեռնային ու գեղեցիկ, և այնտեղ ևս կխոսենք ոչ միայն խնդիրների, այլև՝ դրանց հնարավոր լուծումները գտնելու մասին:

Մենք պետք է ավելի հաճախ հավաքվենք մեկ հարկի տակ, քանի որ հրատապ հարցեր կան, և բոլորս միասին պետք է լուծումներ գտնենք։​

Հույս ունեմ բոլորիդ մեկ ամսից տեսնել Հայաստանում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:

«Մտքերի գագաթնաժողով»-ի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայկական կոնյակի երեկո/ներկայացում: Գագաթնաժողովի մասնակիցները ծանոթացել են Հայաստանի և հայկական կոնյակի պատմությանը, համտեսել​ են հայկական կոնյակը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930